Մեծ Բրիտանիայում ցուցարարը հավկիթներ է նետել թագավորի և թագուհու ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i186452-Մեծ_Բրիտանիայում_ցուցարարը_հավկիթներ_է_նետել_թագավորի_և_թագուհու_ուղղությամբ
Այսօր Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է միայնակ ցուցարարին, որը Յորքում զբոսանքի ժամանակ հավկիթներ է նետել թագավոր Չարլզ Երրորդի և թագուհի կոնսորտ Կամիլայի վրա:
(last modified 2026-04-11T10:39:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2022 12:19 Asia/Tehran

Այսօր Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է միայնակ ցուցարարին, որը Յորքում զբոսանքի ժամանակ հավկիթներ է նետել թագավոր Չարլզ Երրորդի և թագուհի կոնսորտ Կամիլայի վրա:

Ինչպես գրում է Daily Mail-ը, արքայական զույգին Յորքում դիմավորելիս են եղել քաղաքի իշխանություննեևը, երբ տղամարդը երեք հավկիթ է նետել թագավորի և նրա կնոջ ուղղությամբ, սակայն դրանք չեն հասել նպատակակետին:

Ցուցարարը բղավել է «այս երկիրը կառուցվել է ստրուկների արյան վրա», այն պահին, երբ նրան գետնին են պառկացրել ոստիկանները:

Աղբյուրը գրում է, որ միջադեպը միապետի կողմից սուր արձագանք չի առաջացրել, նա շարունակել է անվրդով քայլել և ողջունել ամբոխին:

tert.am