Մամուլի տեսություն 20.11.2022
https://parstoday.ir/hy/news/world-i187244-Մամուլի_տեսություն_20.11.2022
Զեկույցները վկայում են Իրան-Ադրբեջան-Նախիջևան սահմանին բեռնատարների երթևեկության 70 տոկոս աճի մասին:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Նոյեմբեր 20, 2022 10:54 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 20.11.2022

Զեկույցները վկայում են Իրան-Ադրբեջան-Նախիջևան սահմանին բեռնատարների երթևեկության 70 տոկոս աճի մասին:

Իրան օրաթերթ

Իրան-Ադրբեջան-Նախիջևան սահմանին բեռնատարների երթևեկությունը 70 տոկոսով աճել է

Հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք միջանցքներում հաղորդակցության հատվածներում երթևեկության աճը նպաստել է արտահանման աճին, ինչպես նաև Իրան-Ադրբեջան և Նախիջևան սահմանից ներմուծման և տարանցման ծավալների մեծացմանը:Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս տարվա նոյեմբերի սկզբին ավարտվող 7 ամիսների ընթացքում փոխադրված բեռների քանակը (բեռնափոխադրումների միջոցով) կազմում է 290 մլն տոննա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճ է գրանցել։ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության ավելացումը Հյուսիս-Հարավ միջանցքի ստեղծման հետ մեկտեղ, մեծացրել է բեռնատարների երթևեկությունն Իրան-Ադրբեջան և Ռուսաստան-Ադրբեջան սահմանին։

 

Վաթան Էմռուզ օրաթերթ

Աղքատ Բրիտանիա

Բրիտանիան բախվում է վերջին տասնամյակների ամենամեծ տնտեսական ճգնաժամին։ Այս խնդիրներն այնպիսին են, որ գնաճը զգալիորեն մեծացել է, և փորձագետները կարծում են, որ առաջիկա մի քանի ամիսներին գործազրկության զգալի աճ կարձանագրվի։Շվեյցարական SRF լրատվական ցանցը մի հոդվածում անդրադարձել է Բրիտանիայի քաղաքացիների ծանր տնտեսական պայմաններին և գրել. «Մեծ Բրիտանիայում միլիոնավոր մարդիկ ապրում են ծանր տնտեսական պայմաններում և կարիքի մեջ են: Մեծ Բրիտանիայում միլիոնավոր մարդիկ գոյատևում են միայն բարեգործական կազմակերպությունների պարենային օգնության հաշվին: Օգնություն փնտրողների թիվն այժմ այնքան է աճել, որ այն տրամադրող կազմակերպությունները գտնվում են հսկայական ճնշման տակ»:

 

Էթելաաթ օրաթերթ

ԱՄՆ. Մենք պայմանավորվել ենք Ռուսաստանի հետ միջուկային պատերազմ չսկսելու մասին

Անդրադառնալով Ուկրաինայի պատերազմի շուրջ Ռուսաստանի և Արևմուտքի միջև վերջին լարվածությանը, Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համաձայն են, որ միջուկային պատերազմում հաղթող կողմ չի լինի և նման պատերազմը չպետք է լինի։ Միաժամանակ Քիրբին ասել է. «Մենք կօգնենք Ուկրաինային ավելի ուժեղ բանակցային դիրքերում լինել Ռուսաստանի հետ, սակայն բանակցելու որոշումը հենց ուկրաինացիների ձեռքում է»։

 

Քեյհան օրաթերթ

38 միլիոն ֆրանսիացիներ չեն կարողանում վճարել իրենց կոմունալ վճարները

Էներգետիկ ճգնաժամը զսպելու և դաժան ձմեռը հաղթահարելու համար, Ֆրանսիայի կառավարությունը երկրի 38 միլիոն բնակիչներին տրամադրել է էլեկտրաէներգիայի կտրոններ և սուբսիդիաներ: Աջակցության փաթեթը ակզմում է 26 միլիարդ դոլար։ Ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո էներգետիկ ճգնաժամը և գնաճը դարձել են արևմտյան շատ երկրների «թիվ մեկ խնդիրը»։ Մինչդեռ ԱՄՆ-ի ու Եվրոպայի դրամավարկային և ֆինանսական քաղաքականությունը ոչ միայն չի կարողացել զսպել գնաճը, այլև ձախողվել է։

 

armenpress.am

Արտակ Բեգլարյանը նշել է, թե որ դեպքում է Արցախը պատրաստ Ադրբեջանի հետ բանակցություններին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի իշխանությունները պատրաստ են բանակցությունների Ադրբեջանի իշխանությունների հետ, սակայն կարևոր է, որ թեմաները և միջազգային ձևաչափը որոշվեն նախապես: Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ն, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Արցախի ներկայացուցիչը պետք է նշանակվի միայն մեր իշխանությունների կողմից: Մենք շփումներ ունենք միմյանց հետ, բայց միայն հումանիտար փոխադարձ կարիքների համար»,- գրել է Արտակ Բեգլարյանը

 

news.am

Ֆրանսիան հայերին խաղացնելու հարուստ փորձ ունի. նրա արածը առեւտրի առաջարկ է ուղղված մյուս կողմին. Արգիշտի Կիվիրյան

Ֆրանսիան ունի հայերին խաղացնելու բավականին հարուստ փորձ: Այս մասին «Աշխարհում ընթացող գործընթացների ազդեցությունը Հայաստանի վրա» թեմայով քննարկման ժամանակ նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

«Ընդամենը հիշենք 1920 թվականը, երբ հուլիսի 4-ին հռչակվեց Կիլիկիայի Հանրապետությունը եւ  այնտեղի հայությունը հույս ուներ, որ Ֆրանսիան հանդես կգա ի պաշտպանություն իրեն: Ամեն ինչ ավարտվեց մեկ օրում: Հաջորդ օրը ֆրանսիացիները պայմանավորվելով թուրքերի հետվերացրեցին եւ այդ հռչակված քաղաքական միավորումը, նաեւ այնտեղ ձեւավորված հայկական զինված ուժերը: Հիմա էլ Ֆրանսիան դա կվերածի առեւտրի առարկայի Ադրբեջանի հետ: Առավելեւս, որ Սենատի որոշումը խորհրդատվական բնույթ ունի»,-ասաց նա:

Վերլուծաբանի խոսքով, եթե Ֆրանսիան իսկապես ուզում էր օգնել Հայաստանին, 44-օրյա պատերազմի ժամանակ կարող էր Հայաստանին տրամադրել եւ զենք, զինամթերք եւ հետախուզական տվյալներ. «Իսկ իմ ունեցած տվյալներով Ադրբեջանը հենց ֆրանսիացիների կողմից ստեղծված արբանյակային համակարգերից է վերցնում բավականին մեծ հետախուզական տվյալներ: Եթե Ֆրանսիայի կողմից Հայաստանին տրամադրվեր այն զենքի 10 տոկոսը, որը ներկայումս տրամադրվում է Ուկրաինային, դա 100-ապտիկ ավելի արդյունավետ կլիներ, քան այն հայտարարությունները, որոնք անգամ իրավական ուժ չունեն: Քաղաքականության մեջ այդպիսի հայտարարություններն առեւտրի առաջարկ են ուղղված մյուս կողմին: Ֆրանսիան ունի շատ արդյունավետ զենքի տեսակներ, որից Հայաստանը մի փամփուշտ անգամ չի ստացել»,-ընդգծեց Կիվիրյանը

 

tert.am

Թուրքիայի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Սիրիայի և Իրաքի հյուսիսին

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայում և Իրաքում օդային հարվածներ է հասցրել, ինչն արվել է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն:

Թուրքիայի ԶՈւ–ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայի և Իրաքի հյուսիսին։ Հարձակումը ուղղված է եղել Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ:

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ հարձակմանը ներգրաված են եղել ավելի քան 50 ինքնաթիռ և 20 անօդաչու թռչող սարք։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իրենց օդային գործողությունն իրականացվել է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն` ինքնապաշտպանության նպատակով։«Հաշվեհարդարի ժամը եկել է», – գրված է Թուրքիայի ՊՆ Twitter-յան էջում։

 

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ստամբուլի ամենաբանուկ թաղամասերից մեկում պայթյուն էր որոտացել, որը, թուրքական իշխանությունների պնդմամբ, կազմակերպել են Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ Ստամբուլի կենտրոնում հնչած պայթյունը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և «Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատը»։

 

tert.am

Զելենսկին չի ցանկանում բանակցել, որպեսզի չճանաչի Ուկրաինայի փլուզման իրողությունները. եթե ճանաչի, ազգայնականները նրան կսպանեն. Մեդվեդև

Արևմուտքը չի ցանկանում վերջնական խզում Ռուսաստանի Դաշնության հետ, հետևաբար Կիևին դրդում է բանակցել Մոսկվայի հետ, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի ցանկանում դրանք, որպեսզի չճանաչի Ուկրաինայի փլուզման իրողությունը։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը չեն ցանկանում վերջնական խզում Ռուսաստանի հետ, որը հղի է Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգով: Այստեղից էլ հաճախակի փորձերը՝ Կիևին բանակցությունների մղելու», - գրել է Մեդվեդևը:

Մեդվեդևը նշել է, որ «Զելենսկիին բանակցությունները պետք չեն ակնհայտ եսասիրական պատճառներով և դրանք շատ վտանգավոր են նրա համար»։

«Ի վերջո, եթե չես ճանաչում Ուկրաինայի փլուզման իրողությունները, անիմաստ է նստել սեղանի շուրջ, իսկ եթե դա խոստովանես, քո ազգայնականները, որոնք զուգակցված են բանակի վերնախավի հետ, քեզ կսպանեն»,- գրել է նա:

.

tert.am

Ռոնալդուն ու Մեսսին միասին լուսանկար են հրապարակել

ՄՅՈՒ-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին սոցցանցերի իրենց էջերում միասին լուսանկար են հրապարակել։

Լուսանկարում ֆուտբոլիստները շախմատ են խաղում «Louis Vuitton» ապրանքանիշի սունդուկների վրա։

«Հաղթանակը մտքի վիճակ է։ Ձեռագործ սունդուկներ ստեղծելու վաղուցվա ավանդույթներ՝ լուսանկարված Անի Լայբովիցի կողմից «Louis Vuitton»-ի համար»,- նկարին կից գրել են ֆուտբոլիստները։

 

armeniasputnik.am

ՌԴ Բելգորոդի մարզը կրկին գնդակոծել են. կա վիրավոր

Շտապօգնության մի քանի հաշվարկ է մեկնել դեպքի վայր։ Օպերատիվ ծառայությունների ներկայացուցիչներն իրականացնում են տնային շրջայցեր։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի Բելգորոդի շրջանը կրկին գնդակոծվել է։ Այս մասին հայտնել Է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:

«Նիժնի Օլշանեց գյուղի գնդակոծության արդյունքում կա մեկ տուժած ՝ ստորին վերջույթների բեկորային վնասվածքներով»,-գրել է Գլադկովը իր Telegram ալիքում:

Նա նշել է, որ շտապօգնության բրիգադները մեկնել են դեպքի վայր։ Գնդակոծության արդյունքում 6 առանձնատուն է վնասվել։

Հիշեցնենք, որ ՌԴ Բելգորոդի մարզը պարբերաբար գնդակոծվում է ուկրաինացիների կողմից։ Օրինակ` նոյեմբերի 15-ին Վալույկի բնակավայրի վրա հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ուկրաինական «Տոչկա– Ու» հրթիռ, որի բեկորներն ընկել են հյուրանոցի վրա։ Արդյունքում մեկ մարդ զոհվել էր, ևս մեկը ՝ վիրավորվել։