Մամուլի տեսություն – 27.12.2022
https://parstoday.ir/hy/news/world-i190058-Մամուլի_տեսություն_27.12.2022
Ֆրանսիայում շարունակվում են խաղաղ ցուցարարների նկատմամբ ճնշումները: Ցուցարարների դեմ կիրառվող բռնությունները ցուցյ են տալիս Ֆրանսիայում մարդու իրավունքների անտեսման չափերը։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Դեկտեմբեր 27, 2022 10:51 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն – 27.12.2022

Ֆրանսիայում շարունակվում են խաղաղ ցուցարարների նկատմամբ ճնշումները: Ցուցարարների դեմ կիրառվող բռնությունները ցուցյ են տալիս Ֆրանսիայում մարդու իրավունքների անտեսման չափերը։

Էթեմադ օրաթերթ

Ղարիբաբադին արձագանքել է ցուցարարների նկատմամբ Ֆրանսիայի կառավարության վերաբերմունքին

Արձագանքելով Ֆրանսիայում բողոքի ցույցերի ամսնակիցների նկատմամբ կառավարության վերաբերմունքին՝ Իրանի Մարդու իրավունքների շտաբի քարտուղարը գրել է. «Ֆրանսիայի կառավարությունը բռնությամբ լռեցնում է ընդդիմության ձայնը»։ Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղար Քազեմ Ղարիբաբադին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Ֆրանսիայում խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրվող դաժան ճնշումն ապացուցում է այս երկրի կողմից մարդու իրավունքների անտեսման չափը։ Ֆրանսիայի կառավարությունը բռնությամբ լռեցնում է այլախոհ ձայները։ Մարդու իրավունքների երկակի ստանդարտները նոր ընթացք են ստացե՞լ»։

Ջավան օրաթերթ

Ռուսաստանի Պետդումայի ղեկավարը լկայցելի Իրան

Ռուսական լրատվական գործակալությունը հայտնում է, որ ՌԴ Դումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինը մյուս ամիս կայցելի Իրան։Երկուշաբթի օրը Sputnik լրատվական գործակալությանը տեղեկացված աղբյուրը հայտնել է, որ ՌԴ Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը պատրաստվում է հունվարին այցելել Իրան։ Աղբյուրը հայտնել է, որ Վոլոդինը նշված ուղեւորության ընթացքում հանդիպելու է Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռաիսիին։

Ջամ-ե-Ջամ օրաթերթ

Աշխարհում Covid-19-ի աճը մեծացրել է մտահոգությունները

Կարծես թե կորոնավիրուսը չի պատրաստվում հանձնվել։ Թեև կորոնայի մասին որոշ ժամանակ լուրեր չկային և սահմանափակումները վերացվել էին, սակայն Չինաստանում վարակվածության թվերը կրկին աճել են՝ մեծացնելով համավարակի կրկնման վերաբերյալ մտահոգությունները։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերջերս զգուշացրել է, որ աշխարհի բնակչության շրջանում առողջապահության ծառայությունների կրճատումը կնպաստի կորոնավիրուսի տարածմանը։Համաճարակաբանության փորձագետ Քուրոշ Հոլակույին Ջամ ե Ջամ-ին ասել է որ միամտություն է կարծել, թե կորոնավիրուսն ավարտվել է։ Նա բացատրել է. «Կորոնավիրուսի աճը ցույց է տալիս, որ համավարակի գագաթնակետից չորս կամ հինգ ամիս հետո մենք միշտ կունենանք ևս մեկ նոր ալիք»։

Իրան օրաթերթ

Բժիշկների մեկշաբաթյա գործադուլ Ֆրանսիայում

Երկուշաբթի օրվանից Ֆրանսիայում ընդհանուր բժիշկներն ու մասնավոր կլինիկաների մասնագետները գործադուլ են սկսել՝ պահանջով կրկնակի բարձրացնել հիվանդներին սպասարկելու վճարները: Sputnik-ը գրել է, որ ֆրանսիացի բժիշկները իրենց գործընկերներին խնդրել են երկուշաբթի օրվանից փակել իրենց գրասենյակները, պահանջելով հիվանդի ընդունելության վճարը 25 եվրոյից դարձնել 50 եվրո, ինչպես նաև բարելավել աշխատանքային պայմանները։

 

armenpress.am

ՀՀ-ում կրթական ոլորտի առաջատար կազմակերպությունները միջազգային կառույցներին կոչ են արել վերականգնել Արցախի երեխաների կրթության իրավունքը

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կրթական ոլորտի կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական միության հայաստանյան գրասենյակին, Միացյալ ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ) և վերջինիս Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների դեսպանատներին՝ կապված Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի շրջափակման և ահագնացած հումանիտար ճգնաժամի հետ։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակում, մասնավորապես, նշվում է.«Ադրբեջանական կողմն այս և պարբերաբար իրականացվող գործողություններով կոպտորեն խախտում է իր իսկ կողմից վավերացված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որով սահմանվում է յուրաքանչյուր անհատի կրթություն ստանալու իրավունքը։ Փաստացի, պարբերաբար խաթարվել է 30.000 երեխայի կրթության իրավունքը, որը երաշխավորված է նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով։ Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի արգելափակման արդյունքում մի շարք հայաստանյան և միջազգային կրթական կազմակերպություններ չեն կարողանում պատշաճ ձևով կատարել իրենց աշխատանքները։ Վերջիններիս բազմաթիվ աշխատակիցներ կա՛մ չեն կարողանում վերադառնալ իրենց համայնքներ, կա՛մ գտնվում են շրջափակման մեջ՝ հենց Արցախում»։

armenpress.am

Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը համատեղ զեկույցում ներկայացրել են նոր փաստեր կեղծ բնապահպանական ակցիայի մասնակիցների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների հաստատությունները հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց՝ նոր թարմացված տվյալներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:Զեկույցում ամփոփվել է ադրբեջանական հանրային խոսույթը և վերլուծվել են ադրբեջանցի պաշտոնատար անձանց հայտարարությունները, որի արդյունքներով հետևությունն այն է, որ ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը կառավարության պաշտոնական ու մերձպաշտոնական տեղեկատվական ու հանրային կարծիքի ձևավորման հիմնական միջոցներով և փորձված մեթոդների կիրառմամբ, դեռևս նոյեմբեր ամսից պատրաստել և ուղղորդել է հանրային կարծիքը Լաչինի հումանիտար միջանցքի արգելափակման համար։ Հայատյացության ու հենց Արցախի հայության նկատմամբ էթնիկ ատելության հրահրման ու բորբոքման փորձված մեթոդները շարունակվել են լայնորեն կիրառվել ադրբեջանական իշխանական քարոզչամեքենայի կողմից՝ դրանք փորձելով տեղավորել կեղծ բնապահպանական սենտիմենտների համատեքստում։Զեկույցում թարմացվել են նաև նոր երևան եկած փաստեր կեղծ բնապահպանական ակցիայի մասնակիցների վերաբերյալ, ներկայացվել է ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում իրավունքների վիճակը։

 

news.am

 

Ադրբեջանը ցուցումներ է տալիս Euronews-ին եւ Le Figaro թերթինԱդրբեջանում այն աստիճան են լկտիացել, որ որոշել են Euronews-ին եւ Le Figaro-ին ցուցումներ տալ, թե ինչպես լուսաբանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջափակման հետ կապված իրավիճակը։Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ ադրբեջանական մամուլի խորհուրդը դիմել է Euronews-ի ֆրանսիական ծառայությանը եւ Le Figaro թերթին՝ Ստեփանակերտում հանրահավաքի «միակողմանի լուսաբանման» առնչությամբ։ Մասնավորապես, խորհուրդն «ափսոսանք է հայտնել Euronews-ի եւ Le Figaro-ի կողմից ակցիայի ժամանակ ելույթ ունեցած որոշ անձանց ելույթի բովանդակության կանխակալ հեռարձակման կապակցությամբ»։ Բացի այդ, խորհուրդը կոչ է արել Euronews-ին եւ Le Figaro-ին «նրբանկատորեն վերաբերվել ղարաբաղյան իրողություններին» եւ «հարթակ չտալ նրանց, ովքեր ցանկանում են կրկին իրականացնել իրենց քաղաքական արկածախնդիր ծրագրերը Հարավային Կովկասում»։Հիշեցնենք, որ ավելի քան երկու շաբաթ է Ադրբեջանը լիակատար շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ «հարգանք» դրսեւորելով ընդհանրապես մարդու իրավունքների եւ մասնավորապես ղարաբաղցիների իրավունքների նկատմամբ։ Նախօրեին հանրահավաք է տեղի ունեցել՝ ի նշան Ստեփանակերտում Ադրբեջանի գործողությունների դեմ բողոքի։

news.am

Հավաք Ազնավուրի հրապարակում` ի աջակցություն Արցախի

Շառլ Ազնավուրի հրապարակում ընթանում է հավաք՝ ի աջակցություն Արցախի: Ներկաներն իրենց աջակցությունն են հայտնում Արցախին եւ արցախհայությանը, որը դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ է:Հիշեցնենք, որ ադրբեջանցի «բնապահպանները» դեկտեմբերի 12-ից փակել են ճանապարհը: Սկզբում նրանք հայտարարում էին, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող հանքավայրերի շահագործումն «ապօրինի է» և որ իրենց համապատասխան «մասնագետներին» պետք է թույլ տրվի այցելել շահագործման վայրեր և մշտադիտարկում անցկացնել: Սակայն այժմ նրանք պահանջում են Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետ տեղադրել:

armeniasputnik.am

ԱՄՆ–ն, ըստ էության, սպառնում է ֆիզիկապես վերացնել ՌԴ նախագահին. Լավրով

Սերգեյ Լավրովի խոսքով` Արևմուտքի կողմից իրականացվող՝ Ռուսաստանի համընդհանուր զսպման քաղաքականությունը կարող է հանգեցնել միջուկային տերությունների բախման։ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Կրեմլին «գլխատող հարված» հասցնելու վերաբերյալ Պենտագոնի հայտարարությունները, ըստ էության, խոսում են ՌԴ նախագահին ֆիզիկապես ոչնչացնելու սպառնալիքի մասին։ Այս մասին ՏԱՍՍ–ին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։«Ամենահեռուն Վաշինգտոնում են գնացել. այնտեղ որոշ «անանուն պաշտոնական այրեր» Պենտագոնից փաստացի սպառնացել են «գլխատող հարված» հասցնել Կրեմլին, խոսքը, ըստ էության, Ռուսաստանի պետության ղեկավարի ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի մասին է։ Եթե նման գաղափարներ որևէ մեկն իսկապես ունի, նա պետք է շատ լավ մտածի դրա հնարավոր հետևանքների մասին», – ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Ըստ նրա` Արևմուտքի քաղաքականությունն ընդհանուր առմամբ ուղղված է Ռուսաստանի համընդհանուր զսպմանը ու հղի է միջուկային տերությունների ռազմական անմիջական բախման վտանգով։Լավրովն ընդգծել է, որ Արևմուտքը մշտապես «անպատասխանատու շահարկումներ է անում առ այն, որ Ռուսաստանն իբրև շուտով Ուկրաինայի դեմ միջուկային զենք է կիրառելու»։ՌԴ նախարարը շեշտել է՝ Մոսկվան դարձյալ կրկնում է, որ միջուկային պատերազմում հաղթող լինել չի կարող, «և այն երբեք չպետք է սանձազերծվի»։

tert.am

Կարմիր Խաչի միջնորդությամբ 10 տոննա դեղորայք ու մանկական կեր է հասցվել Արցախ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ դեկտեմբերի 25-ին 10 տոննա հումանիտար բեռ՝ դեղորայք, մանկական կեր, բուժօգնության համար նախատեսված պարագաներ, հասցվել է Արցախ։ Դեղորայքը բաշխվելու է հանրապետության բուժհաստատություններին՝ բավարարելով 10 օրվա պահանջարկը։ԱՀ առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում Կարմի Խաչի միջազգային կոմիտեի կողմից ցուցաբերվող աջակցությունն ու արդյունավետ համագործակցությունը։

 

tert.am

6 գործոն, որոնք կվճռեն ձմռանն Ուկրաինայում հակամարտության ընթացքը.

The Wall Street JournalThe Wall Street Journal-ն առանձնացնում է վեց գործոն, որոնք կարող են որոշել պատերազմի ընթացքը.

1. ԵղանակՀրատարակության տվյալներով՝ Ուկրաինայում դեռևս ցեխ է, և նույնիսկ տանկերը դժվարությամբ են շարժվում։ Հակամարտությունը կարող է սրվել, երբ հողը կարծրանա։ Եվ, չնայած սառնամանիքները կարող են օգուտ բերել Ուկրաինայի զինված ուժերին առաջնագծում, այն մեծ դժվարություն կբերի թիկունքում գտնվող ուկրաինացիներին՝ հաշվի առնելով էներգետիկ ճգնաժամը:

2. Իրավիճակը ԲախմուտումՀրատարակությունը գրում է նաև, որ Բախմուտը գրավելու ռուսական փորձերը «հոգեբանական նշանակություն» են ձեռք բերել։ Բախմուտի կորուստը թույլ կտար ուկրաինական ուժերին նահանջել ավելի բարձր և ապահով դիրքեր, բայց քարոզչական տեսանկյունից դա կմեկնաբանվեր որպես Մոսկվայի հաղթանակ։

3. Ուկրաինայի հարձակումՌազմական վերլուծաբանների մեծ մասը կարծում է, որ Ուկրաինան պահպանում է պատերազմի ռազմավարական նախաձեռնության մեծ մասը աշնանը Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների զգալի հատվածը վերականգնելուց հետո: Նրանք կարծում են, որ Ուկրաինան կցանկանա շարունակել հարձակումը ձմռանը և, հնարավորության դեպքում, էլ ավելի հետ մղել ռուսական զորքերը, գրում է WSJ-ը։Ռազմական վերլուծաբանները նշում են ուկրաինական հարձակման երկու ակնհայտ ուղղություն. առաջինի թիրախը կլինի Լուգանսկի շրջանի Սվատովո և Կրեմեննայա քաղաքների միջև ընկած գիծը, որը հարում է կարևոր Ռ-66 մայրուղուն։ Երկրորդի թիրախում կլինեն Զապորոժիեի շրջանի Մելիտոպոլ և Բերդյանսկ քաղաքները։ Այս նպատակին հասնելը կընդհատի մատակարարման հիմնական գծերն ու հաղորդակցությունը Ռուսաստանի և Ղրիմի միջև:

4. Ռուսական պաշտպանությունՌուսաստանի համար աշնանը գրավված տարածքները կորցնելու առավելություններից մեկն այն է, որ այժմ նա պետք է պաշտպանի ռազմաճակատի շատ ավելի կարճ հատվածը, ասվում է հոդվածում։ Ուկրաինական հաշվարկներով՝ ճակատը մոտ 1100 կմ-ից կրճատվել է մոտ 885 կմ-ի, որից մոտ 386 կմ-ը գետային արգելապատնեշներ են։ Իսկ Ուկրաինայի հարձակման հավանական ուղղությունները ակնհայտ են նաև ռուսների համար։«Ռուսաստանի ներկայիս նպատակը, բացառությամբ Բախմուտի և մի քանի այլ շրջանի, չպարտվելն է», - նշում են ռազմական վերլուծաբանները հրապարակման մեջ:

5. Ռուսաստանի հարձակումՊարբերականը հիշեցնում է, որ վերջերս ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել էին, որ Ռուսաստանը հաջորդ տարվա սկզբին պատրաստվում է նոր մեծ հարձակման Ուկրաինայում։ Նրանց կարծիքով՝ դա կարող է ներառել նոր հարձակում Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ։Արևմտյան վերլուծաբանները թերահավատ են, որ պահեստազորը կկարողանա հասնել նրան, ինչին ավելի մարտունակ և պատրաստված զորքերը չկարողացան անել այս տարվա սկզբին:

6. Իրադարձություններ Ուկրաինայից դուրս«Եթե Պուտինը հույս ունի, որ Արևմուտքի աջակցությունը կթուլանա, դա դեռ տեղի չի ունեցել: Այս ամիս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Վաշինգտոն ցույց է տալիս ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն Ուկրաինային: Մինչ այժմ եվրոպական կառավարությունների աջակցությունը, կարծես, շարունակվում է, նույնիսկ այն պայմաններում, երբ տնտեսությունը թուլացել է էներգիայի բարձր գների պատճառով», - ասվում է հոդվածում:Բացի այդ, հրատարակությունը նշում է, որ թեև որոշ արևմտյան և ոչ միայն արևմտյան առաջնորդներ կշարունակեն խոսել խաղաղության հաստատման պայմանների մասին, սակայն խաղաղության բանակցությունները հեռու են թվում, քանի որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասում է, որ Ուկրաինայի նպատակն է վերադարձնել 2014 թվականից ի վեր կորցրած բոլոր տարածքները: