Գլոբալ տաքացումը կարող է ոչնչացնել Ազատության արձանը. ՄԱԿ
https://parstoday.ir/hy/news/world-i19366-Գլոբալ_տաքացումը_կարող_է_ոչնչացնել_Ազատության_արձանը._ՄԱԿ
Աշխարհի ամենահայտնի հուշարձաններից մեկը` Ազատության արձանը, կարող է կլիմայական փոփոխությունների` մասնավորապես գլոբալ տաքացման «զոհ» դառնալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2016 11:07 Asia/Tehran
  • Գլոբալ տաքացումը կարող է ոչնչացնել Ազատության արձանը. ՄԱԿ

Աշխարհի ամենահայտնի հուշարձաններից մեկը` Ազատության արձանը, կարող է կլիմայական փոփոխությունների` մասնավորապես գլոբալ տաքացման «զոհ» դառնալ։

Ինչպես նշում է The New York Daily News-ը, այս մասին ասվում է ՄԱԿ-ի ներկայացրած վերջին զեկույցում:

Փաստաթղթում նշվում է, որ գլոբալ տաքացման հետևանքով համաշխարհային օվկիանոսի մակարդակը գնալով բարձրանում է: Եվ եթե այս միտումն ապագայում էլ շարունակվի` արձանի գոյությունը կլինի լուրջ սպառնալիքի տակ:

Բացի այդ, ՄԱԿ-ի մասնագետներն ահազանգել են, որ հուշարձանի համար մեծ վտանգ են ներկայացնում նաև վերջին շրջանում ավելի հաճախակի դարձած փոթորիկներն ու սաստիկ քամիները:

Աղբյուրը մանրամասնում է, որ զեկույցում գլոբալ տաքացման հետևանքով վտանգված օբյեկտների թվում են հայտնվել Գալապագոսյան կղզիները, Զատկի կղզին, Վենետիկն ու Սթոունհենջը: