Լավրովն ասուլիսի ժամանակ Ադրբեջանի Գաբալա քաղաքն անվանել է հայկական
https://parstoday.ir/hy/news/world-i197414-Լավրովն_ասուլիսի_ժամանակ_Ադրբեջանի_Գաբալա_քաղաքն_անվանել_է_հայկական
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո մի շարք հայտարարություններ է արել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2023 15:06 Asia/Tehran
  • Լավրովն ասուլիսի ժամանակ Ադրբեջանի Գաբալա քաղաքն անվանել է հայկական

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո մի շարք հայտարարություններ է արել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:

«Որոշում է կայացվել, որ այս տարի ԱՊՀ մարզական մայրաքաղաք կլինի Մինսկը, իսկ 2024-ին՝ հայկական Գյումրին: ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքների մասով... հաջորդ տարի կլինի Տաշքենդը, 2025-ին՝ հայկական Գաբալան, 2026-ին՝ հայկական Ղափանը», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ ադրբեջանական Գաբալան անվանելով հայկական:

Նրա նաև մանրամասնել է, որ նիստի ժամանակ հավանություն է տրվել ռուսական կողմի նախագծին՝ առողջական սահմանափակ կարողություններով երեխաների համար սպարտակիադաներ կազմակերպելու վերաբերյալ:

tert.am