Ռուսաստանը կոչ է արել կրճատել Եվրոպայի միջուկային զենքի զինանոցի ծավալները
(last modified Thu, 20 Apr 2023 12:15:51 GMT )
Ապրիլ 20, 2023 15:45 Asia/Tehran
  • Ռուսաստանը կոչ է արել կրճատել Եվրոպայի միջուկային զենքի զինանոցի ծավալները

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը պահանջել է կրճատել եվրոպական երկրների միջուկային զենքի զինանոցի ծավալները։

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ֆրանսիայի և  Բրիտանիայի միջուկային զինանոցները գտնվում են ԱՄՆ-ի վերահսկողության տակ, և դրանց կրճատումը պետք է քննարկվի։

Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ նախ պետք է կրճատել արևմտյան երկրների միջուկային զինանոցները, որպեսզի Ռուսաստանը նույնպես կարողանա քննել այդ հարցը։

Նա նաև Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ընդլայնման մասին ասել է. -«Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին մեծ վտանգ կստեղծի Ռուսաստանի համար, և այդ պատճառով Ուկրաինայում սկսվել են Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունները»։

Ռուս պաշտոնյան ասելով, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահմանները անհանգստացնում է Մոսկվային,նշել է, որ այս երկիրը նաև միջոցներ է ձեռնարկում եվրոպական մայրցամաքի անվտանգության կառուցվածքը հավասարակշռելու համար։