Մամուլի տեսություն 01-06-2016
Գերմանիայում պաշտոնապես բացումն է կատարվել Իրան-Եվրոպա տնտեսական համագործակցության կենտրոնի:
«Դոնիայե էղթեսադ»
Գերմանիայում տեղի է ունեցել Իրան-Եվրոպա տնտեսական համագործակցության կենտրոնի բացումը
Գերմանիայում ԻԻՀ արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարի ներկայությամբ պաշտոնապես բացումն է կատարվել Իրան-Եվրոպա տնտեսական համագործակցության կենտրոնի:
«Դոնիայե էղթեսադ» թերթն իր այսօրվա համարում անդրադառնալով այդ կենտրոնի բացմանը գրել է.«Հետշրջափակումային շրջանում այս հաղորդակցական կամուրջը կլինի դարձակետ Իրան-Եվրոպա առևտրա-տնտեսական հարաբերությունների վերականգնման համար»:
Ըստ թերթի տեղեկատվության՝ Իրան-Եվրոպա առևտրա-տնտեսական հարաբերությունների ընդլայնման նպատակով Գերմանիայում «Իրան-Եվրոպա տնտեսական համագործակցության կենտրոն»-ի արդյունաբերության և առևտրի բաժինը կղեկավարվի մասնավոր բաժնի կողմից:
Նշենք,որ ԻԻՀ արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար՝ Մոհամմեդ Ռեզա Նեմաթզադեն երկկողմ համագործակցությունների ընդլայնման և առկա խոչընդոտների վերացման նպատակով երկուշաբթի օրը գլխավորելով տնտեսական բարձրաստիճան պատվիրակություն այցելել է Գերմանիայի մայրաքաղաք՝ Բեռլին:
---
«Դոնիայե էղթեսադ»
Մինչև տարեվերջ Իրանում կլիցենզավորվի «Հալալ տուրիզմ»ը
ԻԻՀ զբոսաշրջության , ձեռարվեստի և մշակութային ժառանգության կազմակերպության զբոսաշրջության հարցերով տեղակալը տեղեկացրել է,որ մինչև տարեվերջ Իրանում կլիցենզավորվի «Հալալ տուրիզմ»ը:
«Դոնիայե էղթեսադ» (Տնտեսության աշխարհ) օրաթերթն իր այսօրվա համարում գրել է.« ԻԻՀ զբոսաշրջության , ձեռարվեստի և մշակութային ժառանգության կազմակերպության զբոսաշրջության հարցերով տեղակալ՝ Մորթեզա Ռահմանի Մովահեդը նշել է ,որ հալալ տուրիզմի վկայագրերը հրապարակվել են: Այս տեսակ զբոսաշրջությունից օգտվում են աշխարհի երկրները ավելի շատ մուսուլման և ոչ-մուսուլման զբոսաշրջիկներ ներգրավելու համար»,-ասել է նա:
ԻԻՀ զբոսաշրջության , ձեռարվեստի և մշակութային ժառանգության կազմակերպության զբոսաշրջության հարցերով տեղակալը հավելել է.«Ընթացիկ տարվա ընթացքում երկրի 8 կետերում կայանալու է հալալ զբոսաշրջության իրանական հնարավորություններով 3-րդ ազգային գործակցության փառատոն»:
Նշենք,որ անցած տարի ավելի քան հինգ միլիոն 250 հազար արտասահմանցի զբոսաշրջիկ այցելել է Իրան: Տասնամյա ծրագրում նախատեսված է՝ Իրան այցելող զբոսաշրջիկների թիվը հասնի 20 միլիոնի»գրում է «Դոնիայե էղթեսադ» թերթը:
---
Washington Post
Երկու խոչընդոտ Ղարաբաղում խաղաղության հաստատման ճանապարհին
Ղարաբաղի հարցով երկու տասնամյակ տեւող բանակցությունները նշանակալի ոչնչի չհանգեցրին, իսկ քառօրյա պատերազմը խարխլեց համապարփակ լուծում գտնելու հույսը: Այն օրինականացրեց ուժի կիրառումը: Այս մասին գրում է Washington Post-ը:
Ադրբեջանական կողմում այն վստահություն տվեց նրանց, ովքեր պնդում են Լեռնային Ղարաբաղն ուժով վերադարձնելու օրինականացման հարցում: Հայկական կողմում էլ այն ամրապնդեց վստահությունն այն հարցում, որ պետք չէ զորքերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղին հարակից շրջաններից, նաեւ որեւէ որոշում ընդունել, որը չի երաշխավորում լիարժեք անկախությունը: Կողմերից յուրաքանչյուրը մտավախություն ունի, որ մյուսը խաղաղության համաձայնագիրը կօգտագործի սեփական նպատակներով:
Մինչեւ վերջ պարզ չէ, թե ինչը հանգեցրեց ապրիլյան բախումներին, չնայած ամենահավանական պատճառն այն է, որ Ադրբեջանը որոշեց փորձարկել Հայաստանի պաշտանություննու հայկական կողմին ստիպել զիջումների գնալ բանակցությունների ընթացքում: Ադրբեջանին բացարձակ ձեռնտու չէ ստատուս-քվոն եւ տարածքների զգալի մասի դե-ֆակտո կորուստը, եւ որեւէ կերպ ձեռնտու չէ խաղաղության գործընթացը, որն առանց զգալի արդյունքների ձգվում է տարիներ շարունակ:
Եթե անգամ լարվածության այս սրացումը բանակցություններում փակուղին ռիսկային դարձրեց Հայաստանի համար, դա դեռեւս բավարար չէ բանակցությունների համար: Այդ ճանապարհին երկու խոչընդոտ կա:
1. Լուծումները դյուրին չեն լինի, այդ թվում՝ տեղի հասարակությունների համար
Եթե անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները փոխզիջման մասին որոշում կայացնեն, շատ բանի չի հասնի ո՛չ մեկը, ո՛չ մյուսը՝ չհամոզելով ո՛չ իր կառավարությանը, ո՛չ հանրությանը: Երկու կողմից էլ հռետորաբանությունն ավելի ու ավելի կտրուկ է դառնում: Չեն քննարկվում այլընտրանքային դիրքորոշումներ կամ խաղաղության համաձայնագրի հետ կապված հարցեր:
Երկու կողմերն էլ հակամարտությունն օգտագործել են քարոզչության համար՝ հակառակորդին որպես թշնամի ներկայացնելով, իսկ դա խանգարում է փոխզիջմանը:
Հայկական կողմի առաջնորդները, որոնք ձգտում էին չափավոր դիրքորոշման, իրենց երկրում դիմադրության բախվեցին, հատկապես՝ 1998 թվականին, երբ փոխվեց նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ լավ են հիշում, թե որքան ռիսկային է զիջող թվալը:
2003 թվականին իշխանության գալով՝ Իլհամ Ալիեւը վնասազերծեց ադրբեջանական ամբողջ ընդդիմությունը: Բայց նա նույնպես մանեւրելու քիչ տեղ ունի: Նրա երկիրը շարունակում է տնտեսական ճգնաժամի մեջ մնալ: Քառօրյա պատերազմն ազգայնական էյֆորիայի բռնկման հանգեցրեց: Իսկ դա վատ է համադրվում բարդ փոխզիջումների հետ, որոնք անխուսափելի են խաղաղության համաձայնագրի համար:
2. Համատեղ գոյակցության ցանկության բացակայությունը
Սկզբունքները, որոնք 2005 թվականից ի վեր բանակցությունների հիմքում են, կհետաձգեն Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը: Միաժամանակ, հայկական ուժերը պետք է ազատեն տարածաշրջանին հարակից տարածքները, փախստականներն ու տեղահանվածները պետք է վերադառնան, իսկ Լեռնային Ղարաբաղը պետք է պետք է միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ ստանա: Իսկ վերջնական կարգավիճակը կվճռի ժողովրդի կամարտահայտությունը:
Հայկական կողմը դա համարում է անկախության շուրջ հանրաքվեն: Երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշեց, որ համաձայնագրի բոլոր բաղադրիչները բանակցությունների սեղանին էին, նա հենց դա նկատի ուներ: Բայց երկու կողմերն էլ համաձայն չեն այդպիսի մեկնաբանության հետ, մասնավորապես, կամարտահայտության եւ դրա կազմակերպված ժամանակի մասով:
Այլ երկրներ, ներառյալ՝ Սուդանը կամ Բուգենվիլը՝ Պապուա-Նոր Գվինեայում, փորձեցին նման բան ձեռնարկել, բայց մեկ կարեւոր պայմանով: Անջատականների միջեւ տարածքների բաժանումը նշանակում էր, որ տարածքային ամբողջականությունը կարող էր գրավիչ տարբերակ դառնալ:
Ղարաբաղում այդպես չէր: Քաղաքական ոչ մի ուժ չի վիճարկում անկախության գաղափարը, իսկ հարցումները ցույց են տալիս, որ գերակշռող մեծամասնությունը մերժում է Ադրբեջանի հետ ցանկացած ապագա ասոցացում:
Չնայած վերաինտեգրման մտադրությանը՝ Ադրբեջանի կառավարությունը ոչինչ չարեց, որպեսզի կապեր հաստատի Լեռնային Ղարաբաղի հայերի հետ եւ նրանց վստահությանն արժանանա:
Այդ պատճառով դյուրին է կանխատեսել Ղարաբաղում քվեարկության ելքը, իսկ միջանկյալ ժամանակահատվածը քիչ բան կտա: Մեկ տարբերակ կա. Բացարձակ մեծամասնություն հանրաքվեի արդյունքում: Ղարաբաղի առաջնորդները հազիվ թե ցանկանան իրենց դե-ֆակտո անկախությունը փոխել ռիսկային համաձայնության հետ: Նրանք վստահ են, որ Ադրբեջանը միջանկյալ ժամանակահատվածը կօգտագործի՝ տարածաշրջանը բռնությամբ միավորելու համար: Վերջին բախումները քիչ բան արեցին այդ մտահոգությունները ցրելու համար:
Քաղված՝ News.am կայքից
---
Der Spiegel
Վաշինգտոնը շուտով կձգվի դեպի Ռուսաստան
Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության (DGAP) փորձագետ Յոզեֆ Բրամլը կարծում է, որ կարճ ժամանակ անց ԱՄՆ-ն Ռուսաստանի խիստ կարիքը կունենա: Պատճառները քաղաքագետը բացատրել է Der Spiegel-ին տված հարցազրույցում:
Այսպիսով, նախորդ փորձը՝ «վերբեռնել հարաբերությունները», որի հետ սկսվեց Բարակ Օբամայի նախագահությունը, Բրամլի խոսքերով, «ծնվել է ըստ անհրաժեշտության. ամերիկացիներն ունեին ռուսների կարիքը, քանի որ ցանկանում էին մեծացնել Աֆղանստանում զինվորականների թվակազմը, իսկ Ռուսաստանի դաշնակից Ղրղզստանը սպառնացել էր փակել Մանասում ԱՄՆ-ի ռազմաօդային ռազմակայանը, որը կարեւոր էր մատակարարման համար»: «Դա կանխելու նպատակով ամերիկացիները սկսեցին բանակցել Ռուսաստանի հետ»,- նշում է Բրամլը:
Սակայն «վերբեռնումը» չստացվեց, եւ ըստ փորձագետի, դրա պատճառը դարձավ «Ռուսաստանի ներքին թուլությունը»: «2011 թվականին Պուտինը կրկին ցանկացավ նախագահ դառնալ: Սակայն դա առաջացրեց համատարած դժգոհություն: Դրանից հետո Ուկրաինայում տեղի ունեցավ Մայդանը, եւ Պուտինը վախեցավ, որ Ուկրաինան կարող է դառնալ Եվրամիության մաս: Արդյունքում առաջնահերթություն դարձավ ռեժիմի գոյատեւումը»,- մեկնաբանում է Բրամլը՝ հավելելով, որ «այժմ Ղրիմի բռնակցման եւ հայրենասիրության ալիքի շնորհիվ Պուտինի վարկանիշը բարձր է, քան երբեւէ»:
Այնուամենայնիվ, Օբամայի հեռանալուց հետո ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ հարաբերությունները չեն մնա նախկին մակարդակի վրա: «Մերձեցումն արդեն ծրագրվում է: Դա կարելի է տեսնել սիրիական հակամարտության օրինակի վրա: Ռուսները, օրինակ, այլեւս այնքան վճռականորեն չեն աջակցում Ասադին, իսկ ամերիկացիները չեն պահանջում նրա հրաժարականը: Այս պահին երկու կողմերը տեսնում են միայն մեկ թշնամի, որի հետ հարկավոր է պայքարել. դա «Իսլամական պետությունն» է»,- ասում է Բրամլը:
«Ավելին, ամերիկացիները տեսան, որ պատժամիջոցները մղում են Մոսկվային Պեկինի գիրկը: Իսկ Չինաստանը, Միացյալ Նահանգների տեսանկյունից, շատ ավելի մեծ վտանգ կներկայացնի: Ամերիկայի շահերից է բխում անել այնպես, որ Ռուսաստանը հակադրվի Չինաստանին: Մոսկվան եւս վախենում է, որ Չինաստանն առաջ կանցնի իրենից: Այնուամենայնիվ, պատժամիջոցների մոտալուտ չեղարկում պետք չէ սպասել,- համոզված է Բրամլը: -Վաշինգտոնը պետք է պահպանի դեմքը, այնպես որ, ամենայն հավանականությամբ, պատժամիջոցները կթուլացվեն աստիճանաբար»:
Քաղված՝ Galav.am կայքից