Ուկրաինական ԱԹՍ-ն հարձակում է իրականացրել ռուսական նավթավերամշակման գործարանի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i198776-Ուկրաինական_ԱԹՍ_ն_հարձակում_է_իրականացրել_ռուսական_նավթավերամշակման_գործարանի_վրա
Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են ՌԴ Կրասնոդարի երկրամասի Իլսկի նավթավերամշակման գործարանի վրա ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման մասին, ինչի հետևանքով գործարանում հրդեհ է բռնկվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2023 06:51 Asia/Tehran

Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են ՌԴ Կրասնոդարի երկրամասի Իլսկի նավթավերամշակման գործարանի վրա ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման մասին, ինչի հետևանքով գործարանում հրդեհ է բռնկվել:

Հաղորվում է, որ հրշեջներին հաջողվել է մեկուսացնել կրակը: 
Կրասնոդարի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը Sputnik-ին հայտնել է, որ գործարանում բռնկված հրդեհի պատճառ է դարձել անօդաչու թռչող սարքի հարվածը։
Նա նշել է, որ բռնկված տանկերում  եղել է 4,5 հազար խմ դիզելային վառելիք։