Մամուլի տեսություն 06-06-2016
https://parstoday.ir/hy/news/world-i20449-Մամուլի_տեսություն_06_06_2016
Աննախադեպ լարվածություն ՝ Բեռլին-Անկարա հարաբերություններում
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2016 11:15 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   06-06-2016

Աննախադեպ լարվածություն ՝ Բեռլին-Անկարա հարաբերություններում

«Խորասան» օրաթերթ

Աննախադեպ լարվածություն ՝ Բեռլին-Անկարա հարաբերություններում

 

Բեռլին-Անկարա  հարաբերություններում լարվածությունն աննախադեպ մակարդակի է հասել :

«Խորասան» օրաթերթում լույս տեսած վերլուծական հոդվածում կարդում ենք .-«Գերմանիայի և Թուրքիայի պետայրերի միջև լարվածությունը սրվելով , ավելի են բարդացել Անկարայի պայմանները՝ Եվրոպական երկրների ղեկավարների հետ բանակցելու և արդյունքների հասնելու  համար» :

Վերլուծականում նշված է , որ Թուրքիայի նախագահ ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը նախազգուշացրել է , որ Գերմանիան հավանաբար զրկվելու է տարածաշրջանում իր մշտական դաշնակցից ու բարեկամից : Օրաթերթի գրությամբ , Ռուսաստանից հետո Գերմանիային կորցնելը , կարող է դառնալ Թուրքիայի տնտեսական անկման պատճառը :

Ավելի վաղ , Անկարան ջանում էր Եվրոպայում փախստականների ճգնաժամը,որպես ճնշման լծակ ծառայեցնել Եվրամիության դեմ, մինչդեռ ստեղծված նոր պայմաններում Թուրքիան գտնվում է  թույլ դիրքերում :

Էրդողանը հավակնել է , թե Գերմանիայում և այդ երկրի լրատվամիջոցներում աշխատում է մի խումբ,որը Թուրքիայի նկատմամբ  թշնամական քաղաքականություն է  վարում: 

Գերմանիայի Դաշնային խորհրդարանը սույն թվականի հունիսի 2-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել , ինչն էլ առթել է Անկարայի զայրույթը :  

 

 

 

«Ջոմհուրի էսլամի»

Ալե-Սաուդական ռեժիմը ՝ կործանման եզրին

 

Սաուդական արքունիքը ոչ միայն ներքին ճգնաժամ է դիմագրավում , այլև գնալով հայտնվում է փակուղային իրավիճակում , որից փրկության ելք չունի :

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթում լույս տեսած վերլուծական հոդվածում կարդում ենք .-«Թեև ավելի քիչ քան մեկ տարի է , ինչ Մալեք Սալմանն իշխանության է հասել Սաուդյան Արաբիայում , սակայն այդ շրջանում երկիրն ամբողջությամբ անհանդարտությունների , բախումների , քաշքշուկների ու դավադրությունների մեջ է եղել» :

Օրաթերթը նշել է , որ նույն թշնամական ոգով Ռիադը փորձում է գործակցել հարևան երկրների հետ և չնայած տարածաշրջանային հարաբերություններում թույլ տված սխալ քայլերին և նույնիսկ Հաջջի ուխտագնացության արարողակարգը ոչ-արժանավայել կազմակերպելուն , այսօր փորձում է արդարացնելով իրեն ՝ ստեղծված իրավիճակի համար մեղադրել այլ երկրներին : Այսօր նույնիսկ արևմուտքը և հատկապես ԱՄՆ-ը և Եվրամիությունը , բացահայտորեն խոսում են ահաբեկչական խմբերի ստեղծման , ֆինանսավորման , սպառազինման , անդամագրման և այլ քայլերում Ալե-
Սաուդական ռեժիմի ունեցած դերակատարության մասին :

 

 

 

galatv.am

«Թրամփն ԱՄՆ-ին կներքաշի միջուկային պատերազմի մեջ». Քլինթոն

 

 «Հիլարի Քլինթոնը լայնածավալ հարձակում է սկսել Դոնալդ Թրամփի դեմ՝ վերջինիս մեղադրելով արտաքին քաղաքական հարցերում  վտանգավոր անհեռատեսության եւ անհետեւողականության մեջ: Ըստ Քլինթոնի, Թրամփն իր խառնվածքով ԱՄՆ-ին կարող է միջուկային պատերազմի մեջ ներքաշել»,-գրում է Financial Times-ը:

«Քլինթոնը հայտարարել է, որ իր մրցակիցը բավարար որակավորում չունի, որպեսզի դառնա գերագույն գլխավոր հրամանատար, եւ որ ամերիկացի ընտրողները չեն կարող թույլ տալ «իրենց ճակատագրի հետ խաղալ»՝ ձայնը տալով Թրամփին: Նախկին պետքարտուղարը նրա գաղափարներն անվանել է անձնական վիրավորանքների եւ բացահայտ ստերի շարք»»,-նշվում է հոդվածում:

«Նա խառնվածքով չի համապատասխանում պաշտոնյայի չափորոշիչներին: Անհրաժեշտ է գիտելիք, կայունություն եւ հսկայական պատասխանատվություն: Նա այն մարդը չէ, ում ձեռքում պետք է հայտնվի «միջուկային ճամպրուկը», որովհետեւ նա ամերիկացիներին կներքաշի պատերազմի մեջ, եթե ինչ-որ մեկը տրորի նրա ոտքը»,-հայտարարել է Քլինթոնը:

«Նա գովաբանել է բռնապետներին, օրինակ, Վլադիմիր Պուտինին, եւ առճակատման մեջ է մեր ընկերների՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի, Լոնդոնի քաղաքապետի, Գերմանիայի կանցլերի, Մեքսիկայի նախագահի եւ Հռոմի պապի հետ: Տիրանների հանդեպ նրա  նախասիրությունների բացատրությունը թողնում եմ հոգեբույժներին»,-ասել է նախկին պետքարտուղարը:

Real Clear Politics-ի անցկացրած վերջին հարցումներով, Քլինթոնը միայն  1,5 կետով է առաջ հանրապետական իր մրցակցից:

«Սովորաբար իմ ձեռքի տակ սեւ սուրճի զգալի պաշար կա, երբ ելույթ է ունենում Քլինթոնը, սակայն այս անգամ դա ընդհանրապես պետք չեղավ, ընդգծում է Վիրջինիայի համալսարանի փորձագետ Լարրի Սաբատոն:- Նա ջախջախեց Թրամփին: Քլինթոնն ինքնավստահություն չուներ եւ չգիտեր՝ ինչպես գրոհել Թրամփին: Հիմա արդեն այդպես չէ: »:

 

Աղբյուր՝ Financial Times

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

 

 

 

 

news.am

Le Monde. ԵՄ միասնությունը կարեւոր է հակառուսական պատժամիջոցների չեղարկումից

 

Եվրոպայի անհրաժեշտ միասնությունը, եթե անգամ դա միայն արտաքինից է, ինչպես նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զիջել չցանկանալը այն երկու պատճառներն են, որոնցով բացատրվում է հակառուսական պատժամիջոցները հունիսի վերջին երկարաձգելու հնարավոր ելքը, գրում է Le Monde-ը:

«Որքան էլ ուժեղ լինեն ԵՄ անդամների տարաձայնություններն այդ հարցում, իրականում կարեւոր է ունենալ 28 երկրների միասնությունը, եւ ոչ ոք իր վրա չի վերցնի դա խախտելու պատասխանատվությունը»,- մեջբերում է թերթը բարձրաստիճան դիվանագիտական շրջանականերում իր աղբյուրներին:

Թերթի տեղեկություններով՝ Հունգարիան, Հունաստանն ու Իտալիան վերջերս քննադատել էին պատժամիջոցները նախկին տեսքով պահպանելը, իսկ Արեւելյան Եվրոպայի երկրները պահանջում են հետեւել Մոսկվայի դեմ կոշտ քաղաքական գծին:

Փորձագետի կարծիքով, ներքին տարաձայնությունները չսրելու եւ Ռուսաստանի հետ առանց այդ էլ լարված հարաբերությունները չվատթարացնելու համար ԵՄ-ն ստիպված է մի փոքր «ձեւափոխել» գործող միջոցները: Ի տարբերություն նախորդ անգամների, երբ պատժամիջոցներն ընդունվում էին դեսպանների մակարդակով եւ տեխնիկական բնույթ էին կրում, հունիսին այդ հարցը քննարկելու են եվրոպական երկրների ղեկավարները:

Թերթը գրում է, որ դա միակ զիջումը չէ պատժամիջոցները չեղարկել պահանջող երկրների համար: Քննարկվում է նաեւ պատժամիջոցները կես տարվա փոխարեն 3 ամսով երկարաձգելու տարբերակը: Մեկ այլ սցենարի համաձայն՝ դրանք կերկարաձգվեն 6 ամսով՝ հետագայում աստիճանաբար չեղարկվելու հնարավորությամբ: