Ղուրանի այրումը սպառնալիք է Եվրոպայի համար. Ռուսաստանի Դումա
https://parstoday.ir/hy/news/world-i204766-Ղուրանի_այրումը_սպառնալիք_է_Եվրոպայի_համար._Ռուսաստանի_Դումա
ՌԴ Պետդումայի փոխնախագահն ասել է, որ Ղուրանի այրման ակտերը կարող են Եվրոպային ահաբեկչական քաոսի մեջ գցել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2023 13:56 Asia/Tehran
  • Ղուրանի այրումը սպառնալիք է Եվրոպայի համար. Ռուսաստանի Դումա

ՌԴ Պետդումայի փոխնախագահն ասել է, որ Ղուրանի այրման ակտերը կարող են Եվրոպային ահաբեկչական քաոսի մեջ գցել։

Sputnik-ի փոխանցմամբ՝ ՌԴ Պետդումայի փոխնախագահ Ադալբի Շխագոշևն ասել է, որ հետևելով ՌԴ Պետդումայի օրինակին՝ անհրաժեշտ է աշխարհում տարբեր երկրների խորհրդարանները պաշտոնական հայտարարությամբ դատապարտեն Ղուրանի այրումը, որպեսզի Շվեդիան և նույնիսկ ամբողջ Եվրոպան չընկնեն ահաբեկչական քաոսի մեջ:

Եվրոպայում մահմեդական աշխարհի սրբավայրերին ուղղված  անարգանքի շարունակության համատեքստում, Նիդեռլանդներում մի ծայրահեղական կուսակցության ղեկավար Էդվին Վագենսոլդը նախօրեին՝ ուրբաթ օրը Հաագայում Թուրքիայի դեսպանատան առջեւ սրբապղծել է Ղուրանը։ Այս քայլերը  մահմեդականների շրջանում զայրույթի մեծ ալիք են բարձրացրել ամբողջ աշխարհում։