Գլխացավանք առաջացնող հյուր. Կանադան նույնպես հրաժարվել է ընդունել Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանը
https://parstoday.ir/hy/news/world-i204772-Գլխացավանք_առաջացնող_հյուր._Կանադան_նույնպես_հրաժարվել_է_ընդունել_Մոնաֆեղին_ահաբեկչական_խմբավորմանը
Որոշ իրազեկ աղբյուրներ՝ վկայակոչելով Կանադայի արտաքին գործերի նախարարությունը, հայտարարել են, որ այդ երկիրը մերժել է Մունաֆեղին ահաբեկչական խմբավորման՝ այդ երկրում բնակություն հասատատելու խնդրանքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2023 14:25 Asia/Tehran
  • Գլխացավանք առաջացնող հյուր. Կանադան նույնպես հրաժարվել է ընդունել Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանը

Որոշ իրազեկ աղբյուրներ՝ վկայակոչելով Կանադայի արտաքին գործերի նախարարությունը, հայտարարել են, որ այդ երկիրը մերժել է Մունաֆեղին ահաբեկչական խմբավորման՝ այդ երկրում բնակություն հասատատելու խնդրանքը։

ԻՌՆԱ լրատվական գործակալությունը գրել է,-«Ոչ վաղ անցյալում, երբ Մոնաֆեղին խմբավորմանն  ընդունող երկրի՝ Ալբանիայի ոստիկանությունը հարձակվեց  այս խմբավորման կենտրոնակայանի վրա և կանխեց նրանց գործունեությունը, այս խմբի անդամները մտադիր էին  ներգաղթել Կանադա»։

Օրեր առաջ Ալբանիայի կառավարությունն արգելեց նաեւ Մոնաֆեղին  ահաբեկչական խմբավորման պարագլուխ՝ Մարիամ Ռաջավիի մուտքը երկիր, իսկ անօրինական մուտքի դեպքում  արգելեց նրա ելքը այդ երկրից։ Այս  վճիռը կայացրել է Ալբանիայի հակաահաբեկչական դատարանը։

Ըստ վերոնշյալ աղբյուրների՝ դատարանն ուսումնասիրելով առկա փաստաթղթերն առ այն, որ այս խմբավորումն  Իրանի ներսում ուղղորդում է ահաբեկչական գործունեություն, Ռաջավիի մուտքն Ալբանիա արգելող վճիռ է կայացրել: 

Երկու ամիս առաջ նույն պահին, երբ ալբանական ոստիկանությունը հարձակվեց ահաբեկիչների  «Աշրաֆ- 3» կենտրոնակայանի վրա,  Մարիամ Ռաջավին  այդ երկրից  փախավ Ֆրանսիա։

Վերջին չորս տասնամյակների ընթացքում այս  ահաբեկչական խմբի անդամների ձեռքերը շաղախված են հազարավոր անմեղ իրանցիների արյան մեջ:

Ըստ հավաստի փաստաթղթերի՝ Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը Իրաքում և Սիրիայում համագործակցել է թաքֆիրական խմբավորումների հետ ընդդեմ Դիմադրության շարժման: Այս համագործակցությունը ներառում է տեղեկատվության հավաքում, հեռախոսային  լրտեսություն, դրամական փոխանցումներ և նույնիսկ թաքֆիրականների համար նոր ուժեր ներգրավելու հարցում օգնության ցուցաբերում: