Ֆրանսիայի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
https://parstoday.ir/hy/news/world-i204834-Ֆրանսիայի_և_Չինաստանի_ԱԳ_նախարարները_քննարկել_են_իրավիճակը_Լեռնային_Ղարաբաղում
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳ նախարար Վանգ Յին հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2023 16:11 Asia/Tehran
  • Ֆրանսիայի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳ նախարար Վանգ Յին հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ, ի թիվս այլ երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի, Ֆրանսիայի և Չինաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում և Նիգերում։

Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, Ադրբեջանի  կողմից արգելափակված է 2022 թվականի դեկտեմբերից:

Այս տարվա փետրվարին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանից պահանջել էր  բացել  Լաչինի միջանցքը: