Երեքշաբթի օրը կկայանա ԲՐԻԿՍ խմբի նոր հանդիպումը՝ նոր անդամների ներգրավման օրակարգով
https://parstoday.ir/hy/news/world-i204846-Երեքշաբթի_օրը_կկայանա_ԲՐԻԿՍ_խմբի_նոր_հանդիպումը_նոր_անդամների_ներգրավման_օրակարգով
Օգոստոսի 22-ին Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Յոհանեսբուրգում կանցկացվի ԲՐԻԿՍ խմբի հերթական հանդիպումը՝ նոր անդամների ներգրավման օրակարգով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2023 07:47 Asia/Tehran
  • Երեքշաբթի օրը կկայանա ԲՐԻԿՍ խմբի նոր հանդիպումը՝ նոր անդամների ներգրավման օրակարգով

Օգոստոսի 22-ին Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Յոհանեսբուրգում կանցկացվի ԲՐԻԿՍ խմբի հերթական հանդիպումը՝ նոր անդամների ներգրավման օրակարգով:

Խմբին անդամակցելու պաշտոնական դիմում է ներկայացրել  23 երկիր, այդ թվում՝ Իրանը, և ըստ Հարավաֆրիկյան Հանրապետության պաշտոնյաների, ընդհանուր առմամբ 40 երկիր   անդամակցության ցանկություն է հայտնել։
Խումբը, որին պատկանում է համաշխարհային հարստության մոտ մեկ քառորդը, սկսել է աշխատել 2001 թվականին ԲՐԻԿՍ անունով, որը կազմված է չորս զարգտացող տնտեսությունների՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի անգլերեն անվանումների առաջին տառերից։
Գագաթաժողովի շրջանակում Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան կհյուրընկալի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մուդիին և Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային: Եռօրյա գագաթաժողովին կմասնակցի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Այս բլոկին անդամակցությունը մեծացնում է երկրների մուտքը այլ անդամների շուկաներ: Բացի այդ, այն օտարերկրյա ուղղակի ներդրումների աղբյուր է։