Զարհուրելի տեսանյութ՝ ԱՄՆ-ում աղքատության, թմրամոլության և անօթևանության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i205926-Զարհուրելի_տեսանյութ_ԱՄՆ_ում_աղքատության_թմրամոլության_և_անօթևանության_մասին
ԱՄՆ-ի Փենսիլվանիայում և Ֆիլադելֆիայում աղքատության, թմրամոլության և անօթևանության, ինչպես նաև  մի շարք քաղաքացիների շատ ծանր վիճակի մասին պատմող զարհուրելի տեսանյութի հրապարակումը առաջացրել է սոցիալական ցանցերի օգտատերերի զայրույթն ու բողոքը՝ կապված քաղաքացիներին ծառայություններ մատուցելու հարցում Միացյալ Նահանգների իշխանավորների գործունեության և պատասխանատվության հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2023 12:38 Asia/Tehran

ԱՄՆ-ի Փենսիլվանիայում և Ֆիլադելֆիայում աղքատության, թմրամոլության և անօթևանության, ինչպես նաև  մի շարք քաղաքացիների շատ ծանր վիճակի մասին պատմող զարհուրելի տեսանյութի հրապարակումը առաջացրել է սոցիալական ցանցերի օգտատերերի զայրույթն ու բողոքը՝ կապված քաղաքացիներին ծառայություններ մատուցելու հարցում Միացյալ Նահանգների իշխանավորների գործունեության և պատասխանատվության հետ:

Նրանք ապշած են ԱՄՆ կառավարության կողմից իր քաղաքացիների նկատմամբ անուշադրության համար, մինչդեռ Վաշինգտոնը հարկատուների հաշվին միլիարդավոր դոլարներ է ծախսում արտասահմանյան պատերազմների վրա, հատկապես Ուկրաինային օգնելու հարցում:

Ամերիկացի ռազմատենչների համար, որոնց նաև կոչում են «պատերազմի բաժնետերեր», աշխարհի բոլոր մասերում արյունահեղությունն ու սպանությունները շատ ավելի կարևոր են, քան միլիոնավոր ամերիկացի քաղաքացիների աղքատության խնդրի վերացումը, ընդորում, այս առումով հանրապետական ​​և դեմոկրատ քաղաքական գործիչների միջև էական տարբերություն չկա։

ԱՄՆ-ում աղքատության և թմրամոլության խնդիրները գոյություն ունեն այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի ռազմական բյուջեն կազմում է ավելի քան 800 միլիարդ դոլար, մինչդեռ 40,000 ամերիկացի վետերան անօթևան է:

Հաղորդումները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ում ավելի քան կես միլիոն մարդ անօթևան է դարձել։