Զարհուրելի տեսանյութ՝ ԱՄՆ-ում աղքատության, թմրամոլության և անօթևանության մասին
ԱՄՆ-ի Փենսիլվանիայում և Ֆիլադելֆիայում աղքատության, թմրամոլության և անօթևանության, ինչպես նաև մի շարք քաղաքացիների շատ ծանր վիճակի մասին պատմող զարհուրելի տեսանյութի հրապարակումը առաջացրել է սոցիալական ցանցերի օգտատերերի զայրույթն ու բողոքը՝ կապված քաղաքացիներին ծառայություններ մատուցելու հարցում Միացյալ Նահանգների իշխանավորների գործունեության և պատասխանատվության հետ:
Նրանք ապշած են ԱՄՆ կառավարության կողմից իր քաղաքացիների նկատմամբ անուշադրության համար, մինչդեռ Վաշինգտոնը հարկատուների հաշվին միլիարդավոր դոլարներ է ծախսում արտասահմանյան պատերազմների վրա, հատկապես Ուկրաինային օգնելու հարցում:
Ամերիկացի ռազմատենչների համար, որոնց նաև կոչում են «պատերազմի բաժնետերեր», աշխարհի բոլոր մասերում արյունահեղությունն ու սպանությունները շատ ավելի կարևոր են, քան միլիոնավոր ամերիկացի քաղաքացիների աղքատության խնդրի վերացումը, ընդորում, այս առումով հանրապետական և դեմոկրատ քաղաքական գործիչների միջև էական տարբերություն չկա։
ԱՄՆ-ում աղքատության և թմրամոլության խնդիրները գոյություն ունեն այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի ռազմական բյուջեն կազմում է ավելի քան 800 միլիարդ դոլար, մինչդեռ 40,000 ամերիկացի վետերան անօթևան է:
Հաղորդումները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ում ավելի քան կես միլիոն մարդ անօթևան է դարձել։