Պուտինի ելույթն Արևելյան տնտեսական ֆորումում
Վլադիվոստոկ քաղաքում կայացած Արևելյան տնտեսական ֆորումում ունեցած ելույթում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ հայտարարություններին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ դրանք անհիմն են։
Նա նշել է. "Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հայտարարել, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում։ Իսկ Ռուսաստանը որևէ խնդիր չունի Հայաստանի հետ"։
Ֆորումը տեղի է ունեցել սեպտեմբերի 10_13_ը։
ՌԴ նախագահն իր ելույթում ընդգծել է."Արևմուտքը գնում է մի ճանապարհով, որտեղ գերիշխում է միայն շահը և ոչ թե բարեկամական հարաբերութկունները"։
Պուտինը հավելել է. "Դուք չեք կարող արտաքին քաղաքականության ոլորտում մի քայլ կատարել, որը կհակասի մեկ ուիշ երկրի շահերին"։
Նրա խոսքով."Ռուսաստանը միայն օգնում է այլ երկրներին և երբեք գաղութատեր չի եղել։ Սակայն մրցակից երկրները վարում են այլ քաղաքականություն"։
ՌԴ նախագահի խոսքով."Դոլարի հետ կապված սահմանափակությունների պատճառով բոլոր երկրները մտածում են ազգային արժույթով վճարումների և Միացյալ Նահանգներից դուրս գտնվող արժութային պաշարնեի մասին։ Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ_ի նկատմամբ վստահությունը նվազել է"։