Սիոնիստների խաղը Կովկասում և նրանց դիմակայությունը 3+3 ձևաչափին 
https://parstoday.ir/hy/news/world-i206904-Սիոնիստների_խաղը_Կովկասում_և_նրանց_դիմակայությունը_3_3_ձևաչափին
ԱՄՆ-ը և Սիոնիստական ռեժիմը, Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ միասին, կարծում են, որ 3+3 ձևաչափի շրջանակում, որը ներառում է Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը և Թուրքիան, Կովկասի խաղաղ բանակցությունները կարող են ապահովել կայուն խաղաղություն և վերջնականապես փակել Կենտրոնական Ասիայի հավասարումների մեջ իրենց միջամտության ճանապարհը:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Հոկտեմբեր 02, 2023 06:32 Asia/Tehran

ԱՄՆ-ը և Սիոնիստական ռեժիմը, Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ միասին, կարծում են, որ 3+3 ձևաչափի շրջանակում, որը ներառում է Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը և Թուրքիան, Կովկասի խաղաղ բանակցությունները կարող են ապահովել կայուն խաղաղություն և վերջնականապես փակել Կենտրոնական Ասիայի հավասարումների մեջ իրենց միջամտության ճանապարհը:

Սիոնիստական ռեժիմն Կովկասում մի կողմ է դրել «պատերազմ և խաղաղություն» ռազմավարությունը և կենտրոնացել «մշտական պատերազմ և հակամարտություն» ռազմավարության վրա։

ԱՄՆ-ն, որպես Ռուսաստանի ծայրամասային տարածքում մշտական ճգնաժամերի ստեղծման հիմնական ջատագով, աջակցում է այս ծախսատար ռազմավարությանը, սակայն սիոնսիտների համեմատ ավելի թույլ ջանքեր է գործադրում: Սակայն ԱՄՆ-ն ու սիոնիստներն ունեն մել ընդհանուր մտահոգություն՝ 3+3 ձևաչափը: 

Այս երկու միջամտող և ռազմատենչ դերակատարները, Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ միասին, կարծում են, որ 3+3 ձևաչափի շրջանակում, որը ներառում է Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը և Թուրքիան, Կովկասի խաղաղ բանակցությունները կարող են ապահովել  կայուն խաղաղություն վերջնականապես փակել Կենտրոնական Ասիայի հավասարումների մեջ նրանց միջամտության ճանապարհը:
Ուստի ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը, որոնք Կովկասում հետևում են ճգնաժամի ու հակամարտությունների  խթանման քաղաքականությանը, ամեն կերպ փորձում են թույլ չտալ, որ այս բանակցությունները տեղի ունենան։

Հետևաբար, հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից օգտագործվող զենքի մեծ մասը գնվել է Իսրայելիից, Թել Ավիվը զգուշացրել է Բաքվին, որ Կովկասում պատերազմի և խաղաղության  հարցում պետք է գործի ըստ Թել Ավիվի ցանկության: 

Իսկ ավելի շատ զենք «երկիր-երկիր» հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և ծանր մարտագլխիկներ կրող այլ հրթիռներ գնելու Բաքվի ցանկությունը հաշվի առնելով, սիոնիստների կողմից այս պահանջը կրկնվում է: 
Իհարկե, նման գործողությունների վերծանումն այնքան էլ դժվար չէ, քանի որ Թել Ավիվը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ցանկացած զիջում տալ Բաքվին կամ նույնիսկ Երևանին, որպեսզի Կովկասում ճգնաժամի և լարվածության ռազմավարությունը մնա ուժի մեջ։

Վաշինգտոնը գործում է Թել Ավիվին համընթաց, և չնայած մարտավարական որոշ տարբերություններին, Կովկասում նրանց խաղի ռազմավարական ընդհանուր հայտարարը նույնն է։
Նման իրավիճակում 3+3 ձևաչափի վրա հենվելը և Ադրբեջանին ու Հայաստանին համոզելը՝ հեռու մնալ սիոնիստներիից, կարևորագույն նախապայման է Կոցվկասում կայուն խաղաղության և  համագործակցության համար:

Եթե Իսրայելի գլխավոր նպատակը դիտարկենք Իրանին առավել արդյունավետ դիմակայելու համար այս տարածաշրջանում ակտիվ դերակատարություն ունենալը, այս առումով Թել Ավիվ-Վաշինգտոն ռազմավարությունը պետք է համարել համատեղ «պատերազմ գորշ գոտում»:  Ռազմավարություն, որը 2020 թվականի աշնանը, Դոնալդ Թրամփի կառավարությանն առաջարկվել էր «Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամ» վերլուծական կենտրոնի կողմից:

Այդ ժամանակ Հայֆայի համալսարանի պրոֆեսոր և այս հիմնադրամի Էներգետիկայի դեպարտամենտի (FDD) տնօրեն Բրենդա Շեֆերը, պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված նամակում գրել էր. «Քանի որ Իրանը չի ցանկանում հակամարտություն Կովկասում և լավ հարաբերություններ ունի հակամարտող կողմերի հետ, իրավիճակը Թեհրանի համար պետք է փոխվի «պարտություն-պարտություն» խաղի, որպեսզի առաջին հերթին նա չունենա միջնորդության ուժ, և երկրորդ, ցանկացած գործողության կամ դիրքորոշման դեպքում,  ազդեցության տակ գտնվող երկու ոլորտներից գոնե մեկը պարտվի»։