Թալիբան. Իսրայելը շուտով կջնջվի աշխարհի քարտեզից
Հոկտեմբեր 11, 2023 06:14 Asia/Tehran
Քաբուլի նահանգապետ Մոհամմադ Ղասիմ Խալիդը, մի համաժողովում հայտարարել է, որ Իսրայելը «շուտով կջնջվի աշխարհի քարտեզից»։
Խալիդը սիոնիստներին անվանել է «հումանիստ» գայլեր և դիմելով պաղեստինցի զինվորներին, հավելել. «Ձեր թշնամիներն անսերունդ են»:
Թալիբները նախկինում ողջունել էին Երուսաղեմի օկուպանտների դեմ պաղեստինյան Դիմադրության գործողությունը։
Թալիբների ԱԳ նախարարությունը հայտարարել էր. «Մենք ուշադիր հետևում ենք Գազայի հատվածում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և համարում ենք, որ դա սիոնիստների կողմից պաղեստինցիների իրավունքների ոտնահարման և իսլամական սրբավայրերի անարգման արդյունքն է»: