Թուրքիան և Թուրքմենստանը քննարկել են թուրքմենական գազի մատակարարումներն Իրանի տարածքով
(last modified Thu, 07 Dec 2023 13:42:45 GMT )
Դեկտեմբեր 07, 2023 17:12 Asia/Tehran
  • Թուրքիան և Թուրքմենստանը քննարկել են թուրքմենական գազի մատակարարումներն Իրանի տարածքով

Թուրքմենստանը կարող է սկսել իր գազը Թուրքիային մատակարարել Իրանի տարածքով։ Աշխաբադում այս թեման քննարկել են տնտեսական համագործակցության թուրքմենաթուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստի մասնակիցները:

Նշվում է, որ ըստ «Նեյտրալնի Թուրքմենիստան» պաշտոնական թերթի՝ կողմերը քննարկել են թուրքմենական բնական գազը Թուրքիայի շուկային մատակարարելու հնարավորությունները։ Այս համատեքստում նրանք ընդգծել են Թուրքմենստանից Իրանի տարածքով Թուրքիա գազի մատակարարումների նախագծի արդիականությունը։

Նշվել է նաև, որ վերջին տարիներին թուրքմենական կողմի ստեղծած գազատրանսպորտային ենթակառուցվածքը լայն հնարավորություններ է ընձեռում երկրին իր բնական գազը մեծ ծավալներով արևմտյան ուղղությամբ արտահանելու համար։

Նիստի մասնակիցները համաձայնել են, որ նախագիծը խոստումնալից է, և պայմանավորվել են մոտ ապագայում սկսել բանակցությունները պրոֆիլային գերատեսչությունների և ընկերությունների ղեկավարների մակարդակով: