Իմ հրաժարականի հանրաքվեն կկայանա 2017թ-ից ոչ շուտ. Մադուրո
https://parstoday.ir/hy/news/world-i21388-Իմ_հրաժարականի_հանրաքվեն_կկայանա_2017թ_ից_ոչ_շուտ._Մադուրո
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր լիազորությունների դադարեցման հանրաքվեն կկայանա 2017թ-ից ոչ վաղ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2016 09:29 Asia/Tehran
  • Իմ հրաժարականի հանրաքվեն կկայանա 2017թ-ից ոչ շուտ. Մադուրո

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր լիազորությունների դադարեցման հանրաքվեն կկայանա 2017թ-ից ոչ վաղ։

Ավելի վաղ Վենեսուելայի ընդդիմությունը, ով ձգտում էր հասնել նախագահի հրաժարականին, հաղորդել էր, որ նախագահի հրաժարականի վերաբերյալ հանրաքվե անցկացնելուն ուղղված 1.3 մլն ստորագրությունները օրինական են։ Այդ ստորագրություններից հետո ընդդիմությունը բաց է համարում հանրաքվե անցկացնելու ճանապարհը, որի համար հարկավոր էր հավաքել միայն 200 հազար ստորագրություն։ Հիմա պետք է հավաքել ևս 4 մլն ստորագրություն, որպեսզի օրենքով հանրաքվեի գործընթացը սկսվի։

«Այստեղ ոչ մի շանտաժ չի լինի։ Եթե հանրաքվեի համար անհրաժեշտ բոլոր պայմաններն իրականացվեն, ապա այն կկայանա հաջորդ տարի։ Եթե պայմանները չիրագործվեն, ուրեմն հանրաքվե էլ չի լինի»,- նախագահի խոսքերն է փոխանցում Reuters գործակալությունը։

Գործակալության հաղորդմամբ՝ եթե Մադուրոյի հրաժարականի հանրաքվեն անցկացվեր 2016թ-ին, ապա արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն էր առաջանալու։ Իսկ 2017թ-ին հրաժարական տալու դեպքում, Մադուրոյին կփոխարինի վարչապետը։

http://orer.am/

23/6/2016