Մարտ 15, 2024 11:47 Asia/Tehran
  • Թուրք նախարարը «Զանգեզուրի գծի բացման» համար աջակցություն է պահանջում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը «համընդհանուր աջակցություն է ակնկալում Զանգեզուրի գծի բացմանը»։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին նա ասել է Բաքվում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպման արդյունքներով ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ վերջին 4 տարիների ընթացքում եղել են միջազգային և տարածաշրջանային ճգնաժամեր։ «Հարավային Կովկասում խաղաղության վերականգնումը տարածաշրջանային և համաշխարհային նշանակություն ունի։ Այս առումով մենք ակնկալում ենք համընդհանուր աջակցություն Զանգեզուրի գծի բացման համար»,- ասել է Ֆիդանը։

 

 

Պիտակ