Ապրիլ 06, 2024 10:19 Asia/Tehran
  • Գուտերեշն ընդգծել է Գազայում հրադադար հաստատելու անհրաժեշտությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կրկին ընդգծել է Գազայում հրադադար հաստատելու և Իսրայելի հարձակումները դադարեցնելու անհրաժեշտությունը։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Գուտերեշը մամուլի ասուլիսում հայտարարել է․ «Եվս մեկ անգամ կրկնում եմ անհապաղ հումանիտար հրադադար հաստատելու, բոլոր պատանդներին անվերապահ ազատելու, խաղաղ բնակչությանը պաշտպանելու և մարդասիրական օգնության անարգել առաքման անհրաժեշտությունը»։ 
Նա նշել է․ «Գազայի պատերազմից անցել է վեց ամիս, և մենք գտնվում ենք զանգվածային սովի, տարածաշրջանում հակամարտության տարածման վտանգի, համաշխարհային չափանիշների և նորմերի նկատմամբ հավատի լիակատար կորստի շեմին։ Ժամանակն է նահանջել այդ անդունդից՝ վայր դնել զենքերը, վերջ դնել մարդկանց տառապանքներին ու սովին, քանի դեռ ուշ չէ»:
Գուտերեշի խոսքով․ «Գազայում հումանիտար իրավիճակը ծայրահեղ վատ է և անհրաժեշտ է շատ մեծ քայլ անել՝ փրկարար հումանիտար օգնությունն այդ տարածք հասցնելու համար։ Ուստի ևս մեկ անգամ կրկնում եմ Գազայում անհապաղ հրադադար հաստատելու իմ կոչը»։ 
2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի բանակի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 33 հազար պաղեստինցի, վիրավորվել՝ ավելի քան 75 հազարը։
Գուտերեշն ասել է․ «Գազայի բնակչության կեսից ավելին կամ մեկ միլիոնից ավելի մարդ կանգնած է սովի առջև։ Իսկ երեխաները  մահանում են ջրի ու սննդի բացակայության պատճառով»։
Նա հավելել է, որ Գազայի պատերազմում զոհվել է մարդասիրական ծրագրերի մոտ 196 ակտիվիստ, այդ թվում՝ ՄԱԿ-ի ավելի քան 175 աշխատակից։

Պիտակ