Ապրիլ 28, 2024 16:43 Asia/Tehran
  • Վեց կետ՝ Պաղեստինի նկատմամբ ամերիկացի ուսանողների աջակցության ցույցերի մասին

ԱՄՆ-ի համալսարաններում այս օրերին բողոքի ցույցեր են տեղի ունենում Գազայի գոտում Իսրայելիւ կողմից իրականացվող ցեղասպանության դեմ։ Ամերիկացի ուսանողներն այս ցույցերն իրականացնում են, հակառակ իրենց դեմ ուղղված սպառնալիքների, թե կձերբակալվեն կամ կկորցնեն աշխատանքի հնարավորությունը։

ԱՄՆ-ում ուսանողկան ցույցերն սկսվեցին Նյու-Յորքի Կոլումբիայի համալսարանից և տարածվել են ԱՄՆ-ի 32 մեծ ու կարևոր այլ համալսարաններում։

Ամերիկացի ուսանողները պահանջում են դադարեցնել ամերիկյան համալսարանների ֆինանսական և հոգևոր հարաբերությունները սիոնիստների կողմնակիցների հետ, և հայտարարել են, որ այս բողոքի ակցիաներով կանգնած են պատմության ճիշտ կողմում։

Ուսանողներն ասում են, որ հպարտանում են իրենցով և այս բողոքի շարժումներով։ Պատիվ, որը չի սահմանափակվում ամերիկյան համալսարաններով, և ամբողջ աշխարհը հպարտանում է դրանով։

Համալսարանական հավաքների ժամանակ, հատկապես Կոլումբիայի համալսարանում, կարևոր կետն այն է, որ այս համալսարանի ուսանողները Ամերիկայի միջին խավի ներկայացուցիչ չեն: Այս ուսանողները հաճախ ամերիկացի սենատորների, հարուստների և Ամերիկայի վերնախավի երեխաներն են. Կարելի է ասել այս ուսանողները նրանք են, ում ընտանիքները կապված են Ամերիկայի հզոր սիոնիստական ​​լոբբիների հետ և նրանց աջակցությունն են վայելում ԱՄՆ-ի քաղաքականության մեջ մնալու համար:

Ամերիկացի սենատորները սիոնիստների դեմ բողոքող ուսանողներին անվանել են հակաիսրայելական խուլիգաններ և ԱՄՆ-ի կառավարությունից պահանջել ենքայլեր ձեռնարկել նրանց դեմ և որքան հնարավոր է շուտ խաղաղություն հաստատել և կարգը վերականգնել համալսարաններում։ Ահա թե ինչու ցուցարար ուսանողներին սպառնում են ուսանողի կարգավիճակի դադարեցմամբ և ձերբակալությամբ։

Մյուս կողմից, հրեա հարուստ գործարարները սպառնացել են պաղեստինամետ ցուցարարներին չճնշելու դեպքում, կրճատել համալսարանի ֆինանսավորումը։

Ի՞նչ են ասում ամերիկացի ուսանողները

Սիոնիստական ​​ռեժիմի ոճրագործության և նրանց նկատմամբ ԱՄՆ-ի աջակցության վերաբերյալ  բողոքող ուսանողների պահանջները մի համալսարանից մյուսը տարբերվում են։

 

Ամերիկացի ուսանողները բողոքում են Իսրայելի նկատմամբ ԱՄՆ կառավարության աջակցության դեմ

Ուսանողների ամենակարևոր և հիմնական պահանջները կարելի է ամփոփել հետևյալ կերպ.

«Դադարեցրեք բիզնեսը ռազմական զենք արտադրողների հետ, որոնք զենք են մատակարարում սիոնիստներին։

Դադարեցրեք սիոնիստներից ​​գումարներ ընդունել ծրագրերի համար, որոնք նպաստում են այդ ռեժիմի ռազմական ջանքերին:

Խուսափեք սիոնիստական ​​ընկերություններից կամ կապալառուներից շահույթ ստացած կառավարիչների հետ համալսարանական ոլորտում ներդրումներ կատարելուց:

Ավելի թափանցիկ եղեք, թե ինչ գումար է ստացվում սիոնիստներից և ինչի համար է այն օգտագործվում»։

Ներկայացվել են մի շարք կետեր ԱՄՆ-ի համալսարաններում Պաղեստինի աջակիցների ցույցերի մասին։

1- Երիտասարդ ամերիկացիների իրազեկվածության բարձրացում

Երիտասարդ ամերիկացիները շատ ավելի տեղյակ են համաշխարհային ճգնաժամերի և խնդիրների մասին, քան տարեց ամերիկացիները:
Z սերնդի ուսանողները, որոնք մեծացել են կոլեկտիվ գործողությունների դարաշրջանում, ինչպիսիք են «Սևամորթների կյանքը կարևոր է», «կլիմայի փոփոխություն» և «զենքի անվտանգության» արշավները, այժմ ստեղծում են լայն կոալիցիաներ՝ ի աջակցություն Պաղեստինի ազատագրման:
Այս հարցն այնպիսի մարտահրավեր է դարձել ամերիկյան պետական ​​այրերի համար, որ նրանք փորձում են կանխել դրա շարունակությունն ու ընդլայնումը` ընդունելով նոր օրենքներ, ճնշելով ու ձերբակալելով ուսանողներին։

Ամերիկյան համալսարաններում ուսանողական նստացույցեր՝ ի աջակցություն Պաղեստինի

2- Ծանր բռնաճնշումներ

Տասնամյակներ շարունակ սիոնիստները կոտորում են պաղեստինցիներին առանց արդարացման։ Սակայն Գազայի պատերազմը ցույց տվեց սիոնիստների աննախադեպ դաժանությունը:
Մանուկների այրված մարմինների , լացող մայրերի և սնննդի օգնության սպասող  քաղցած մարդկանց պատկերները, ովքեր նահատակվում են սիոնիստների ​​կրակոցների հետևանքով, արթնացրել է աշխարհի մարդկանց խիղճը։

Գազայի հատվածում Իսրայելի հանցագործությունների դեմ բողոքող ամերիկացի ուսանողների կալանավորումը

Պատերազմը դադարեցնելու աղաղակները, որը իրավաբաններն ու իրավապաշտպաններն անվանում են «ցեղասպանություն», համախմբել է ԱՄՆ-ի համալսարանների ուսանողներին ընդդեմ սիոնիստների, սակայն համալսարանների ադմինիստրատորներն այժմ դաժանորեն ճնշում են ուսանողներին։
Նրանք ոստիկաններից պահանջել են ձերբակալել ուսանողներին, իսկ իրենք առկախել են տասնյակից ավելի ուսանողների կարգավիճակը։

3- Ֆակուլտետի անդամներին ուսանողներին միացնելը

Ուսանողների կարգավիճակն առկախելու որոշումը կարծես թե հակադարձ արդյունք է տվել, քանի որ ամերիկյան համալսարանների հարյուրավոր պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ դուրս են եկել՝ պահելով պաստառներ, որոնց վրա գրված է եղել «Մենք չենք առկախի ուսանողների կարգավիճակը»:
Անցյալ շաբաթ Համալսարանների պրոֆեսորների ամերիկյան ասոցիացիան հայտարարություն է տարածել, որում դատապարտել է ուսանողների կարգավիճակի առկախումը և ձերբակալությունը։

Հայտարարության մեջ ասված է․ Մենք կորցրել ենք մեր վստահությունը նախագահի և կառավարության նկատմամբ և պարտավորվում ենք հետ վերցնել համալսարանը։

4- Քաղաքական գործիչները սիոնիստների կողմն են

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ԱՄՆ այլ պաշտոնյաներ աջակցում են սիոնիստներին։
Բայդենը, որը քննադատության է ենթարկվել պաղեստինցիների դեմ սիոնիստական ​​դաժան պատերազմը դադարեցնելու համար որևէ քայլ չձեռնարկելու համար, հայտարարություն է տարածել, որում զգուշացրել է հակասեմականության աճի մասին։

Անտեսելով բողոքող ուսանողների մտահոգությունները, ովքեր աջակցում են Գազայում պաշարված 2,3 միլիոն պաղեստինցիների համար, Սպիտակ տունը պնդում է, որ համալսարաններում հակասեմականություն է տիրում։

ԱՄՆ-ի կառավարությունն ու զինվորականները կողմ են Իսրայելին և դեմ են ամերիկացի ուսանողներին

Միաժամանակ, Ներկայացուցիչների պալատի մի քանի անդամներ, որոնք հիմնականում մուսուլմաններ են, այդ թվում՝ Միչիգանից «Ռաշիդա Թլաիբը» և Մինեսոտայից «Իլհան Օմարը», քննադատել են ցուցարար ուսանողների նկատմամբ կիրառվող պատիժները։
Իլհան Օմարի դուստրը՝ «Ասրա Հիրսին», այս բողոքի ցույցերի ընթացքում համալսարանից հեռացված ուսանողներից մեկն է։

5- Սիոնիստական ​​լոբբին շարունակվում է

Մինչ հարյուրավոր պաղեստինամետ ցուցարարներ բախվել են իշխանությունների կողմից դատական ​​միջոցների և սպառնալիքների, հաղորդվում է, որ սիոնիստների կողմնակից մի քանի ցուցարարներ մուտք են գործել համալսարաններ և վանկարկել «Հաղթանակ Իսրայելին»:
Խումբը կրում էր նաև սիոնիստական ​​բանակի ստորաբաժանման՝ Կաֆիր բրիգադի դրոշը։ Տարօրինակ քայլով Shirion Collective իսրայելամետ կազմակերպությունը, գումար է առաջարկել այն մարդկանց, ովքեր պատրաստ են ներթափանցել ուսանողական բողոքի ցույցեր ամերիկյան համալսարաններում:

Համացանցում հրապարակված գրառման մեջ նրանք նշել են, որ հատուկ փնտրում են արաբական անուններով և մերձավորարևելյան արտաքինով մարդկանց, որպեսզի ցուցարար ուսանողների շրջանում նրանց ազդեցությունը խորանա և կարողանան արհեստական ​​կերպով պիտակավորել բողոքի ակցիաները։

6-Դիմումներ բուհերին

Մինչ ամերիկյան իշխանությունները փորձում են ցուցարար ուսանողներին ներկայացնել որպես զայրացած երիտասարդների խումբ, որոնք չունեն հստակ նպատակներ, փաստն այն է, որ ԱՄՆ-ի համալսարաններում ցուցարարները հստակ արտահայտել են իրենց պայմանները։

Ուսանողները պատասխանատվություն են պահանջում իրենց համալսարանի ադմինիստրատորներից, որոնց համարում են Իսրայելի ռազմական հանցագործությունների մեղսակից: Որովհետև այս ադմինիստրատորները չեն դադարեցրել համալսարանական ներդրումները պատերազմին աջակցող ընկերություններում։
ԱՄՆ-ի որոշ համալսարանների կենսաթոշակային հիմնադրամներ նույնպես իրենց գումարները ներդրել են սիոնիստական ​​ընկերություններում, որոնք, ըստ ՄԱԿ-ի, Գազայի պատերազմի մեղսակից են:

Ուսանողները նաև ցանկանում են, որ իրենց համալսարանները չեղյալ համարեն գրավյալ տարածքներում սիոնիստական ​​հաստատությունների հետ կնքած պայմանագրերը։