Մայիս 04, 2024 17:50 Asia/Tehran
  • THE FINANCIAL TIMES .James Ferguson
    THE FINANCIAL TIMES .James Ferguson

Ամերիկյան «Foreign Affairs» ամսագիրը հրապարակել է երկու հոդված,որոնցում քննարկել է Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի միջև դաշինքի պատճառներն ու հետևանքները։

Այս 2 հոդվածներում պարբերականը նշում է, որ  չորս երկրներ՝ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան, ԱՄՆ-ին համարում են իրենց ազդեցության գոտին ընդլայնելու գլխավոր խոչընդոտը՝ հավելելով, որ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դաշինքը ձգտում է  նոր միջազգային  համակարգ ստեղծել։

Այս 2 հոդվածներում «Foreign Affairs»-ը նշելով, որ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան ցանկանում են նվազեցնել Վաշինգտոնի ներկայությունը իրենց ազդեցության գոտում գտնվող տարածաշրջաններում, հավելել է,- Չինաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի առանցքը համակարգված ծրագրի կարիք չունի առկա համակարգը խափանելու  և  փոխարինող միջազգային  համակարգ հաստատելու համար։

Այս 2 հոդվածներում պարբերականը  այս երկրների ընդհանուր հակադրությունը ներկայիս ամերիկյան կարգի հիմնական սկզբունքներին և փոփոխություններ իրականացնելու նրանց վճռականությունն ամուր հիմք է  համարել Չինաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի համատեղ գործողությունների համար:

Այս հոդվածներում  նաև անդրադարձ է կատարվել Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի ռազմավարական համագործակցությանը և նշվել է,-

Նման դինամիկա կա նաև Իրանի հետ Ռուսաստանի հարաբերություններում։ Մոսկվան և Թեհրանը ստեղծել են այն, ինչը Բայդենի վարչակազմն անվանում է «աննախադեպ պաշտպանական գործընկերություն», որը մեծացնում է համատեղ ռազմական հնարավորությունները: Առաջատար ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի, հակաօդային պաշտպանության, հետախուզության, վերահսկողության  և կիբեր հնարավորությունների ոլորտներում  փոխանակումը  կօգնի գործընկերությանը արդյունավետ հակաքայլեր իրականացնել Միացյալ Նահանգների կամ Իսրայելի կողմից հնարավոր ռազմական և կործանարար գործողությունների դեմ:

Պարբերականը հրապարակած իր երկու հոդվածում  անդրադառնալով  դոլարից կախվածությունը նվազեցնելու  Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի ջանքերին, նշել է, որ Արևելյան առանցքի անդամները ԱՄՆ-ի գործադիր գործողությունների հասանելիությունից իրենց տնտեսական փոխանակումները  հեռացնելով թուլացնում են արևմտյան պատժամիջոցների ազդեցությունը։ 

Վերջում ամերիկյան  «Foreign Affairs»  ամսագիրը անդրադառնալով  Շանհայի համագործակցության կազմակերպությանը և BRICS-ին Իրանի անդամակցությանը, նշել է,-  Չինաստանն ու Ռուսաստանը  Իրանին հրավիրելով միանալու այս երկու կազմակերպություններին, շարժվեցին դեպի Արևմուտքի հետ հարաբերություններում հավասարակշռություն ստեղծելու ուղղությամբ: