Մայիս 10, 2024 17:24 Asia/Tehran
  • Եվրոպան կարող է մեռնել - Հատված Եվրամիության բարձր ներկայացուցչի ելույթից

Մենք՝ եվրոպացիներս, ցանկանում էինք մեր հարեւանությամբ բատեկամների շրջանակ ստեղծել։ Փոխարենը, այն, ինչ այսօր ունենք, կրակի օղակ է: Կրակի օղակ, որը ծովի ափից սկսած՝ հասնում է Մերձավոր Արևելք, Կովկաս և այժմ՝ Ուկրաինայի մարտադաշտեր։

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը եույթ ունենալով Անգլիայի Օքսֆորդի համալսարանում, բացատրեց իր տեսակետները աշխարհի ամենակարևոր հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են Ուկրաինայի պատերազմը, Պաղեստինի հարցը, միջազգային համակարգը, Չինաստանի հզորության աճը և անկախության անհրաժեշտությունը ինչպես նաև Եվրոպայի կախվածությունը Ամերիկայից:

«Այն միջազգային համակարգը, որին մենք սովոր էինք Սառը պատերազմից հետո, այլեւս գոյություն չունի։ Ամերիկան ​​կորցրել է իր հեգեմոն դիրքը: Իսկ բազմակողմ աշխարհակարգը 1945 թվականից հետո կորցնում է իր տեղը։ Չինաստանը դառնում է գերտերություն: Այն, ինչ արել է Չինաստանը վերջին 40 տարում, եզակի է մարդկության պատմության մեջ։ Վերջին 30 տարում Չինաստանի մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում (հիմնված գնողունակության համարժեքության վրա) 6%-ից հասել է գրեթե 20%-ի, մինչդեռ մենք՝ եվրոպացիներս, 21%-ից հասել ենք 14%-ի, իսկ Միացյալ Նահանգները՝ 20%-ից հասել է 15%։  Սա տնտեսական լանդշաֆտի կտրուկ փոփոխություն է։

Չինաստանը դառնում է մեր և ԱՄՆ-ի մրցակիցը ոչ միայն էժան ապրանքներ արտադրելու, այլ նաև որպես ռազմական տերություն՝ տեխնոլոգիական զարգացման առաջնագծում և կառուցելով տեխնոլոգիաներ, որոնք կձևավորեն մեր ապագան։ Չինաստանը սկսել է «անսահմանափակ բարեկամություն» Ռուսաստանի հետ Միաժամանակ ի հայտ են գալիս միջին ուժերը: Նրանք դառնում են կարևոր դերակատարներ։ Անկախ նրանից, թե նրանք BRICS-ի անդամներ են, թե ոչ, նրանք շատ քիչ ընդհանրություններ ունեն, բացառությամբ աշխարհում ավելի մեծ տեղ և ավելի ուժեղ ձայն ստանալու ցանկությունից, ինչպես նաև ավելի մեծ օգուտներից իրենց զարգացման համար: Այս նպատակին հասնելու համար նրանք առավելագույնի են հասցնում իրենց անկախությունը, չեն ցանկանում կողմնորոշվել, սատարում են այս կամ այն ​​կողմին՝ կախված պահից, կախված հարցից։

Որոշ կարևոր նեղուցներում, ինչպիսին է Կարմիր ծովը, մենք նույնիսկ ներգրավված ենք ԵՄ ծովային առաքելությունների հետ: Կան նաև երկու պատերազմներ, որտեղ մարդիկ կռվում են հողի համար: Դա ցույց է տալիս, որ աշխարհագրության կարևորությունը վերադարձել է: Մեզ ասում են, որ գլոբալիզացիան աշխարհագրությունն անտեղի է դարձրել, բայց ոչ: Մեր տարածաշրջանում հակամարտությունների մեծ մասը կապված է հողի հետ: Պաղեստինի դեպքում երկու հոգու խոստացված հող, Ուկրաինայի դեպքում՝ երկու աշխարհների հատման վայրում հող։ Եվ այս կռիվը հողի համար շատ արյուն է թափելու։

Միաժամանակ մենք ականատես ենք համաշխարհային ընթացակարգերի արագացմանը։ Կլիմայի փոփոխությունն այլևս խնդիր չէ ապագայում։ Կլիմայի փլուզումն այստեղ է, ոչ թե վաղվա, այլ այսօրվա համար: Տեխնոլոգիական զարգացումները, մասնավորապես, բոլորը խոսում են արհեստական ​​ինտելեկտի մասին, ստեղծում են փոփոխություններ, որոնք մենք չենք կարող ամբողջությամբ հասկանալ։