Մայիս 10, 2024 19:38 Asia/Tehran
  • Ալիևն ասել է, որ Հայաստանի հետ սահմանազատումն անցկացվում է Բաքվի պայմաններով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, որ Հայաստանի հետ սահմանազատումն անցկացվում է Բաքվի պայմաններով:

«Այսօր 1990 և 1992 թվականներին բռնազավթված Ղազախի հողերը վերադարձվում են մեզ առանց մեկ կրակոց արձակելու։ Սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում են մեր պայմաններով, և սա մեր հաջորդ հաղթանակն է»,- ասել է Ալիևը բաքվի վերահսկողությանն անցած հայկական Շուշի տեղափոխված առաջին ադրբեջանցիներին բնակարանների բանալիների հանձնման արարողության ժամանակ։

Ադրբեջանի ղեկավարը զենքը ճոճելու և Հայաստանին սպառնալու առիթը բաց չի թողել:

«Մեր քաղաքականությունը հիմնված է միջազգային իրավունքի և արդարության վրա։ Եթե ​​այսօր կրկին տեսնում ենք, որ Հայաստանում ռևանշիստները գլուխ են բարձրացնում, որ Ֆրանսիան Հայաստանին մահաբեր զենք է տալիս, եթե տեսնում ենք, որ այդ զենքերը հասել են կրիտիկական մակարդակի, ուրեմն թող ոչ ոք մեզնից չնեղանա»,- ասել է Ալիևը։ «Բոլորը գիտեն, թե ինչի ենք մենք ընդունակ, ինչի է ընդունակ մեր բանակը, և որքան ուժեղ է մեր կամքը։ Մեզ ոչ ոք չի կարող դիմակայել»,- հավելել է Ալիևը։