Մայիս 25, 2024 10:36 Asia/Tehran
  • Պուտին․ Իրանի կառավարության հիմքերն ամուր են  

Անդրադառնալով ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների նահատակությանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է․ «Իրանի արտաքին քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի ակնկալվում, քանի որ այդ երկրի իշխանության  հիմքերը կայուն են»։  


RT լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Պուտինը  հայտարարել է, որ Ռայիսիի նահատակությունից հետո Իրանը շարունակելու է իր ներկայիս ուղին։ 
Նա ասել է․ «Այս ցավալի իրադարձությունից հետո Իրանի   արտաքին քաղաքականության մեջ   փոփոխություն ակնկալել պետք չէ, քանի որ այդ երկրի կառավարության հենասյուները կայուն են, ամուր և  հուսալի»։
Ռուս-բելառուսական բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով լրագրողի հարցին, Պուտինն ասել է․ «Ինչ վերաբերում է Իրանի արտաքին քաղաքականությանը, դա հենց Իրանի ինքնիշխան որոշումն է։ Իրանը տարածաշրջանային մեծ տերություն է և կարևոր դեր է խաղում համաշխարհային գործերում»:
 Ավելի վաղ, Կրեմլը հյատարարել էր, որ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնում Էբրահիմ Ռայիսիի, Ամիր Աբդոլլահյանի և նրանց ուղեկիցների նահատակության կապակցությամբ։ 
Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի հետ հեռախոսազրույցում, Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան հավատարիմ է Ռուսաստանի և Իրանի միջև համակողմանի համագործակցության ամրապնդմանը։ 
Նա  նշել է․ «Մոսկվան գնահատում էր Ռաիսիին և համարում վստահելի գործընկեր, քանի որ նա մեծ ներդրում ունեցավ ռուս-իրանական հարաբերությունների զարգացման գործում»։