Հունիս 16, 2024 19:26 Asia/Tehran
  • «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մշակվել է որոշ արտաքին ուժային կենտրոններում. Վահե Դավթյան

ՀՀ-ի գործող իշխանությունների զիջողական քաղաքականությունը լրջորեն խաթարում է տարածաշրջանում Հայաստանի բնական և աշխարհաքաղաքական դերակատարությունը։ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային մեծ հաղարդակցաության ուղիներից, ծրագրերից և կառուցվող ենթակառուցվածքները շրջանցում են Հայաստանը։

Այս հարցերի շուրջ  «Panorama-հարցազրույցի» տաղավարում իր կարծիքը ներկայացրեց քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը, որի խոսքերի հիմնական թեզերը ներկայացված են ստորև.

●Խաղաղության խաչմերուկ ձևավորելու համար նախ և առաջ անհրաժեշտ է խաղաղություն, որը չկա, մենք գտնվում ենք պերմանենտ պատերազմի պայմաններում։ Բազմիցս է խոսվել, որ դելիմիտացիա անելուց առաջ պետք է նախ և առաջ դիվանագիտական տիրույթում հարցերը լուծել, ապահովել խաղաղություն, նոր սկսել տրանսպորտային ուղիների նախագծում։ Այս առումով այստեղ տրամաբանությունը խեղված է։

●Մենք անզեն աչքով կարող ենք տեսնել, որ  Հայաստանին տանում են վերջնական կապիտուլյացիայի։ Վերջինս տեղի չի ունենում միայն ռազմի դաշտում, այլ՝ տնտեսական հաղորդակցությունների, կարգավիճակային հարցերի՝ տվյալ դեպքում զիջումային դրսևորումների միջոցով, որը մենք տեսնում ենք ՀՀ իշխանությունների կողմից։

●Իմ խորին համոզմամբ «խախաղության խաչմերուկ» նախագիծը մշակվել է, ոչ թե ՀՀ-ում, այլ որոշ արտաքին ուժային կենտրոններում և հրամցվել է մեր քաղաքական հռետորաբանության, օրակարգ։ Այն ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում շատ խնդրահարույց է և դժվար իրականանալի, որովհետև հիմնական՝ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային ռազմավարությունների մեծ մասը փաստացի կյանքի են կոչվել։

●Այս կոնցեպտը, որն առաջարկում է պաշտոնական Երևանը, որն անվանում է «խաղաղության խաչմերուկ», որևէ աղերս չունի տարածաշրջանում և նրանից դուրս գտնվող տրանսպարտային ճարտարապետության հետ։ Միակ հաղորդակցությունը, որը հետաքրքրում է արտաքին դերակատարներին, միայն, այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքն» է, որը, կարծում եմ, եթե այս իշխանությունները շարունակեն ինչ-որ ժամանակ պահպանել իրենց դիրքերը, և շարունակեն իրենց որդեգրած քաղաքականությունը, ապա այն կարող է բավականին իրատեսական ծրագիր լինել Թուրքիայի և Ադրբեջանի համար, հատկապես, որ վերջիններս այդ «միջանցքն» ինչ-որ ձևով փորձում են «վաճառել» որոշ ալ արտաքին դերակատարներին, օրինակ՝ Չինաստանին։

 

Պիտակ