Հուլիս 01, 2024 16:18 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում ոստիկանության կողմից անմեղ ասիացի դեռահասի ցավալի սպանության մանրամասները

ԱՄՆ-ում ոստիկանը հրազենով սպանել է 13-ամյա ասիացի պատանում, ում ձեռքում խաղալիք ատրճանակ է եղել

Նյու-Յորքի ոստիկանությունը հայտարարել է, որ նահանգի ոստիկաններից մեկը հետապնդման ժամանակ, հրազենից արձակած կրակոցով սպանել է 13-ամյա պատանուն, ով խաղալիք ատրճանակ է ուղղել ոստիկանների կողմը։

Pars Today-ի հաղորդման համաձայն, համացանցում հրապարակված տեսանյութերը ցույց են տալիս, որ ամերիկացի ոստիկանը ասիական ծագումով 13-ամյա դեռահաս Նիյա Մուեյին գետնին գցելով, ծեծել է, ապա կրակել նրա կրծքավանդակին։ Նիյա Մուեյն անցած ուրբաթ գիշեր, ժամը տասին մահացել է հիվանդանոցում։

Ամերիկյան լրատվամիջոցների հայտարարության համաձայն,  դեպքի հետ առնչվող երեք սպաները, այդ թվում՝ վերոհիշյալ դեռահասի վրա կրակած սպան, ուղարկվել են վճարովի վարչական արձակուրդի։

Նյու Յորք նահանգի Յուտիկա քաղաքի ոստիկանությունը պնդում էր, որ Նիյա Մուեյը շատ նման էր երիտասարդ կասկածյալներին, որոնց փնտրում էր ոստիկանությունը։

Նիյա Մուեյը միջին դպրոցի ութերորդ դասարանի աշակերտ էր, ով ծնվել էր Մյանմայում։  Նիյաի հոր խոսքով՝ իրենք ԱՄՆ են ներգաղթել մոտ ութ տարի առաջ և բնակվել են Յուտիկա քաղաքում։

Նահանգներում Մյանմարի փախստականներին աջակցող ընկերությունը հայտարարել է, որ Նիյայի  ընտանիքը, որը փախել է Մյանմայում իրականացվող խոշտանգումներից և որոշ ժամանակ ապրել փախստականների ճամբարներում, հույս ուներ ԱՄՆ-ում առանց վախի ապրել։

Ամերիկյան տարբեր նահանգներում կատարված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ վերջին տարիներին այս երկրում կտրուկ աճել է ռասիստական ​​պահվածքը ասիացիների նկատմամբ։

ԱՄՆ-ում զենք կրելու ազատությունը հանգեցնում է հրազենի հետ կապված ամենօրյա բռնությունների ամբողջ երկրում, որոնցից շատերը մահացու են, սակայն զենքի լոբբին Միացյալ Նահանգներում այնքան հզոր է, որ մինչ այժմ այս երկրի Կոնգրեսը չի ցանկացել միջոցներ ձեռնարկել զենք կրելը սահմանափակելու համար։

Թեև Միացյալ Նահանգներն ունի աշխարհի բնակչության մոտ հինգ տոկոսը, սակայն այնտեղ է ապրում զենքով զանգվածային սպանություններ կատարողների գրեթե 31 տոկոսը: