Հուլիս 02, 2024 18:40 Asia/Tehran
  • Հայացք Իրանում ձերբակալված լրտես Սիամաք Նամազիի գրառմանը. Իրանի բանտերը հարմար չեն լրտեսների համար

Օրերս անգլիական Guardian թերթի  կայքում հրապարակվել է Սիամաք Նամազիի գրառումը, որում փորձ է արվել անմարդկային  ներկայացնել Իրանի գործողությունները լրտեսության դեմ պայքարի և արևմտյան լրտեսներին ձերբակալելու ոլորտում։

«Սիամաք Նամազին» Guardian կայքում տեղադրված  «Ես դիմացա  Իրանի ամենատխրահռչակ բանտում՝ Էվինում, ինչպե՞ս կարող է Շվեդիան թողնել իր քաղաքացուն, որպեսզի այնտեղ մեռնի» խորագրով գրառման մեջ  փորձել է Իրանում բանտարկված Շվեդիայի և Իրանի  երկքաղաքացիություն ունեցող Ահմադռեզա Ջալալիի իրավիճակի  վերաբերյալ մտահոգություն  հայտնելով  և հետևելով արմտյան ԶԼՄ-ների ավանդույթին, տարածել ԱՄՆ-ի և Իսրայելի նկատի առած Իրանաֆոբիան։ 

Pars Today-ի այս հոդվածում հայացք կնետենք Սիամաք Նամազիի կողմից  թաքնված  որոշ ճշմարտություններին և նրա որոշ պնդումներին:

ԱՄՆ-ի և Իրանի  երկքաղաքացի «Սիամաք Նամազին» ձերբակալվել է Իրանում 2015 թվականին (իրանական 1394 թ.) թշնամի պետությունների հետ համագործակցելու մեղադրանքով։

Նա այն ամերիկացի 5 լրտեսներից մեկն էր, որոնց փոխանակել էին Ամերիկայում բանտարկված Իրանի 5 քաղաքացիների հետ, ովքեր անցյալ տարի ազատ էին արձակվել  Իրանի Իսլամական Հանրապետության և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա։

Այս գրառման մեջ «Սիամաք Նամազին»   Մոջահեդինե Խալղ ահաբեկչական խմբավորման կեղծ ու հակասական պնդումների պատճառով  Շվեդիայում ձերբակալված  Իրանի քաղաքացի «Համիդ Նուրիի» ազատ արձակման դիմաց Շվեդիայի 2 լրտեսների ազատ արձակման պատրվակով, փորձում է   անմարդկային  ներկայացնել Արևմուտքի լրտեսների  վերաբերյալ Իրանի դատական անկախ ​​համակարգի վճիռները։

Նա իր գրառման մեջ, հրահրելով ընթերցողի զգացմունքները, ձգտում է մաքրել այդ լրտեսների և Մոջահեդինե Խալղ ահաբեկչական խմբավորման հանցագործությունները։

Ինչպես նա գրում է իր գրառման մի հատվածում. «Ես նախկին պատանդն եմ, ութ տարի անցկացրել եմ Իրանի Էվին բանտում՝ դիմանալով գերությանը և ճնշումներին»։

Նա շարունակում է  17 հազար  իրանցիների սպանած Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման համար օգտագործել  «ընդդիմադիր խումբ» բառակապակցությունը,  չանդրադառնալով այս ահաբեկչական խմբի հանցագործություններին։

Իրանցի երեխայի լուսանկարը, ով վիրավորվել է 1980-ականներին (իրանական 1360-ական թվականներին) Մոջահեդինե Խալղ խմբավորման ահաբեկիչների հանցագործությունների հետևանքով 

«Նամազին» իր գրառման մեջ փորձում է ընթերցողին փոխանցել նաեւ այն զգացումը, որ Իրանը ձերբակալում է օտարերկրյա անմեղ քաղաքացիներին ու զբոսաշրջիկներին, իսկ նրանց դիմաց ազատ է արձակում հանցագործներին։ Սա բացարձակ սուտ է, երբ ամեն տարի տասնյակ հազարավոր Արևմուտքի քաղաքացիներ հեշտությամբ  ժամանում են Իրան և այցելում այս երկրի պատմական ու  բնական գեղատեսիլ վայրեր։

Նաև, ըստ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալների, Իրանը անցած տարվա առաջին 11 ամիսներին (իրանական 1401 թվականի հունվարից մինչև 1402 թվականի նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ) ընդունել է ընդհանուր առմամբ 5 միլիոն 238 հազար 564 զբոսաշրջիկների:

Նաև  վատ չի լինի հիշել   լեհ  զբոսաշրջիկ Կամիլա Նապուրային, ով իր բլոգում Իրան կատարած  այցի  մասին գրել է. «Իրանցիները ջերմ էին, հյուրընկալ և հետաքրքրասեր, և ես թեկուզ մի պահ անգամ  չեմ զգացել,որ նրանք ինչ-որ տեղ անհանգիստ լինեն զբոսաշրջիների իրենց երկիր կատարած այցելության համար,  բայց  փաստորեն նրանց ուրախացնում է օտարերկրյա զբոսաշրջիկների այցն Իրան։ Ես նման փորձ եմ ունեցել  այլ երկրներում, օրինակ՝ Նոր Զելանդիայում կամ Վրաստանում, բայց Իրանը այն լավագույն վայրերից է, որտեղ ես հանդիպել եմ ամենահյուրընկալ մարդկանց: Մարդիկ ինձ հրավիրեցին իրենց տուն ընթրելու համար։ Ռեստորանները և տեղացիները ինձ համար իրանական ուտեստ էին գնում, որպեսզի ես փորձեմ դրանք: Դա այն  վերաբերմունքներից մեկն էր, որը ես երբեք չեմ մոռանա»:

Նամազին իր գրառման մեջ քննադատել է Իրանի հետ գերիների փոխանակման ժամանակ Շվեդիայի կառավարության գործունեությունը, ինչը հանգեցրեց «Յուհան Ֆլոդրուս» և «Սաիդ Ազիզի» անուններով երկու շվեդ  լրտեսների ազատ արձակմանը,իսկ Ահմադռեզա Ջալալիին միայնակ թողնելու Ստոկհոլմի որոշումը  որակել  է «անբարեխղճություն»։

Նշենք, որ «Ջալալին» Սիոնիստական ռեժիմի ​​լրտեսական գործակալության (Մոսադ) կարեւորագույն հետախուզական գործակալներից է, ով բացահայտվել եւ ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության ուժերի կողմից։ Ջալալիի խոստովանությունների համաձայն՝ Մոսադի ամենակարեւոր պահանջներից մեկը նրանից եղել է Իրանի միջուկային արդյունաբերության գիտնականների մասին տեղեկություններ հավաքելը։

Իհարկե, մինչ Իրանում ձերբակալվելը, Ամերիկայում գտնվելու ընթացքում, Սիամաք Նամազին համագործակցել է ԱՄՆ-ի ազգային պաշտպանության համալսարանի (NDU) հետ,որը համարվում է ԱՄՆ պաշտպանության նախարարությանն` Պենտագոնի գիտական ​​և հետախուզական մարմինը , և մասնակցել է այս կառույցի գաղտնի ժողովներին։

«Նամազին» Իրանի դեմ գործունեություն էր ծավալել նաև Թել Ավիվում տեղակայված Իսրայելի  ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտում( INSS)։ Որպես օրինակ, 2013 թվականի ապրիլին 10-ին  (1392 թվականի  ֆարվարդին ամսի 22-ին) Իրանի նախագահական ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ նա մասնակցել է այդ ինստիտուտում տեղի ունեցած հանդիպմանը և վերլուծել Իրանում ճգնաժամ ստեղծելու հնարավորության պայմանները։

Պիտակ