Բռնաբարողի մասին վատ մի խոսիր - The Washington Post-ի փորձը արդարացնելու ամերիկյան օկուպացիոն ուժերի դաժան գործողությունները Ճապոնիայում
Բրայան Ուոլշը (Բրայան Պ. Ուոլշ) Washington Post-ի կայքում մի գրառում հրապարակելով, համաշխարհային պատերազմի տարիներին Ճապոնիայում ամերիկացի զինվորների ներկայության պատումը, համապատասխան չի համարել Ամերիկայի կերպարի հետ և կարծում է, որ կարելի է կասկածել այդ պատումներին։
Washington Post-ում հրապարակված գրառման վերնագիրը հետևյալն է. «Ինչպե՞ս ամերիկացի զինվորների դաժան զրպարտությունը մտավ պատմության գրքեր»։ Ըստ Pars Today-ի, գրառման հեղինակն իր տեքստի սկզբում ներկայացրել է Ճապոնիայի վարչապետ Շիգերու Յոշիդայի տրամաբանական պատկերը, որը ճանապարհ է բացում ամերիկյան զավթիչների ներկայության համար։ Այս պատումի մեջ, օկուպացիոն ուժերի հետ համագործակցությունը և հայրենիքը նրանց հանձնելը ռացիոնալ է համարվում։
Հատկանշական է, որ տեքստում չի նշվում ԱՄՆ-ի կողմից Ճապոնիայի ատոմային ռմբակոծության մասին։ Միայն մի երկիր է ատոմային ռումբ օգտագործել պատերազմի ժամանակ: Դա տեղի է ունեցել երկու անգամ, և երկու անգամն էլ ատոմային ռումբը կիրառվել է ճապոնացիների դեմ։ Հետաքրքիր է, որ Washington Post-ի տեքստում նշվում է ԱՄՆ-ի դեմ հասարակական կարծիքի ատելությունն ու կողմնակալությունը ճապոնական պատերազմի հարցում, սակայն չի հիշատակվում խաղաղ բնակիչների պատմական ամենատարօրինակ ու մահաբեր ռմբակոծությունը։
Այս գրառման մեջ ամերիկյան օկուպանտների հանցագործությունները պատմող պատմական գրքերը մեկնաբանվել են որպես կողմնակալ և ամբողջովին կեղծ տեքստեր։ Տեքստի շարունակության մեջ կասկածի տակ է դրվել ամերիկյան ուժերի կողմից Կանագավա նահանգում ճապոնացի կանանց բռնաբարությունը օկուպացիայի առաջին 10 օրերին, և այն մերժվել է՝ առանց ներկայացնելու այս երկրում 1366 կանանց նկատմամբ բռնաբարությունների վիճակագրության պատմական փաստաթուղթը։ Այս տեքստը միայն ընդունում է դաշնակից ուժերի (և ամերիկյան ուժերի, և դաշնակից այլ երկրների) 1100 բռնաբարությունների վիճակագրությունը օկուպացիայի 6 տարիների ընթացքում։
Այս հոդվածի մեկ այլ հատվածում հեղինակը փորձում է թեթև ներկայացնելը ամերիկացի զինվորների շրջանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բարձր մակարդակը։ Հիասթափված լինելով ճապոնական օկուպացիայի վերաբերյալ գրքերում և ակադեմիական աղբյուրներում հակաամերիկյան մթնոլորտից՝ Բրայան Ուոլշն այնուհետև գրում է. «ԱՄՆ բարձրագույն կրթության ակադեմիական պատմության քաղաքականացումն այնքան ինտենսիվ է, որ նույնիսկ համեմատաբար չեզոք պատմաբանները չեն կարող չշեղվել ոլորտում տիրող հակաամերիկյան կողմնակալությունից»:
Շարունակելով իր գրառումը՝ հեղինակը պատմական հետազոտողներին մեղադրում է կողմնակալության մեջ և ասում. «Մոդայիկ կողմնակալությունն այսօր կարծում է, որ Միացյալ Նահանգները և հատկապես նրա զինվորականները ռեպրեսիվ ուժեր են և, հետևաբար, անկարող են աշխարհում որևէ դրական փոփոխություն մտցնել»։
Այս գրառման հեղինակի կողմից կողմնակալության մեջ մեղադրվողներից մեկը պարոն Ջոն Դոուերն է, ով 2019 թվականին Ամերիկայի և Ճապոնիայի հարաբերությունները վիրավորական է անվանել։ Նա ասել է. «Մենք դեմ ենք ԱՄՆ-ի և Ճապոնիայի անվտանգության պայմանագրի շարունակմանը, որը վտանգել է Ճապոնիայի անկախությունը՝ Ճապոնիան դարձնելով ամերիկյան կայսրության ամրոցը և ստիպելով նրան թշնամական դիրքորոշում որդեգրել Չինաստանի դեմ»։
Ճապոնիայի հետ Ամերիկայի գրեթե գաղութատիրական վարքագծի քննադատությունը ստիպել է Washington Post կայքի հեղինակին՝ Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր, ամերիկա-ճապոնական հարաբերությունների հետազոտողին նրան անվանել ֆանատիկոս։
Ընդհանուր առմամբ, այս տարօրինակ ընթացակարգը երևում է, որ ճապոնական լրատվամիջոցների և պատմության, հասարակական գիտությունների և այլնի, ինչպես նաև դասախոսների աշխատանքի հսկայական պակասը, ու ճապոնական կառավարության անտարբերությունը պաշտպանելու պատմությունը և ճնշված ճապոնացիների հիշողությունները, պատճառ է դարձել որ Ամերիկյան որոշ հիմնական լրատվամիջոցներ կամաց-կամաց փորձ են խեղաթյուրել պատմությունը և արդարացնել իրենց հանցագործությունները այս երկրի դեմ:
Շատ քննադատներ կարծում են, որ Ճապոնիան, իր թերացումներով պատումների և մեդիա պատերազմի ասպարեզում, պատճառ է դարձել, որ Ամերիկայի նման դահիճի տեղը փոխարինվի ինքն իրենով, որը զոհ էր, և ընդունի այն պատումը, որ Ճապոնիան ինքն է մեղավոր ամերիկացիների կողմից ատոմային ռումբի օգտագործմնա համար և արդյունքում, ամերիկայի այս հսկայական դաժանության մասին խոսակցությունները մոռացության ենթարկվեն։