Հունիս 13, 2024 15:27 Asia/Tehran
  • Hill ամսագիրը հույս ունի, որ նախագահի մահից հետո Իրանում ռազմական հեղաշրջում տեղի կունենա 

Hill ամսագիրը հրապարակել է Շահրազադ Ահմադիի՝  «Իրանի ընտրությունները կարող են հանգեցնել հերթական ռազմական հեղաշրջման» վերնագրով հոդվածը, որում հեղինակը պնդում է, թե Իրանի նախագահի ուղղաթիռի կործանումից և վերջինիս զոհվելուց հետո, «երկրում իրավիճակը լարված է»։ 

 Հեղինակը Թոմաս համալսարանի պատմության դոցենտ է՝ մասնագիտացած Իրանի ու Իրաքի հարցերով։ Նա ծագումով իրանցի է, և ծառայում է  ԱՄՆ կառավարության հակաիրանական քաղաքականությանը։
 Pars Today-ի այս մեկնաբանության մեջ կանդրադառնանք Շահրզադ Ահմադիի կողմից հնչեցված որոշ պնդումներին։
Հոդվածը սկսվում է «Իսլամական Հանրապետության կայունությունը միանշանակ հարցականի տակ է» տարօրինակ նախադասությամբ։ Հեղինակին թվացել է, որ «միանշանակ» բառի կիրառումը հնարավորություն կտա ավելի համոզիչ դարձնել իր ենթադրությունը։ Սակայն փաստերը վկայում են, որ Իրանում իշխանության փոխանցման և նոր նախագահի ընտրության գործընթացն իրականանում է բնականոն կերպով, մի քանի ատսնամյակ առաջ ընդունված Սահմանադրության հիմամբ։ 
Հոդվածագիրը պնդում է, թե Իսլամական Հանրապետությունում «անսպասելի փոփոխություններ են տեղի ունեցել», քանի որ ռեժիմի կողմնակիցների միջև նախագահի պաշտոնի համար մցրակցություն է սկսվել։ 
Սակայն հեղինակը երևի մոռանում է, որ ցանկացած քաղաքական համակարգում ընտրապայքարի մեջ ներգրավված են քաղաքական գործիչներ, ովքեր երկրի քաղաքական կառուցվածքի կողմնակիցն են և մրցակցում են Սահմանադրության հիման վրա։ Բոլոր երկրներում տեղի են ունենում նախընտրական թեժ մրցապայքարներ, որոնք որևէ կերպ չեն վկայում այն մասին, թե երկրում իրավիճակը լարված է։ 
Շահրզադ Ահմադին անդրադառնում է նաև ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի կողմից սպանված իրանցիներին, պնդելով, որ վերջիններս Իսլամական Հանրապետության զոհերն են։ Լեգիտիմ քաղաքական համակարգի նկատմամբ հեղինակի նման վերաբերմունքը ցույց է տալիս գրողի և այս գրառումը հրապարակած պարբերականի կողմնակալությունն ու չարությունը։ Որպես զոհեր նա նշել է ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատար գեներալ Սոլեյմանիի, Սիրիայում Իրանի ռազմական խորհրդականներից   Մուհամմադ Ռեզա Զահեդիի, Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմիի, ինչպես նաև ԻԻՀ 8-րդ նախագահ Էբրահիմ Ռայիսիի անունները։ Նա հավելում է, որ մնացել է միայն մեկ առանցքային անդամ, ում կարող են բոլորը պահպանել, և դա այաթոլլահ Խամենեին է։ 
Հարց է առաջանում, թե ինչպե՞ս պետք է բոլորը պաշտպանեն առաջնորդին, եթե նա համակարգի միակ առանցքային անդամն է։ Ու նաև ինչպե՞ս է ստացվում, որ Իրանի ռազմական հրամանատարները միայն նշված անձինք են, իսկ մյուսները փաստորեն համակարգի առանցքային անդամներ չեն համարվում։ 
Հեղինակը պնդում է, թե այաթոլլահ Խամենեիին փոխարինելու է նրա որդին՝ Մոջթաբա Խամենեին։ Այս պնդումը ծիծաղելի է, և ինչպես ասացվածքն է  ասում, դրանից «եփված հավի ծիծաղն եկավ»։ Այս հայտարարությունը վկայում է  այն մասին, որ հոդվածի հեղինակը ծանոթ չէ Իրանի առաջնորդի ընտրության գործընթացի հետ և չգիտի, որ հեղափոխական առաջնորդի ընտանիքը կապ չունի քաղաքականության հետ։ 
Վերջում, հեղինակը համեմատականներ է անցկացնում գեներալ Սոլեյմանիի և Էբրահիմ Ռայիսիի հուղարկավորությունների միջև, նշելով, որ նախագահի հուղարկավորությանը մասնակցել է ավելի քիչ թվով մարդ, ինչը վկայում է այն մասին, որ Իսլամական Հանրապետության սոցիալական կապիտալը նվազել է։ Մինչդեռ որոշ քաղաքներում, ինչպիսին է Մաշհադը, Այաթոլլահ Ռաիսիի հուղարկավորությունը ավելի մարդաշատ է եղել։ 
Այս հոդվածը չի կարելի համարել մասնագիտական վերլուծություն, քանի որ այն հիմնված է անձնական ենթադրությունների և ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականության վրա։ Իսկ այդ քաղաքականությունը վարողները տեղեկացված չեն Իրանում տիրող իրադարձությունների մասին։ Բացի այդ, հոդվածում արված պնդումները չեն հաստատվում որևէ փաստով և պարզապես որպես գործիք են ծառայում հեղինակի ու պարբերականի ձեռքում՝ հակաիրանական տրամադրություն տարածելու համար։ 
Հարկ է նշել, որ 1953թ ԱՄՆ-ն ու Բրիտանիան Իրանում կազմակերպեցին ռազմական հեղաշրջում, նպատակ ունենալով տապալել ժողովրդի կողմից ընտրված վարչապետ Մոհամմադ Մոսադեղին և պահպանել Արևմուտքից կախվածության  մեջ գտնվող Ռեզա Փահլավիի իշխանությունը։

Պիտակ