Պատժամիջոցների ամերիկյան քաղաքականությունը գործիք է՝ երկրների առաջընթացը թուլացնելու համար
(last modified Wed, 23 Oct 2024 15:02:59 GMT )
Հոկտեմբեր 23, 2024 18:32 Asia/Tehran
  • Պատժամիջոցների ամերիկյան քաղաքականությունը գործիք է՝ երկրների  առաջընթացը թուլացնելու համար

Տարբեր պատրվակներով մի շարք երկրների նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցները բոլորի համար ավելի հստակ են դարձրել այդ երկրի վարած միակողմանի քաղաքականությունը։

Հղում անելով «Մեհր»   գործակալությանը, Pars Today-ը հաղորդում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Վաշինգտոնը «նոր և կոշտ պատժամիջոցներ» կկիրառի երրորդ երկրների դեմ, որոնք, նրա պնդմամբ, օգնում են ուժեղացնել ռուսական բանակը և դրա գործողություններնՈւկրաինայում։  
Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը կիրառվում է այն դեպքում, երբ Վաշինգտոնն աջակցել է Գազայում ու  Լիբանանում Իսրայելի հանցագործություններին, և Բրիտանիայի հետ մեկտեղ վերջին մեկ տարվա ընթացքում միայն մի քանի անգամ է հայտարարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կաբինետի ծայրահեղական նախարարների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: Սակայն պատժամիջոցները դեռևս չեն կիրառվել։
Միևնույն ժամանակ, կրկնելով հակաիրանական հայտարարություններն ԱՄՆ-ն արտահանման սև ցուցակում է ներառել  վեց չինական ընկերությունների՝ Իրանի զենքի մշակմանն, ինչպես նաև Չինաստանի բանակի արդիականացմանն աջակցելու պատրվակով։
ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը հայտարարել է, թե վերոնշյալ ընկերությունները գործում են այդ երկրի ազգային անվտանգության դեմ՝ աջակցելով Թեհրանի սպառազինական ծրագրին և չինական բանակին։
Նախարարությունն իր սև ցուցակում ներառել է նաև պակիստանյան 9 կազմակերպության անունները՝ արտահանման վերահսկման օրենքները խախտելու և զենքի ու անօդաչու թռչող սարքերի ծրագրեր մշակելու պատրվակով:
Նախորդ ամիս, ի պատասխան այս պատժամիջոցների, Պակիստանը հայտարարեց, որ դրանք կիրառվել են քաղաքական դրդապատճառներով։
Մինչ Միացյալ Նահանգները և արևմտյան երկրները շարունակում են ռազմական  աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ նպատակ ունենալով հարվածել Ռուսաստանին, Վաշինգտոնը սև ցուցակում ավելացրել է երեք էմիրաթական և մեկ եգիպտական ընկերության անունները՝ ուկրաինական պատերազմի հետ կապված պատժամիջոցները խախտելու համար:
Սակայն ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ներառում միայն առզմական ոլորտը։ Կուբայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով, այդ երկրի բնակիչները վերջին օրերին կանգնել են էլեկտրաէներգիայի անջատումների խնդրի առջև։
Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսն  X-ի իր օգտահաշվում գրել է, որ կղզու էներգետիկ ճգնաժամի պատճառն ԱՄՆ-ն է։
«Ընդամենը 18 օրվա ընթացքում ԱՄՆ պատժամիջոցների պատճառած վնասը համարժեք է ազգային էլեկտրաէներգիայի պահպանման տարեկան ծախսերին»,- գրել է նա։
Ռոդրիգեսի խոսքով, եթե Հավանայի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցները չլինեին, ապա էլեկտրաէներգիայի անջատումները, որոնք ազդել են Կուբայի վրա, չէին լինի։