Լուսանկար, որը չարթնացրեց աշխարհը
(last modified Wed, 23 Oct 2024 12:28:53 GMT )
Հոկտեմբեր 23, 2024 15:58 Asia/Tehran
  • Լուսանկար, որը չարթնացրեց աշխարհը

Օրերս համացանցում տարածվեց պաղեստինցի տեղահանված աղջկա պատկերը, ով ավելի քան 2 կմ քայլում է իր վիրավոր քրոջ հետ, որպեսզի նրան հասցնի հիվանդանոց։ Թեև աղջկա լուսանկարն ու նրա մասին տեսանյութը մեծ ցավ պատճառեցին մարդկանց, սակայն չարթնացրին քնած աշխարհը։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Գազայի պատերազմը Սիոնիստական ռեժիմի ոճրագործության խորհրդանիշն է, որն իրականացվում է ԱՄՆ-ի և մյուս գործընկերների աջակցությամբ։ Եվ այդ աջակցության շնորհիվ սիոնիստական ռազմական մեքենան իր հանցագործությունների շարունակման համար խոչընդոտ չի տեսնում:
Պաղեստինցի աղջիկն իր քրոջը հիվանդանոց է տանում, մինչդեռ Գազայի հիվանդանոցները ավերված են, իսկ երկնքում լսվում է իսրայելական անօդաչու թռչող սարքերի ձայնը։ Ոչ ոք չգիտի, թե ինչ է պատահել այս երկու երեխաներին։
Համացանցի օգտատերերն այս լուսանկարը համեմատել են Երկրորդ ամաշխարհային պատերազմի ժամանակ լուսանկարիչ Ջո Օ՛Դոննելի կողմից Նագասակիում արված՝ ճապոնացի տղայի լուսանկարի հետ։
Լուսնակարիչը նշել է, որ լուսանկարում պատկերված տղան իր հետ տանում էր զոհված եղբորը։ Նա կանգնել էր հերթի մեջ, որտեղ ճապոնացիները իրենց սիրելիների դիերը հանձնում էին  դիակիզման  կամ հուղարկավորության համար։
 Օ'Դոնելը նշել է․ «Երբ հերթը հասավ տղային, սպիտակ դիմակներով  տղամարդիկ հանգիստ վերցրին նրա մահացած եղբոր մարմինը և հրկիզեցին: Փոքրիկ տղան փորձում էր զսպել լացը և ուժեղ տեսք ունենալ՝ կծելով  ստորին շրթունքը»։
Վերջին պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով նահատակվել է շուրջ 43 հազար պաղեստինցի, այդ թվում՝ տասնյակ հազարավոր երեխաներ։