Իրանի նախագահի շեշտադրումը BRICS-ի երկրների տնտեսական փոխգործակցությունների ավելացման վրա
(last modified Wed, 23 Oct 2024 13:26:38 GMT )
Հոկտեմբեր 23, 2024 16:56 Asia/Tehran
  • Իրանի նախագահի շեշտադրումը BRICS-ի երկրների տնտեսական փոխգործակցությունների ավելացման վրա

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է պատժամիջոցներին դիմակայելու նպատակով BRICS-ի անդամների տնտեսական փոխգործակցության ընդլայնումը։

Ըստ Sahab ցանցի հաղորդագրության՝ վկայակոչելով Իրանի նախագահի տեղեկատվական բազան, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը չորեքշաբթի օրը Ռուսաստանի Կազան քաղաքում BRICS-ի ղեկավարների գլխավոր հանդիպման ժամանակ ընդգծել է ԲՐԻԿՍ-ի հատուկ դերը աշխարհի քաղաքական հավասարումներում ու ապագա զարգացումներում և երկրների ղեկավարներին կոչ է արել  տնտեսական-ֆինանսական խնդիրները դիտարկել որպես իրենց հաջորդ տարվա ծրագրերի առաջնահերթություն և մեծացնել տնտեսական ու առևտրային համագործակցության ծավալները և BRICS-ի կարողությունների օգտագործումը:

Դատապարտելով «տնտեսական պատժամիջոցների» կիրառումը որպես Արևմուտքի ռազմավարություն անկախ և ազատատենչ երկրների դեմ, Փեզեշքյանն ասաց. «Անօրինական պատժամիջոցներին հակազդելը պահանջում է խմբային գործողություններ և համատեղ մեխանիզմների իրականացում»։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նաև կոչ է արել ապադոլարիզացնել միջազգային գործարքները և նշելով, որ BRICS-ը փորձել է նվազեցնել դոլարի հզորությունը՝ ազգային արժույթներով գործարքները ավելացնելու միջոցով, ասել է. «Այս գործողությունները, թվային արժույթներ ստեղծելու և օգտագործելու հետ միասին, և հիմքի ստեղծումը նոր ֆինանսական մեխանիզմների և տեխնոլոգիաների, այդ թվում մեսենջերների օգտագործման համար, համահունչ է BRICS-ի հիմնական նպատակներին։

Քննադատելով արևմուտքի խոչընդոտները այլ երկրների կողմից ժամանակակից գիտության և տեխնոլոգիաների ձեռքբերման հարցում, Փեզեշքյանը պահանջել է համագործակցություն, տեղեկատվության փոխանակում և համատեղ ներդրումներ՝ նոր տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Զարգացման նոր բանկը (NDB), որը ԲՐԻԿՍ-ից առաջացած հաստատություններից մեկն է, պետք է ամրապնդվի, որպեսզի նոր անդամներ ընդունելով և կապիտալի ավելացմամբ կարողանա քայլեր ձեռնարկել այդ երկրների ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։

Փեզեշքյանը հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարբեր ոլորտներում զգալի կարողություններ ունի և իր ռազմավարական դիրքով կարող է կառուցողական համագործակցություն հաստատել տարանցիկ հարաբերությունների, էներգակիրների փոխանցման և առևտրային ապրանքների ուղղությամբ։

 

Պիտակ