Վերադարձրեք մեզ մեր ոսկորները / Ինչո՞ւ ավստրալացի սենատորը բղավեց Չարլզ III-ի վրա
(last modified Tue, 22 Oct 2024 13:53:47 GMT )
Հոկտեմբեր 22, 2024 17:23 Asia/Tehran

Երբ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը ելույթ էր ունենում Ավստրալիայի խորհրդարանում, Ավստրալիայի անկախ ու բնիկ սենատորը բղավեց նրա վրա և ասաց. Ավստրալիան քո երկիրը չէ:

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի անկախ և բնիկ սենատոր «Լիդիա Թորփը» բղավել և իր զայրույթն ու զզվանքն է հայտնել Ավստրալիայի բնիկների նկատմամբ բրիտանացիների գաղութատիրության և  ցեղասպանության ենթարկելու համար։ Ինչպես նշում է Pars Today-ը, «Լիդիա Թորփը» Ավստրալիայի խորհրդարանում Չարլզ III-ի  ելույթի ժամանակ զայրացած մոտեցել է Չարլզ III-ի ամբիոնին և բղավել նրա վրա, ասելով սա  քո երկիրը չէ։

Իր թագավորության սկզբից ի վեր, իր մոր՝ Եղիսաբեթ II-ի մահից հետո,  Անգլիայի թագավորը կնոջ՝ թագուհու՝ Կամիլայի հետ միասին,  առաջին անգամ մեկնել է Ավստրալիա և երկուշաբթի օրը ելույթ է ունեցել  Ավստրալիայի խորհրդարանի անդամներիի և սենատորներիի առաջ, որտեղ նրա դեմ խստորեն բողոքել է  բնիկ սենատորը և բղավել նրա վրա։ 

Ընդհանուր առմամբ, Ավստրալիայի նկատմամբ Անգլիայի տիրապետության ընդդիմադիրներին կարելի է բաժանել երկու խմբի. Բնիկների մի հատված կա, որը համոզված է, որ բրիտանացիները, գրավելով իրենց երկիրը, Ավստրալիայում սպանել և թալանել են և ցեղասպանություն են իրականացրել բնիկների նկատմամբ՝ այս երկրում սպիտակամորթների իշխանությունը պաշտոնականացնելու համար։

Ընդդիմադիրների երկրորդ մասը նրանք են, ովքեր դեմ են բրիտանական գաղութատիրության շարունակությանը և Ավստրալիայի նկատմամբ այս երկրի թագավորության ինքնիշխանությանը։ Նրանք ցանկանում են Ավստրալիայի քաղաքական համակարգը  փոխել հանրապետականի և վերջ դնել բրիտանական գաղութատիրությանը:

Հետևաբար, Ավստրալիայի խորհրդարանի բնիկ և անկախ սենատորը  շարունակելով իր զայրացած  խոսքերը Չարլզ III-ի հասցեին, նախքան անվտանգության աշխատակիցների կողմից խորհրդարանից դուրս հանվելը՝ անդրադառնալով Անգլիայի՝ որպես գաղութատիրական տերության կողմից Ավստրալիայի բնիկների դեմ կատարված հանցագործություններին,  բղավել է.

«Դուք ցեղասպանություն եք իրականացրել մեր ժողովրդի նկատմամբ։ Մեզ վերադարձրեք մեր հողը։  Վերադարձրեք մեզ այն, ինչ գողացել եք մեզանից՝ մեր ոսկորները, մեր երեխաներին, մեր ժողովրդին»։

 

Այս հայտարարությունները ոչ միայն բնիկների կարգախոսն են, այլ Ավստրալիայում անկախատենչներն ու հանրապետականները ևս Լոնդոնի կառավարությանը  մեղադրում են  ավստրալացիների  ունեցվածքն ու հարստությունը, և ամենակարևորը՝ հեղինակությունն ու արժանապատվությունը թալանելու մեջ։

Ավստրալացի այս սենատորը, ով աշխատում է Ավստրալիայում բնիկների իրավունքները  պաշտպանելու համար, ասել է. «Մեզ վերադարձրեք մեր ոսկորները, գանգերը, նորածիններին և մարդկանց»:

Նման հայտարարություններն ամենաուժեղ բողոքն են Բրիտանիայի  թագավորի ներկայությամբ։ Ավստրալացի սենատորը   դիմազերծեց թագավորի  այսպես կոչված  մարդասիրական դեմքը և  Բրիտանիայի միապետությանը։

Ըստ վերլուծաբաններից մեկի՝ սա ցույց է տալիս, որ բրիտանական միապետությունը կառուցված է մարդկանց ավերակների ու դիակների վրա, ովքեր դեռ շարունակում են հավակել թե  պաշտպանում են  մարդու իրավունքները։ Ուստի Ավստրալիայի անկախ և բնիկ սենատորը զայրացած Չարլզ III-ին ասել է․

Դուք քանդեցիք մեր երկիրը։ Դուք ցեղասպանության հեղինակն եք. Սա ձեր հողը չէ։  Դու  իմ թագավորը չես։ Դուք մեր թագավորը չեք։

Ավստրալիայի բնիկների ավանդական վերարկուն հագած «Թորփը» մինչև խորհրդարանից հեռանալը շարունակ բղավում էր՝ «Անիծյալ գաղութարար» :

Այդ զայրույթից և զզվանքից հեռարձակված կադրերի համաձայն, երբ Ավստրալիայի խորհրդարանի մեծ դահլիճում հյուրերի ներկայությամբ այս դահլիճի մեծ էկրանը սկսեց ցուցադրել Չարլզի պաշտոնական դիմավորման պատկերները խորհրդարանից դուրս,  սենատորը մեջքով կանգնեց. այս էկրանին:

Ավստրալիայի քննադատների կարծիքով՝ Բրիտանիան իրական արժեք և կարգավիճակ չի տալիս այս երկրի բնիկների իրավունքներին, և ոչ միայն որևէ քայլ չի ձեռնարկել բնիկների իրավունքները վերականգնելու ուղղությամբ, այլև փորձել է հնարավորինս անտեսել դրանք։

Չարլզ III-ը, ով փորձում է ճանապարհորդելով Լոնդոնի խնամակալության տակ գտնվող երկրներ,  իր համար դիրք վաստակել , մինչ այժմ չի խոսել Ավստրալիայի բնիկների մասին, և այս հարցը էլ ավելի է զայրացրել Ավստրալիայի բնիկներին  բրիտանական գաղութատիրությունը շարունակվելու նկատմամբ։

Սա այն դեպքում,երբ  Գազայի և Լիբանանի բնակիչների սպանության գործում  Լոնդոնի կառավարության աջակցությունը Սիոնիստական ​​ռեժիմին ցույց տվեց Բրիտանիայի բացասական իմիջը աշխարհի հասարակական կարծիքի աչքում, իսկ այժմ՝ Ավստրալիայի խորհրդարանի բնիկ և անկախ սենատորի զայրացած վերաբերմունքը քողազերծել է  այս գաղութատիրական դեմքը։