Իրանի ԱԳ նախարար. Իսրայելի բոլոր թիրախները բացահայտված են
(last modified 2024-10-21T07:00:05+00:00 )
Հոկտեմբեր 21, 2024 10:30 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարար. Իսրայելի բոլոր թիրախները բացահայտված են

Նշելով, որ Իրանի դեմ ցանկացած հարձակում կնշանակի կարմիր գծերի հատում, ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է, որ Իսրայելում բոլոր թիրախները բացահայտված են։

Ուրբաթ օրը Ստամբուլում կայացած 3+3 տարածաշրջանային համագործակցության մեխանիզմի հանդիպման շրջանակում թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում,  նշելով, որ Իսրայելը չի կարող Գազայում և Լիբանանում հանցագործություններ կատարել առանց ԱՄՆ աջակցության, Աբբաս Արաղչին հավելել է. «Սիոնիստական ռեժիմի կողմից օգտագործվող բոլոր զենքերը մատակարարում է ԱՄՆ-ն։

Վաշինգտոնը սիոնիստների դաշնակիցն է, և եթե տարածաշրջանում լայնածավալ պատերազմ սկսվի, այդ երկիրը նույնպես ներքաշվելու է դրա մեջ»։

Ընդգծելով, որ Իրանը ոչ մի հարձակում անպատասխան չի թողնի՝ Արաղչին պարզաբանել է, որ ԻԻՀ դեմ հարձակման դեպքում բոլոր բացահայտված իսրայելական թիրախները համաչափ պատասխան կստանան։

Նշելով, որ Իրանը չի հարձակվել Սիոնիստական ռեժիմի տնտեսական կամ քաղաքացիական օբյեկտների վրա և թիրախավորել է միայն ռազմական օբյեկտները, Արաղչին հավելել է, որ այս պահին օկուպացված տարածքներում Իսրայելի բոլոր թիրախները բցահայտված են և Իրանի վրա հարձակման դեպքում պատասխան հարձակումն ուղղված կլինի այդ թիրախներին:

Պիտակ