Իրանի Խորհրդարանի նախագահը և Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահը  զգուշացրել են Եվրոպային՝ Պարսից ծոցի վերաբերյալ
(last modified 2024-10-20T14:21:29+00:00 )
Հոկտեմբեր 20, 2024 17:51 Asia/Tehran
  • Իրանի Խորհրդարանի նախագահը և Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահը  զգուշացրել են Եվրոպային՝ Պարսից ծոցի վերաբերյալ

ParsToday - Ղալիբաֆն ասել է, որ Եվրամիությունը և մյուս պոռոտախոսները թող իմանան, որ եռյակ կղզիները՝ Բոմուսան, Մեծ Թոնբը և Փոքր Թոնբը Իրանի անբաժան  մաս են կազմում:

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կիրակի օրը ասել է. «Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը, իր էներգիան Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական մեքենան կանգնեցնելու վրա ծախսելու փոխարեն, շարունակում է անհիմն պնդումներ անել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ։ Ըստ ParsToday-ի՝ Ղալիբաֆը, անդրադառնալով Եվրամիության եւ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի վերջին հակաիրանական համատեղ հայտարարությանը, հավելել է.«Եռյակ կղզիները Իրանի անբաժան մաս են կազմում»:

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը այս առնչությամբ ասել է.

Եվրամիությունը և մյուս պոռոտախոսները թող իմանան, որ Բոմուսայի, Մեծ Թոնբ և Փոքր Թոնբ եռյակ կղզիները Իրանի անբաժան մաս են կազմում, և ոչ ոք չի համարձակվի որևէ քայլ անել այս անվիճելի սկզբունքին հակառակ։ Իրենց գոյության համար ավելի լավ է, որ նրանք չփորձարկեն այդ սկզբունքը հաստատելու Իրանի ազգի կամքը։

Ղալիբաֆը Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը խնդրել է հնարավորինս արագ նախապատրաստել իրանական այս կղզիների զարգացման համար երկրի զարգացման յոթերորդ ծրագրի 61-րդ հոդվածի իրականացման նախապատրաստական ​​աշխատանքները:

Ավելի վաղ, մի հաղորդագրությամբ, բացատրելով իրանական երեք կղզիների վերաբերյալ ԱՄԷ-ի պահանջը պաշտպանելու Եվրամիության դրդապատճառները, Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին զգուշացրել է երկրի իշխանություններին, ասելով․

-Մի կողմ թողեք Իրանի հետ թշնամությունը նրա տարածքային ամբողջականության շուրջ և Էմիրությունների պահանջը պաշտպանելու համար տնտեսական դրդապատճառներ ունեցողներին դիմելու փոխարեն, վերադարձեք երկխոսության՝ հիմնվելով պատմական փաստերի և առկա փաստաթղթերի վրա՝ լուծելու հարցը և զարգացնելու խաղաղությունն ու անդորրը տարածաշրջանում, այլապես այն ճանապարհը, որը օտարներն են բացում ձեր ոտքերի առաջ, ոչ այլ ինչի կհանգեցնի, քան ավերածություններ և պատերազմ: