Ավստրալիայի բնիկ պատգամավորը բողոքում է խորհրդարանում Բրիտանիայի թագավորի ներկայության դեմ
(last modified 2024-10-21T13:32:46+00:00 )
Հոկտեմբեր 21, 2024 17:02 Asia/Tehran

ParsToday - Ավստրալիայի բնիկ պատգամավորը, բողոքելով Ավստրալիայի խորհրդարանում Բրիտանիայի թագավորի ներկայության դեմ, նրան ասաց. «Դու իմ թագավորը չես»:

Ավստրալիայի խորհրդարանում Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի ելույթի ավարտից րոպեներ անց սենատոր Լիդիա Թորփը կտրուկ բողոքով շարժվեց դեպի ամբիոն և բղավեց. «Դու իմ թագավորը չես», «Այս երկիրը քեզ չի պատկանում»։ Ինչպես նշում է ParsToday-ը, Թորփը Բրիտանիային մեղադրել է Ավստրալիայի բնիկների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ և պահանջել վերադարձնել այս երկրի բնիկ ժողովրդից գողացված հողատարածքներն ու ակտիվները։

Ավստրալացի պատգամավորը նաև պահանջել է բրիտանական թագավորին ներողություն խնդրել Ավստրալիայում կատարած հանցագործությունների համար։

Մոտ մեկ րոպե անց անվտանգության ուժները նրան հեռացրել են։

Վերջին տարիներին, հատկապես Մեծ Բրիտանիայի նախկին թագուհի Էլիզաբեթ II-ի մահից հետո, Ավստրալիայում մեծացել է այդ երկիրը բրիտանական թագավորի իշխանությունից անջատելու և հանրապետություն հռչակելու ցանկությունը։

Ներկայումս Ավստրալիան Ազգերի Բրիտանական Համագործակցության անդամ երկրներից է և ենթակա է այս երկրի միապետությանը։ Մինչդեռ ավստրալացիների մի ստվար զանգված ցանկանում է այս երկրում քաղաքական անկախություն և հանրապետության հինադրում։