Առաջիկա 5 տարում Իրանը վերականգնվող էներգիայի աղբյուրներից կարտադրի 50 հազար մեգավատ էլեկտրաէներգիա
(last modified 2024-10-21T05:44:30+00:00 )
Հոկտեմբեր 21, 2024 09:14 Asia/Tehran
  • Առաջիկա 5 տարում Իրանը վերականգնվող էներգիայի աղբյուրներից կարտադրի 50 հազար մեգավատ էլեկտրաէներգիա

էներգաարդյունավետության և օպտիմալացման 3-րդ համաժողովում ունեցած ելույթում, ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին հայտարարել է․ «Էներգետիկայի նախարարության աջակցող քաղաքականության շրջանակներում, մասնավոր հատվածի և քաղաքացիների օգնությամբ, Իրանում վերականգնվող էներգիայի արտադրության հզորությունը առաջիկա 5 տարում կհասնի  50 հազար մեգավատի»։ 

Pars Today-ը, հղում անելով ԻՍՆԱ-ին, հայտնում է, որ ըստ Ալիաբադիի՝ Իրանը գազի պաշարներով աշխարհում զբաղեցնում է երկրորդ, իսկ նավթի պաշարներով՝ չորրորդ տեղը։

Նա նշել է․ «Իրանում օրական  արտադրվում է 110 մլն լիտր դիզել, 120 մլն լիտր բենզին, 730 մլն խմ բնական գազ և 55 մլն լիտր մազութ, ինչը վկայում է այն մասին, որ էներգիայի արտադրության հզորությունը մեր երկրում շատ բարձր է»։

Նախարարը հավելել է․ «Հաջորդ տարվա համար նախարարությունը նախատեսել է գործադրել 14 նախագիծ, այդ թվում՝ ջերմային և վերականգնվող էլեկտրակայանների կառուցումը, գործող էլեկտրակայանների արդյունավետության բարձրացումը, էլեկտրակայանների ժամանակին վերանորոգումն ու կառավարումը, սպառման օպտիմալացումը և խելացի արդյունաբերությունը»։

Վերջին տարիներին Իրանը մեծ նշանակություն է տալիս վերականգնվող էներգիային։ Ավելի վաղ Իրանի վերականգնվող էներգիայի և էլեկտրաէներգիայի արդյունավետության կազմակերպության ղեկավար  Մոհսեն  Թարզթալեբը  հայտարարել էր. «Վերականգնվող էներգիայի ոլորտում բացառիկ հնարավորություն է ստեղծվել և կառավարությունն ու իսլամական խորհրարանը աջակցում են այս ոլորտի զարգացմանը»։

ԻԻՀ 13-րդ կառավարությունան աշխատանքի ընթացքում էլեկտրակայանների հզորությանը հասել է ավելի քան 10 382 մեգավատի, իսկ մոտ 22 հազար մեգավատ հղզորությամբ էլեկտրակայանների կառուցման ծրագիրն իրացման փուլում է, 10-95 տոկոս առաջընթացով։