«Կրակոտ սեր». Իմամ Խամենեիի գնահատագիրը նահատակի կնոջ գրած գրքի մասին
(last modified 2024-10-21T13:04:10+00:00 )
Հոկտեմբեր 21, 2024 16:34 Asia/Tehran
  • Իմամ Խամենեիի գնահատագիրը «Եկավ աշունը» գրքի մասին
    Իմամ Խամենեիի գնահատագիրը «Եկավ աշունը» գրքի մասին

Pars Today- Կիրակի օրը Զանջանում կայացել է «Եկավ աշունը» գրքի մասին Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խամենեիի գնահատագրի շնորհանդեսը։

Ջիհադի և դիմադրության գրականության թեմայով 16-րդ միջոցառման հետ միաժամանակ Զանջան քաղաքի Խաթամ ​​ալ-Անբիա մզկիթում տեղի ունեցավ «Եկավ աշունը» գրքի մասին Իսլամական հեղափոխության առաջնորդի գնահատագրի շնորհանդեսը։
Ինչպես նշում է Pars Today-ը, «Եկավ աշունը» գիրքը Զանջանի շրջանի հեղափոխական պահակախմբի մարտական ​​ինժեներական ստորաբաժանման հրամանատար նահատակ «Ահմեդ Մուսավիի» և Սեյյեդ Ֆախր ալ-Սադաթ Մուսավիի համատեղ կյանքի պատմությունն է, որը գրել է Գոլեստան Ջաֆարյանը 240 էջով և հրատարակվել է «Սուրա Մեհր» հրատարակչության կողմից։

«Եկավ աշունը» ոչ միայն այս երկու հերոսների անձնական ու ընտանեկան կյանքի պատմությունն է, այլեւ պատկերում է Սրբազան պաշտպանության շրջանի բազմաթիվ դառը ու քաղցր իրողություններ։
 

Ստորև ներկայացնում ենք այս գրքի մասին Իսլամական հեղափոխության առաջնորդի գնահատագիրը․

Հանուն Բարեգութ Աստծու

Կրակոտ սերը, պողպատե վճռականությունն ու ճշմարիտ հավատը այս երկու երիտասարդների կյանքի դրսևորումներն են, որոնք պատկերված են այս գրքում գեղեցիկ և արտահայտիչ գրությամբ։
Սա այն ազնիվ պատմվածքներից է, որի կարդալն ու դրա մասին ունկնդրելն ամաչեցնում է մեզ և բացահայտում է այս իրական մոջահեդների հետ մեծ հեռավորությունը։