«BRICS Pay»-ի շնորհանդես․ Եվս մեկ զարգացում ապադոլարիզացիայի գործընթացում
(last modified 2024-10-20T12:45:52+00:00 )
Հոկտեմբեր 20, 2024 16:15 Asia/Tehran
  • «BRICS Pay»-ի շնորհանդես․ Եվս մեկ զարգացում ապադոլարիզացիայի գործընթացում

Parstoday- «BRICS»-ի անդամները ներկայացրել են BRICS Pay անունով անկախ վճարային համակարգը՝ ապադոլարիզացիայի քաղաքականության իրականացման համար։

Համաշխարհային ֆինանսական համակարգը լուրջ վերափոխման շեմին է, քանի որ BRICS խումբը նախատեսում է ստեղծել անկախ վճարային համակարգ՝ իր անդամների միջև միջազգային գործարքները հեշտացնելու համար: Ըստ Parstoday-ի մեջբերելով Mehr գործակալությունը, BRICS-ի անդամներն իրենց վերջին հանդիպման ժամանակ բացեցին «BRICS Pay» հարթակը և հայտարարեցին, որ այս հարթակը կարող է ունենալ բազմաթիվ առավելություններ, ինչպիսիք են ապադոլարացումը, անդամների առևտրի հեշտացումը և արևմտյան պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնելը:

Հրապարակված զեկույցների համաձայն՝ «BRICS Pay»-ն աջակցվում է առաջադեմ տեխնոլոգիայով, ինչպիսին է բլոկչեյնը և կարող է հզոր այլընտրանք դառնալ SWIFT համակարգի՝ Միջբանկային ֆինանսական հաղորդակցության համաշխարհային ասոցիացիայի համար:

Այս առնչությամբ ընդգծելով, որ նդգծել է, որ «BRICS Pay»-ն ճիշտ ուղու վրա է, ՌԴ Խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն ասել է.«Դա այլևս պարզապես գաղափար չէ, այլ առաջընթաց»:

Մատվիենկոն հավելել է. «Այս համակարգը պատասխան է զարգացող երկրների ցանկություններին, որոնք ցանկանում են ազատվել դոլարի գերիշխանությունից»։

Այս կապակցությամբ ավելի քան 50 երկիր արդեն իսկ ցանկություն է հայտնել միանալու այս նախաձեռնությանը, որոնց մեծամասնությունը Ասիայից, Աֆրիկայից, Հարավային Ամերիկայից և Արևելյան Եվրոպայից են։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նաև հայտարարեց, որ BRICS-ի անդամ երկրներն այժմ աշխատում են իրենց կենտրոնական բանկերի միջև ֆինանսական տեղեկատվության փոխանակման կազմակերպման ուղղությամբ։

BRICS-ի երկրների առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է. -Սա ֆինանսական տեղեկատվության փոխանակում է կենտրոնական բանկերի միջև. SWIFT-ի այլընտրանք, որն աջակցում է միջազգային հաշիվների կարգավորման:

Ավելի վաղ Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մուհամեդռեզա Ֆարզինը հայտարարել էր ֆինանսական և դրամավարկային ոլորտում Իրանի և Ռուսաստանի միջև ծավալուն համաձայնությունների մասին և ընդգծել BRICS-ի անդամ երկրների ջանքերը տեղական արժույթների օգտագործման և դոլարից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ։

Նշելով, որ աշխարհի ֆինանսական համակարգի ներկայիս կառուցվածքը հիմնված է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի վրա, Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարն ասել է. «Արևմտյան երկրների հետ քաղաքական մարտահրավերների պատճառով աշխարհը փնտրում է նոր պայմանավորվածություններ և BRICS-ը հարթակ է այս նպատակների իրականացման համար»: