Պուտինը կհանդիպի գրեթե բոլոր առաջնորդների հետ, որոնք կժամանեն Կազան. Կրեմլ
(last modified 2024-10-21T14:48:24+00:00 )
Հոկտեմբեր 21, 2024 18:18 Asia/Tehran
  • Պուտինը կհանդիպի գրեթե բոլոր առաջնորդների հետ, որոնք կժամանեն Կազան. Կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպումներ կունենա գրեթե բոլոր առաջնորդների հետ, որոնք կմասնակցեն ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովին: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հոկտեմբերի 22-24-ը Պուտինը կմասնակցի ԲՐԻԿՍ–ի 16-րդ գագաթնաժողովին, որը Ռուսաստանն անցկացնում է արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիություն ամրապնդելու նշանաբանով:

«Ռուսաստանի Դաշնության նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա գագաթնաժողովին մասնակցող գրեթե բոլոր առաջնորդների հետ», - ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ԲՐԻԿՍ գագաթնաժողովը կանցկացվի Կազանում հոկտեմբերի 22-24-ը:

ԲՐԻԿՍ–ը միջկառավարական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թվականին: Ռուսաստանը 2024 թվականի հունվարի 1-ից ստանձնել է կառույցի նախագահությունը։ Տարին սկսվել է կազմակերպությանը նոր պետությունների անդամակցությամբ․բացի ՌԴ-ից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Չինաստանից և ՀԱՀ-ից, ԲՐԻԿՍ-ի անդամ են դարձել նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան: ՌԴ-ն իր նախագահության շրջանակում նախատեսում է ավելի քան 200 քաղաքական, տնտեսական և հասարակական միջոցառում կազմակերպել:

Միավորման գագաթնաժողովը կանցկացվի Կազանում հոկտեմբերի 22-24-ը։

Sputnik.