Ինչո՞ւ Բաքուն արժանի ընտրություն չէ COP29 համաժողովը հյուրընկալու համար
(last modified 2024-10-20T06:14:49+00:00 )
Հոկտեմբեր 20, 2024 09:44 Asia/Tehran
  • Ինչո՞ւ Բաքուն արժանի ընտրություն չէ COP29 համաժողովը հյուրընկալու համար

Նոյեմբերի 11-22-ը Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքվում կանցկացվի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխությունների 29-րդ ամենամյա համաժողովը, որը կոչվում է «COP29»:

Այս համաժողովը մի շարք կոնֆերանսների շարունակությունն է, հատկապես 2015 թվականի դեկտեմբերին կայացած «COP21»-ի հանդիպմանը, որտեղ Փարիզի բնակլիմայի համաձայնագրի ստորագրումից հետո երկրները լրջորեն նպատակ դրեցին նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները, սահմանափակել գլոբալ տաքացման աճը մինչև 2 Ցելսիուսի աստիճանից ցածր մակարդակ՝ համեմատած մինչև ինդուստրացմանը նախորդող մակարդակի հետ, և ձգտել այդ աճը սահմանափակել մինչև 1,5 Ցելսիուսի աստիճան։ Այս համաժողովների այլ նպատակներից են զարգացած երկրների ֆինանսական աջակցությունը զարգացող, աղքատ և խոցելի երկրներին կլիմայի փոփոխության դեմ պայքարելու և բնակլիմայական անբնական ազդեցության հետևանքների հետ նրանց հարմարվելու համար: ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության նախորդ կոնֆերանսը, որը կենտրոնացած էր շրջակա միջավայրի գլոբալ աղտոտվածության դեմ պայքարի վրա, տեղի է ունեցել 2023 թվականին Դուբայում, իսկ 2025 թվականին կանցկացվի Բրազիլիայում:
 

Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի 29-րդ համաժողովը հյուրընկալելու համար Բաքվի ընտրությունը, որի վրա ազդել են այս համաժողովի ֆինանսական ծախսերի ապահովման նկատառումները, հիմնականում բախվել է աշխարհում շրջակա միջավայրի և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների, խմբերի և անկախ ակտիվիստների բացասական արձագանքին։ Նրանց տեսակետից մի շարք պատճառներ և իրավական ու տեխնիկական ցուցիչներ հաստատում են, որ Ադրբեջանի Հանրապետությունն արժանի ընտրություն չէ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը հյուրընկալելու համար։

 

Այս առումով յոթ կետ կարելի է ընդգծել ըստ հետևյալի.

Առաջին. ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսը միջազգային բնապահպանական իրավունքի կարևորագույն ձեռքբերումներից է, որը սերում է միջազգային բնապահպանական իրավունքի հիմնարար հռչակագրերից և փաստաթղթերից, մասնավորապես Ստոկհոլմի հռչակագրից (1972թ.) և Ռիոյի հռչակագրից (1992թ.) աշխարհի բնապահպանական մարտահրավերների և դրանց դեմ պայքարելու երկրների մասնակցության անհրաժեշտության մասին: Ռիոյի հռչակագրի ընդունումից հետո այս հանդիպումների անցկացման կարգը հիմնված է այն բանի վրա, որ այն երկրները, որոնք առաջատար դեր են խաղում շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ պայքարում և ունեն արդյունավետ ազգային ձեռքբերումներ այս առումով, ընտրվում են որպես համաժողովի հյուրընկալող երկրներ, որպեսզի օրինակ ծառայեն մյուսների համար։ Սա այն դեպքում, երբ Ադրբեջանի Հանրապետությունը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում իր քայլերով վատ ցուցանիշներ է արձանագրել։ Այս առումով կարելի է ներկայացնել չորս օրինակ.

1. Ադրբեջանի Հանրապետությունը նավթի անխնա արդյունահանման, խորհրդային ժամանակներից մնացած նավթային հնամաշ հարթակների օգտագործման և բնապահպանական չափանիշների չկիրառման պատճառով, ըստ միջազգային կազմակերպությունների , ամենամեծ դերակատարությունն ունի Կասպից ծովի շրջակա միջավայրի նավթային աղտոտման գործում։ Կասպից ծովում ջրի հոսքի ուղղությունից ելնելով, եթե Բաքվի կողմից նավթի արդյունահանման ժամանակ նավթային աղտոտվածությունը անցնի ծովի մեջ, ապա այդ աղտոտվածությունը բնականաբար կգա դեպի Իրանի ափեր։ Բաքվի ոչ ստանդարտ նավթային գործունեության հետևանքով ամեն տարի հազարավոր տոննա նավթ է արտահոսում Կասպից ծով, ինչն էլ «մի քանի կիլոմետրերի հասնող նավթային բծերի» ձևավորման, դեպի Իրանի ափեր դրանց տեղաշարժի և այդ ափերի, հատկապես Իրանի Անզալի նավահանգստի «Սանգաչին» տարածքում նավթային աղտոտման պատճառ է դառնում, սակայն Բաքուն հրաժարվում է փոխհատուցում վճարել Իրանի ափերի նավթային աղտոտման համար՝ «աղտոտող կողմի վճարման» սկզբունքի պարտադիր իրավական պարտավորության շրջանակներում։ Իրանը Կասպից ծովի միակ ափամերձ երկիրն է, որն այս ծովում նավթի արդյունահանում չի իրականացնում։ Նավթի արդյունահանման միջազգային ստանդարտները Բաքվի կողմից չպահպանելու պատճառով այդ երկիրը դրախտավայր է դարձել նավթային հսկաների, այդ թվում՝ BP-ի համար, որոնց հիմնական առաջնահերթությունը շահույթն է։ Այս խնդիրը Կասպից ծովում այլ բնապահպանական աղետների պատճառ է դարձել, ինչպիսիք են՝ այս ծովի չորս հարյուր տեսակի բնիկ կենդանիներին վնասումը, այդ թվում հազարավոր ծովային փոկերի զանգվածային մահը և դրանց թվաքանակի կրճատումը մինչև նախնական թվաքանակի մեկ երրորդ, ինչպես նաև Սարդինա և Գիրասոլ 1 տեսակի ձկների անհետացման վտանգը։2. Ադրբեջանի Հանրապետության Գեդեբեյ մարզի Սույոդլո գյուղում բնապահպանական աղետը, ներառյալ քաղցկեղի տարածումը և հարյուրավոր մարդկանց մահը, գյուղատնտեսական արտադրանքի վնասները և մեղրատու մեղուների կորուստը՝ ոսկու հանքի պոչամբարից ցիանիդի, թթվային և թունավոր նյութերի արտահոսքի պատճառով, ինչպես այլ բնապահպանական աղետների դեպքում, ոչ միայն չհանգեցրեց Բաքվի իշխանությունների պատասխանատվությանը, այլև 2023 թվականի հունիսին այս հանքի համար երկրորդ պոչամբարի կառուցման դեմ գյուղացիների բողոքն հանգեցրեց ոստիկանության անկարգությունների համար նախատեսված հատուկ ուժերի ուղարկմանը և լրագրողների ու տեղի բնակչության ակցիայի դաժանորեն ճնշմանը: Բողոքելով Ալիևների ընտանիքին և «Anglo-Asian Mining» ընկերությանը պատկանող այս հանքավայրի գործունեության դեմ՝ մարդիկ կարծում են, որ հանքի պոչամբարից թափոնների արտահոսքը Շամկիր գետ ավերածություններ և բնապահպանական վնաս կհասցնի Շամկիր, Թովուզ և Գյանջա քաղաքներին։

3. Հակառակ Ռիոյի հռչակագրի սկզբունքներին, այդ թվում՝ ժամանակին ծանուցման սկզբունքին, Ադրբեջանի Հանրապետությունը դեռ չի հրապարակել Կասպից ծովում միջուկային թափոնների հեռացման վերաբերյալ իր հետազոտությունների արդյունքները։ 1999թ. հունիսի 5-ին Բաքվում լույս տեսնող «Ենի Մուսավաթ» և «Էքսպրես» թերթերը ցնցող լուրի հրապարակմամբ բացահայտեցին, որ Բաքվի կառավարությունը, ստանալով 260.000 դոլար միջուկային թափոնների յուրաքանչյուր կոնտեյների համար, նրանց կթաղի Կասպից ծովի հատակում։ Այդ միջուկային թափոնները Ուկրաինայից նավերով տեղափոխվել են Վրաստան, այնտեղից էլ երկաթուղով Ադրբեջանի Հանրապետություն։

4. Կեղտաջրերի ենթակառուցվածքի ոլորտում ներդրումների բացակայության պատճառով ամեն տարի խիտ բնակեցված Բաքվի և Սումգայիթ քաղաքներից միլիոնավոր տոննա չզտված քաղաքային, կենցաղային և արդյունաբերական կեղտաջրեր են լցվում Կասպից ծով, ինչպես նաև Նախիջևանից Արաքս գետ , ինչը մեծ դեր է խաղում այս փակ ծովի էկոհամակարգը վտանգի ենթարկելու խնդրում։

 

Երկրորդ. Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության ամենամյա համաժողովները կապված են ոչ միայն «էկոլոգիական իրավունքների», այլև «մարդու իրավունքների» և «մարդու էկոլոգիական իրավունքների» հետ։ Ադրբեջանի Հանրապետությունը ոչ միայն խախտել է միջազգային բնապահպանական իրավունքի սկզբունքները, այլև մարդու իրավունքների ոլորտում շատ բացասական արդյունք է գրանցել։ Շիա մահմեդականների իրավունքները, որոնք կազմում են այս երկրի բնակչության 80 տոկոսանոց մեծամասնությունը, խախտվել են համակարգված կերպով բռնաճնշումների կամ անարդար օրենքների ընդունման միջոցով։ Այս երկրում կա ավելի քան 5000 քաղբանտարկյալ կրոնական հակումների պատճառով, ինչն արձանագրվել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում։ Միևնույն ժամանակ, խախտվում են այս երկրում բազմաթիվ էթնիկ, լեզվական և ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ թալիշների, թաթերի, ուդիների, ավարների, ինգիլոյների և քրդերի մշակութային, լեզվական, կրոնական, տնտեսական և «արդյունավետ ներգրավածության իրավունքը»։

րրորդ. Անցյալի փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի Հանրապետությունը միջազգային կոնֆերանսները դիտարկում է որպես գործիք և դրանք օգտագործում է որպես քողարկման միջոց՝ շեղելու հանրային կարծիքի ուշադրությունը այս երկրում մարդու և հումանիտար իրավունքների հիմնարար խախտումներից: Վերջին երկու տասնամյակների ընթացքում Բաքուն փորձել է շեղել համաշխարհային հասարակական կարծիքը այս երկրում հիջաբի շարժումը ճնշելու գործողություններից ու սոցիալական բողոքներից՝ անցկացնելով 2 միջազգային մրցույթը և «Եվրատեսիլ» երաժշտական միջազգային փառատոնը։ Ներկայումս Ադրբեջանի Հանրապետությունը փորձում է օգտագործել COP29 համաժողովը որպես գործիք աշխարհի, հատկապես արևմտյան աշխարհի հասարակական կարծիքը Ղարաբաղի ինքնավար մարզի «էթնիկ զտումներից» շեղելու համար։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Հանրապետությունը հարձակվեց Ղարաբաղի վրա՝ խախտելով 2020 թվականի Մոսկվայի հրադադարի համաձայնագիրը, և այս շրջանից ավելի քան 120 հազար բնիկ հայերի զանգվածային տեղահանության և բռնագաղթի պատճառ դարձավ՝ ոտնահարելով նրանց սեփականության, պատմամշակութային և կրոնական իրավունքները։ Այս դաժան հարձակումը, որը հանգեցրեց հարյուրավոր մարդկանց մահվան, վիրավորման և անհետացման, թեև տեղի էր ունենում արևմտյան կառավարությունների մեծ մասի լռության ներքո՝ Բաքվի նավթային զիջումների պատճառով, սակայն Միջազգային քրեական դատարանի իրավաբանները այն համարեցին էթնիկ զտումների և ռազմական հանցագործության դրսևորում։ Օգտագործելով COP29-ի միջոցառումը և հյուրընկալելով մոտ 80.000 մարդու և ցույց տալով խաղաղասեր դեմք՝ Բաքուն փորձում է շեղել համաշխարհային հանրային կարծիքը այս էթնիկ զտումներից։ Այդ իսկ պատճառով, Ղարաբաղից վտարված հայերի պատմական և կրոնական հուշարձանների ոչնչացման մասին լուրերին զուգահեռ, Ադրբեջանի նախագահը Ղարաբաղի և նրա շրջակայքի հողերը հայտարարեց որպես «կանաչ էներգիայի» տարածաշրջան և խոստացավ, որ այդ շրջանները մինչև 2050 թվականը կդառնան ածխաթթու գազի զրոյական արտանետման շրջաններ: Այս կարգի դիրքորոշումներն տեղի են ունենում այնպիսի իրավիճակում, երբ Բաքուն չի ցանկանում պաշտոնապես ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ չնայած Ղարաբաղի նկատմամբ իր վերահսկողությանը և նույնիսկ Հայաստանի տարածքի որոշ հատվածների օկուպացիային: Այնպես որ COP29֊ի նախաշեմին Ադրբեջանի նախագահը, հրաժարվելով Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելուց, ներկայացրեց նոր պայմաններ, այդ թվում՝ այս երկրի սահմանադրության փոփոխումը, և Հայաստանի Հանրապետությունը հիշատակեց «Արևմտյան Ադրբեջան» կեղծ անվանումով, ինչը նշանակում է Բաքվի կողմից տարածքային անվերջանալի ու պաշտոնական պահանջներն ընդդեմ ամբողջ Հայաստանի։

 

Չորրորդ. Ադրբեջանի բնապահպանական գործողությունները հիմնականում ցուցադրական բնույթ են կրում կամ հետապնդում են այլ նպատակներ, քան Ստոկհոլմի և Ռիոյի հռչակագրերի բնապահպանական սկզբունքները։ Բաքվի բնապահպանական գործողությունները հաստատում են դա։ Ադրբեջանի իշխանությունները վերջին մեկ տարում մտահոգություն են հայտնել Կասպից ծովում ջրի մակարդակի նվազման կապակցությամբ, և Իլհամ Ալիևը 2024 թվականի օգոստոսին Պուտինի Բաքու կատարած այցի ժամանակ նրան ցույց է տվել ժայռեր այս ծովի ափերի մոտ, որոնք ի հայտ են եկել բարձր գոլորշիացման ազդեցության և Վոլգա գետի երկայնքով ոռոգումների համար արված շեղումների պատճառով առաջացած ջրի մակարդակի իջեցման հետևանքով: Սակայն երկար ժամանակ չանցավ, որ պարզ դարձավ, որ Կասպից ծովի ջրի մակարդակի նվազման վերաբերյալ Բաքվի անհանգստության հիմնական պատճառը դրա բացասական ազդեցությունն է նավթի և գազի հնամաշ արդյունահանման օբյեկտների վրա. Այնպես, որ այդ երկրի Բնապահպանության նախարարության Ազգային օդերևութաբանական ծառայության ղեկավար Նազեմ Մահմուդովը Reuters-ին ասել է, որ Կասպից ծովի ջրի մակարդակի նվազումը բացասաբար է ազդել տնտեսական ոլորտների, հատկապես ծովում նավթի և գազի արդյունահանման գործողությունների վրա։ Բացի այդ, այն իրավիճակում, երբ Իրանի, Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև սահմանային, ընդհանուր և միջազգային գետի ջուրը նվազել է մոտ 50%-ով Թուրքիայի կողմից ամբարտակների, այդ թվում՝ «Քարակուրթի» ամբարտակի անխնա կառուցումների պատճառով, Բաքուն ձեռնպահ է մնում Անկարայի դեմ բողոքելուց և շեղել է Արաքս գետ թափվող վտակների ջրի հոսքը, ինչը մարդու իրավունքների և բնապահպանական հետևանքներ է առաջացրել Իրանում այս գետի շահառուների համար։

Հինգերորդ. Ամեն տարի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսը հնարավորություն է ընձեռում աշխարհի բնապահպան ակտիվիստներին բարձրացնելու բնապահպանական մտահոգություններն ու բողոքներն ընդդեմ զարգացած պետությունների կողմից երկիր մոլորակի աղտոտման՝ համաժողովի հետ միաժամանակ ցույցեր անցկացնելով: Սա այն իրավիճակում, երբ Բաքվի իշխանությունը անհամաձայնություն ընդունելու ընդունակ չէ և ցանկացած բողոք դաժանորեն ճնշվում է։ 2024 թվականը հայտարարելով «Կանաչ աշխարհի համար համերաշխության տարի» և գործարկելով վիզաների տրամադրման էլեկտրոնային համակարգ COP29֊ի մասնակցողների համար՝ Բաքուն փորձում է իրեն ցանկալի հյուրընկալող երկիր ներկայացնել նույնիսկ բողոքողների համար, սակայն Դուբայում և Բոննում նախորդ համաժողովների բողոքարարների ցուցակի պատրաստումը ցույց է տալիս, որ Բաքուն փորձում է արգելափակել կամ սահմանափակել բողոքարար բնապահպան ակտիվիստների ներկայությունը այս համաժողովում։

Վեցերորդ՝ վերջին երեք տարիներին Բաքուն, իր հարևան Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնություններին զուգահեռ, և այսպես կոչված «Թյուրքական աշխարհը» Հայաստանի Հարավային շրջանների մասնատման միջոցով միացնելու Անգլիայի և Թուրքիայի պահանջը կատարելու նպատակով, սկսել է իր տարածքում դեպի Հայաստանի հարավային սահմաններ «Զանգեզուր» կոչվող ենթադրյալ միջանցքի ստեղծումը։ Բացի էթնիկական, քաղաքական և անվտանգության խնդիրներից, այս միջանցքը դարձել է տարածաշրջանի ամենամեծ բնապահպանական աղետներից մեկը։ Այս միջանցքը գործարկելու Բաքվի շտապողականությունը, համապարփակ տեխնիկական ուսումնասիրությունների բացակայությունը և դրա համար բնապահպանական հավելված չպատրաստելը լուրջ վնաս է հասցրել Հիրկանյան անտառների մի մասին, բնիկ կենդանատեսակների բնակավայրերին, ստորգետնյա ջրերին և խախտել է այդ հողատարածքների սեփականատերերի սեփականության իրավունքը: Այս ենթադրյալ միջանցքի կառուցման ճանապարհին բնապահպանական աղետի շարունակմանը և Ադրբեջանի ներսում լրատվամիջոցների կողմից այս հարցի շուրջ ցանկացած լուսաբանման արգելքին զուգահեռ, Բաքվի կողմից COP29-ի համաժողովի հյուրընկալումը բնապահպանական միջազգային իրավունքների դառը հեգնանք է:

 

Յոթերորդ. Ի լրումն նշված իրավական պատճառների, Ադրբեջանը տեխնիկապես արժանի հյուրընկալող երկիր չէ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի համար։ Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեի զեկույցի համաձայն՝ 2022 թվականին Բաքվի և Աբշերոնի թերակղզու հյուրանոցների և հյուրատների մահճակալների թիվը կազմել է 24696։ Հաշվի առնելով 2022 թվականից հետո լայնածավալ նորաստեղծ ենթակառուցվածքների բացակայությունը, պարզ չէ, թե ինչպես կարող է Բաքուն հյուրընկալել 80,000 մարդու COP29-ի ընթացքում, նույնիսկ հաշվի առնելով Մարզիկների ավանի հնարավորությունները. բացառությամբ, եթե մասնակիցների հաճախումների օրերը սահմանափակ և փուլային լինեն: Բաքվում COP29 համաժողովը ստվերող այլ հարցերից են աշխարհի որոշ կարևորագույն մայրաքաղաքներից դեպի Բաքու ուղիղ չվերթների բացակայությունը և բնապահպանական ոլորտում աշխատող խոշոր ընկերությունների ու ստարտափների մեծամասնության դժկամությունը Բաքվում ներկա գտնվելու համար, ինչը պայմանավորված է տեխնիկական և ենթակառուցվածքային թերություններով, ինչպես նաև այն մթնոլորտի հետևանքով, որն առաջացել է փարիզյան համաձայնագրի ապագայի վրա Թրամփի հնարավոր իշխանության վերադառնալու ազդեցությունից։

Փաստն այն է, որ ՄԱԿ-ի և նրան կից կառույցների ֆինանսավորման խնդիրը պատճառ է դարձել, որ որոշ երկրներ, որոնք ունեն կանոնադրությունը խախտելու հստակ անցյալ և մարդու իրավունքների տեսանկյունից գործողությունների բացասական վկայական, փորձեն նավթային եկամուտները այս տիպի համաժողովների հյուրընկալման ու անցկացման վրա ծախսելով բարենպաստ իմիջ ցուցաբերել՝ իրենց ժողովրդի զրկանքները վերացնելու փոխարեն։ Բաքվում COP29 համաժողովի անցկացումը մի տեսակ մտադրությունների խախտում, միջազգային բնապահպանական իրավունքի իդեալների ու նպատակների վարկաբեկում և Բրազիլիայում հաջորդ համաժողովի թուլացում է։ Ինչ-որ առումով այս իրադարձությունը հիշեցնում է 2016 թվականի հունիսին ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունի պահվածքը Սաուդյան Արաբիայի կոալիցիայի կողմից Եմեն ներխուժելու ժամանակ, երբ նա խոստովանեց, որ ստիպված է եղել, ՄԱԿ-ի ֆինանսավորման հարցում Սաուդյան Արաբիայի դերակատարության պատճառով, «դժվար և ցավալի որոշման» ժամանակ հանել դրա անունը երեխաների հետ կապված ՄԱԿ-ի երկրների սև ցուցակից:

Նշված բոլոր հանգամանքները ցույց են տալիս, որ իրավական տեսակետից Բաքուն արժանի հյուրընկալող չէ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնֆերանսի համար։

* Համալսարանի միջազգային իրավունքի հարցերով դասախոս Դոկտոր Ահմադ Քազեմի