ԻԻՀ ԱԳ նախարար. Իրանը դեմ է տարածաշրջանում օտար երկրների միջամտությանը
(last modified 2024-10-21T06:48:42+00:00 )
Հոկտեմբեր 21, 2024 10:18 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարար. Իրանը դեմ է տարածաշրջանում օտար երկրների միջամտությանը

ԻԻՀ ԱԳ նախրարը հայտարարել է, որ Իրանի դիրքորոշումներն են՝ տարածաշրջանի անվտանգությունը պաշտպանելը, օտար երկրների միջամտությանը հակազդելը և պատերազմի շրջանակի ընդլայնումը կանխելը։

Եգիպտոս, Հորդանան և Թուրքիա կատարած այցից հետո Թեհրան վերադառնալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում, Աբբաս Արաղչին ասել է․ «Տարածաշրջանի երկրների պաշտոնյաների հետ հանդիպումներում ներկայացրել եմ Արևմտյան Ասիայում անապահովության և անկայունության տարածումը կանխելուն ուղղված Իրանի դիրքորոշումները և ընդգծել եմ տարածաշրջանի երկրների կայունության, անվտանգության և ազգային շահերի պաշտպանության, ինչպես նաև պատերազմի շրջանակի  ընդլայնումը կանխելու ուղղությամբ համագործակցության անհրաժեշտությունը»:  

Անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին, Արաղչին ասել է․ «Իրանի դիրքորոշումն է՝  տարածաշրջանի ներքին գործերին օտար երկրների միջամտությունը կանխելը, տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը հարգելը, միջազգայնորեն ճանաչված սահմանները պահպանելը ուժի կիրառումից կամ սպառնալիքից խուսափելը»։

Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ շարունակելու է տարածաշրջանում խաղաղության, կայունության և կայուն անվտանգության հստատման ուղղությամբ դիվանագիտական խորհրդակցությունները։ Նա հավելել է, որ առաջիկայում Իրանի նախագահ Մասուդ Փեզեքշյանը կայցելի ՌԴ Կազան քաղաք, որտեղ նույնպես տեղի կունենան բարձր մակարդակով խորհրդակցություններ։

Պիտակ