Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է իսրայելական ռեժիմի կողմից իրանցի կնոջ սպանությունը
(last modified 2024-10-21T08:09:20+00:00 )
Հոկտեմբեր 21, 2024 11:39 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ-ն  դատապարտել է իսրայելական ռեժիմի կողմից իրանցի կնոջ սպանությունը

ԻԻՀ ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի բանակի կողմից իրանցի Մասումե Քարբասիի և նրա լիբանանցի ամուսնու՝ Ռեզա Ավազեյի սպանությունը և ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին և Իրանի ու Լիբանանի ժողովուրդներին։

Անդրադառնալով քաղաքի փողոցում իրանցի կնոջ  և նրա ամուսնու սպանության   տեսանյութին՝ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային Սիոնիստական ռեժիմի այս արարքը համարել է ահաբեկչության և ռազմական հանցագործության օրինակ։

Նա նշել է, որ Իրանը կօգտագործի բոլոր հնարավորությունները՝ խնդրին հետամուտ լինելու և իր հանցագործությունների համար Սիոնիստական ռեժիմին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ 

Իրանի դիվանագիտական կառույցի խոսնակը Իսրայելի ահաբեկչությունը համարել է Իրանի և իրանցիների նկատմամբ  ռեժիմի ատելության նշան և  իրավապաշտպան մարմիններին կոչ արել չլռել այս կամայական հանցագործության նկատմամբ, որը հանդիսանում է օկուպացված Պաղեստինում ու Լիբանանում իրականացված ցեղասպանության և սպանությունների մաս:

Պիտակ