Իսրայելի ռեժիմի պաշտոնյաների խոստովանությունները դիմադրության հսկայական և թաքնված հնարավորությունների մասին
(last modified Tue, 22 Oct 2024 14:48:43 GMT )
Հոկտեմբեր 22, 2024 18:18 Asia/Tehran
  • Իսրայելի ռեժիմի պաշտոնյաների խոստովանությունները դիմադրության հսկայական և թաքնված հնարավորությունների մասին

Սիոնիստական ​​լրատվամիջոցները խոստովանելով,որ դիմադրության ճակատն ունի մեծ կարողություն ու պաշտպանական ուժ, ընդգծել են․- Իսրայելի բանակը ահռելի գումարներ է ծախսում։

Սիոնիստական ​​«Հաարեց» թերթի վերլուծաբան Ժակ Խուրին ասել է.- «Դիմադրության ուժերը շատ լավ գիտեն, թե ինչպես կատարելագործվել և հաղթահարել իրենց առաջնորդների և հրամանատարների կորուստները և ընտրել ու  ներկայացնել նոր առաջնորդներ»: Parstoday-ն անդրադարձել է  այս առնչությամբ ռեժիմի մի շարք պաշտոնյաների հայտարարություններին.

Դիմադրության ռազմական բարձր կարողութունը

Սիոնիստական ​​«Օլամա» կենտրոնի տնօրեն «Թալ Բարին» հայտարարել է.- Չնայած Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Հեզբոլլահի կենտրոնների ռմբակոծմանը, գնահատականները ցույց են տալիս, որ լիբանանյան դիմադրությունը դեռևս  ռազմական մեծ  ուժ  ունի և ծանր հարվածներ է հասցնում Իսրայելին։ Այս կենտրոնը նաև իր զեկույցում հայտարարել է, որ Գազայի պատերազմի սկզբից ի վեր Հեզբոլլահի կողմից Իսրայելի ռեժիմի  բռնազավթած տարածքների ուղղությամբ արձակվել է մոտ 1200 անօդաչու թռչող սարք։

Իսրայելի գազային հարթակները և նավահանգիստները դիմադրության համար հեշտ թիրախներ են

Իսրայելական «Վալլա» լրատվամիջոցի վերլուծաբան Ամիր Բոհբութն ասել է. -Լիբանանի Հեզբոլլահը և Եմենի զինված ուժերը կարող են թիրախավորել իսրայելական նավերը, գազային հարթակները և նավահանգիստները։

 

«Հեզբոլլահը» մինչ այժմ օգտագործել է իր զինանոցի  ընդամենը մի փոքր մասը

Սիոնիստական ​​ռեժիմի ներքին անվտանգության ծառայության (Շաբաք) նախկին պաշտոնյա Լիվեր Աքերմանը նույնպես զգուշացրել է այս ռեժիմի բանակին Լիբանանի Հեզբոլլահի հզորության մասին և հայտարարել.- Այս շարժումը մինչ այժմ օգտագործել է իր հրթիռային և անօդաչու թռչող սարքերի ընդամենը մի փոքր մասը և ունի հրթիռների և ԱԹՍ-ների շատ հարուստ զինանոց։

Սիոնիստական ռեժիմի այս նախկին պաշտոնյան խոստովանել է. «Հեզբոլլահը» մինչ  այժմ օգտագործել  է իր կարողությունների մեկ ութերորդը։ Նրա ենթակառուցվածքները անձեռնմխելի են, և դեռ առկա են լիբանանյան դիմադրության հեռահար  հրթիռների մեծ մասը:

Իսրայելական բանակն ահռելի գումարներ է ծախսում

Իսրայելական KAN հեռուստաընկերության ռազմական հարցերով թղթակից «Ռոյ Շարոնը» անդրադառնալով Լիբանանում և Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի բանակի ծանր ծախսերին ասել է,- Իսրայելի բանակը  ահռելի գումարներ է ծախսում։ 

Սիոնիստների վախը մաշողական պատերազմից

Սիոնիստական Yedioth Ahronoth թերթի քաղաքական վերլուծաբան Նեդավ Էյալն ասել է. «Իսրայելում իրական վախ կա անվերջանալի դրդապատճառներով մաշողական պատերազմից , ուստի անվտանգության և ռազմական կառույցներն ասում են, որ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն  քաղաքական լուծման միջոցով, քանի որ Հեզբոլլահը ոչ մի դեպքում չի ոչնչանա»։