Ամերիկյան բանակի նախկին սպա. Ալ-Սինվարի նահատակությամբ ՀԱՄԱՍ-ի վճռականությունն ու քաջությունն ուժեղացել են
(last modified Tue, 22 Oct 2024 13:10:58 GMT )
Հոկտեմբեր 22, 2024 16:40 Asia/Tehran
  • Ամերիկյան բանակի նախկին սպա. Ալ-Սինվարի նահատակությամբ ՀԱՄԱՍ-ի վճռականությունն ու քաջությունն ուժեղացել են

«Ալ-Ղադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ բանակի հետախուզության նախկին աշխատակիցը քննարկել է Յահյա ալ-Սինվարի նահատակությունից հետո ՀԱՄԱՍ-ի չթուլացման պատճառները։

Պատասխանելով «Ալ-Ղադ» հեռուստաընկերության հաղորդավարի հարցին Գազայում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար «Յահյա ալ-Սինվարի» նահատակության մասին, ԱՄՆ բանակի նախկին հետախույզ Սքոթ Ռիթերն ասել է. «Ալ-Սինվարի նահատակությունը այն իրավիճակում, երբ մարտի դաշտում մենամարտի էր ելել իսրայելական օկուպացիոն բանակի զինվորների դեմ, նրան հերոսացրել է։

Ըստ ParsToday-ի՝ նա հավելել է.- «Ալ-Սինվարը չի փախել օկուպացիոն բանակից եւ զոհվել է մարտի դաշտում։ Ուստի Ալ-Սինվարի անունը պատմության մեջ կմնա որպես նահատակ»:

Ալ-Սինվարի նահատակությունից հետո ՀԱՄԱՍ-ի կարողությունների վիճակի վերաբերյալ, ի տարբերություն լրատվամիջոցների հերյուրանքների, Ռիտերը հավելեց. «Ալ-Սինվարի նահատակությամբ ոչ միայն չեն թուլանա Պաղեստինի իդեալներն ու ՀԱՄԱՍ-ի հզորությունը, այլև կուժեղացնի ՀԱՄԱՍ-ի վճռականությունն ու քաջությունը՝ կռիվը շարունակելու և պաշտպանվելու համար»։

Ռիթերը, ով 1991-1998 թվականներին Իրաքում եղել է զանգվածային ոչնչացման զենքի հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչն ու տեսուչը, հայտարարել է, որ Սինվարի նահատակությունը բեկումնային կլինի խաղի կանոնները փոխելու հարցում, Իսրայելի ռեժիմը ավելի կթուլանա, իսկ ՀԱՄԱՍ-ը կշարունակի իր սրբազան պատերազմը։

Նա Իրանի դեմ Իսրայելի ռեժիմի հնարավոր ագրեսիայի մասին ասել է, որ այս որոշումը կախված է այս ռեժիմի իշխանություններից, և դա պայմանավորված է Նեթանյահուի անձնական շահերով։