Կանանց արդյունավետ ներկայությունը Իրանի կառավարման տարբեր ոլորտներում
(last modified Tue, 22 Oct 2024 13:55:33 GMT )
Հոկտեմբեր 22, 2024 17:25 Asia/Tehran
  • Աթեֆեհ Սաիդինեժադ, Կանանց առաջադիմության շարժման ազգային-ժողովրդական հիմնադրամի ղեկավար
    Աթեֆեհ Սաիդինեժադ, Կանանց առաջադիմության շարժման ազգային-ժողովրդական հիմնադրամի ղեկավար

Իրանի Իսլամական Հանրապետության Կանանց առաջադիմության շարժման ազգային-ժողովրդական հիմնադրամի ղեկավարը հայտնեց բոլոր ասպարեզներում իրանցի կանանց արդյունավետ ներկայության մասին։

Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո երկրում բարձրագույն կրթության ոլորտում իրանցի կանանց ակտիվ ներկայության շնորհիվ ավելացել է կին ուսանողների թիվը, ինչի արդյունքում երկրում հայտնվել է բանիմաց, կիրթ և ընդունակ կանանց նոր սերունդ։ Իրանցի կանայք այս կերպ կարողացել են կառավարման ղեկը ստանձնել տարբեր ոլորտներում:

Հղում անելով Mehr լրատվական գործակալությանը, Pars Today-ը հաղորդել է,որ Իրանի Կանանց առաջադիմության շարժման ազգային-ժողովրդական հիմնադրամի ղեկավար «Աթեֆեհ Սաիդինեժադը» ընդգծել է, որ իրանցի կանայք կարող են արդյունավետ լինել բոլոր ոլորտներում՝ հայտարարելով, որ  ներկայումս այս հիմնադրամի 370 շտաբներ գործում են Իրանի տարբեր նահանգներում։

Իրանի հասարակության մեջ կնոջ ակնառու դերի կարևորությունն այն աստիճանի է, որ Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խամենեին միշտ ընդգծել է կանանց նկատմամբ աջակցությունը տարբեր ոլորտներում:

Նա հասարակության մեջ ներկայությունն ու սոցիալական պարտականությունները համարել է տղամարդու և կնոջ հավասար դերակատարության ասպարեզներ՝ նշելով, որ որևէ սահմանափակում չկա կանանց ներկայության համար։

Իմամ Խամենեին արժանիքների գերակայությունը համարում է կանանց և տղամարդկանց սոցիալական և քաղաքական պարտականություններ վստահելու միակ չափանիշը, և այս համատեքստում նշել է, որ այնպիսի վայրում, ինչպիսին է նախարարությունը կամ խորհրդարանում պատգամավորությունը, եթե կա փորձառու և արդյունավետ կին, որը ավելի լավ և արժանի, ապա իսլամի տեսակետից, որևէ սահմանափակում չկա նրա պաշտոնավարման համար։

Իրանի Իսլամական Հանրապետության Մարդու իրավունքների շտաբի «Կանանց մասնակցությունը կառավարման և որոշումների կայացման ոլորտներում» վերտառությամբ զեկույցը ցույց է տալիս, որ Իրանի վարչական համակարգում գենդերային արդարություն  է տիրում։ 

Պաշտոնական հաղորդումների  համաձայն՝ Իրանի գործադիր մարմինների աշխատողների ընդհանուր թիվը 2023 թվականի սկզբին կազմել է մոտ 2 միլիոն 250 հազար մարդ, որից 56 տոկոսը տղամարդիկ են, և 44 տոկոսը՝ կանայք։ Ուստի Իրանի վարչական համակարգում գենդերային արդարությունը հստակորեն նկատվում է  քաղաքացիների աշխատանքի ընդունման  հարցում: