Ամերիկան ի՞նչ երազ է  տեսել ​​Լիբանանի համար
(last modified Tue, 22 Oct 2024 12:39:24 GMT )
Հոկտեմբեր 22, 2024 16:09 Asia/Tehran
  • Աջից՝ Նաջիբ Միքաթին, ձախից՝  Ամոս Հոխշտեյնը
    Աջից՝ Նաջիբ Միքաթին, ձախից՝  Ամոս Հոխշտեյնը

Լիբանանյան Al-Akhbar թերթը հրապարակել է հոդված, որում անդրադարձել է ԱՄՆ նախագահի հատուկ խորհրդականի՝ Բեյրութ կատարած այցի պատճառներին։

 

Անդրադառնալով ԱՄՆ նախագահի հատուկ խորհրդականի՝ Բեյրութ կատարած այցին, լիբանանյան «Ալ-Ախբար» թերթը գրել է. «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ խորհրդական Ամոս Հոխշտեյնը այցելել է Լիբանան, և նրա այցի հետ միաժամանակ, Սիոնիստները շարունակել են իրենց կատաղի հարձակումները Բեյրութում քաղաքացիական կենտրոնների վրա»:  Ըստ ParsToday-ի, լիբանանյան այս թերթի հոդվածում ասվում է. «Հոխշտեյնը մինչև Բեյրութ ժամանելը լայնածավալ շփումներ է ունեցել սիոնիստների հետ, և այս ռեժիմի իշխանությունները նրան տեղեկացրել են, որ չեն կնքի իրենց պայմանները չբավարարող որևէ համաձայնագիր, և ոչ մի հրադադար էլ չի լինելու լիարժեք համաձայնությունից առաջ»:

«Ալ-Ախբար» թերթը հավելում է. «Հոխշտեյնն իր թիմի հետ միասին  դիվանագիտական ​​լեզվով աշխատել է նախագիծ պատրաստելու վրա, սակայն չի կարողացել գտնել որևէ լուծում, որը թե՛ կբավարարի Իսրայելի ռեժիմի պահանջները, թե՛ կարժանանա Լիբանանի հավանությանը։ Բեյրութ կատարած իր այցից առաջ նա դիվանագիտական ​​խողովակներով, հատկապես Բեյրութում ԱՄՆ դեսպանատան թիմի միջոցով, որը գլխավորում է Լիբանանում ԱՄՆ դեսպան Լիզա Ջոնսոնը, ուղերձ է հղել լիբանանյան մի շարք կողմերին, որ Լիբանանը ի վիճակի չէ երկար բանակցություններ վարելու համար, և եթե նա չընդունի առաջարկը, դա կնշանակի պատերազմի շարունակություն, և Թել Ավիվի հարձակումները կդառնան ավելի կատաղի։

Վկայակոչելով արաբական դիվանագիտական ​​աղբյուրները՝ այս թերթը նշում է. «Հոխշտեյնը 1701 բանաձևի վերաբերյալ ներկայացրել է նոր մոտեցում՝ հիմնված տարբեր սկզբունքների վրա, և այս բանաձեւում առաջարկվող փոփոխությունները չեն սահմանափակվում միայն կատարողական մեխանիզմով։ Ամերիկացի բանագնացն իր հետ ունեցել է մի հոդված, ըստ որի՝ 1701 բանաձեւի նախաբանի տեքստը պետք է փոփոխվի, որպեսզի դառնա բանաձև՝ Լիբանանի և օկուպացված Պաղեստինի սահմաններում խաղաղություն հաստատելու և Լիբանանի սահմանամերձ շրջաններում ցանկացած զինված ներկայությունը կանխելու նպատակով։

Ըստ Al-Akhbar-ի տեղեկությունների, ամերիկացի բանագնացը փորձել է այս բոլորովին անտրամաբանական և միակողմանի առաջարկները այնպես ներկայացնել, որ իբր այս առաջարկը կհետաքրքրի լիբանանցիներին և կստանա առաջընթացի կառավարության վարչապետ Նաջիբ Միքաթիի և Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիե Բերրիի նախնական համաձայնությունը, սակայն հաղորդումները վկայում են այն մասին, որ նա դրական պատասխան չի ստացել լիբանանյան իշխանությունների կողմից, ինչը վկայում է այն մասին, որ Հոխշտեյնն արագ չի վերադառնա Լիբանան, բացառությամբ եթե ​​լինեն զարգացումներ, որոնք կստիպեն նրան փոփոխել իր գաղափարները: